User Tag List

Նայել հարցման արդյունքները: Եվրատեսիլ 2010-ում ո՞ր տեղը կգրավի Էվա Ռիվասը

Քվեարկողներ
217. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1

    48 22.12%
  • 2-5

    104 47.93%
  • 6-10

    55 25.35%
  • 11-20

    5 2.30%
  • 21 և ավելի

    1 0.46%
  • Եզրափակիչ դուրս չի գա

    4 1.84%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1636 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2010

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    «Ծիրանի կորիզ»-ը կհասնի՞ Օսլո
    «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած Եվա Ռիվասին այսօր հաջողություն մաղթեց համաեվրոպական մրցույթի առաջին հաղթողը` շվեյցարացի Լիս Ասիան:

    «Եվրատեսիլ-1956»-ի հաղթողը հատուկ հրավիրվել էր Երեւան` մասնակցելու հայ երգչուհու «Ծիրանի կորիզ» երգի շնորհանդեսին: Հենց այդ երգն է Եվա Ռիվասը պատրաստվում ներկայացնել «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան եզրափակիչ փուլում: Այս փուլին մասնակցելու իրավունք Հայաստանից ստացել են 10 հոգի:

    «Ես նույնիսկ վաղն եմ պատրաստ արժանվույն ելույթ ունենալ Օսլոյում եւ հաղթել: Հայաստանում ես 9 մրցակից ունեմ, բոլորն էլ հավասար են: Չեմ կարող ասել, թե ինչքան են իմ շանսերը: Դա պետք է հեռուստադիտողը որոշի, ինձ մնում է միայն երգել», - ասաց Եվա Ռիվասը: Հիշեցնենք, որ Նորվեգիայի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը կներկայացնի այն երգիչը, ում sms քվեարկությամբ կընտրեն հեռուստադիտողները:

    Ռուսաստանում ծնված եւ մեծացած Եվան դժվարությամբ է խոսում հայերեն, սակայն այդ չի խանգարում նրան երգել հայերեն: «Mezzo classic House» ակումբում հավաքվածների համար երգչուհին այսօր ոչ միայն երգեց «Ծիրանի կորիզը», այլեւ հատվածներ հայկական ժողովրդական երգերից:

    Ի պատասխան այն քննադատությանը, որ «Ծիրանի կորիզ»-ում առկա են արեւելյան մոտիվներ, երգի երաժշտության հեղինակը` կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը այսօր պարզապես նստեց դաշնամուրի մոտ եւ նվագեց նմանատիպ մեկ այլ երաժշտություն ու հարցրեց. «Մի՞թե սա հայկական չէ»: Ապա համամեմատության համար նվագեց ադրբեջանական երաժշտություն:

    Ի դեպ, շնորհանդեսին ներկա էին երգիչ-երգչուհիներ Ռուբեն Մաթեւոսյանը, Սյուզաննա Մարգարյանը, Ալլա Լեւոնյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, դերասան Հրանտ Թոխատյանը եւ «Dorians»-ռոք խումբը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.02.2010), Yellow Raven (09.02.2010), Արևհատիկ (10.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկական Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ Norton, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 29.01.2011, 15:34
  2. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04
  3. Ում եք ցանկանում տեսնել «Եվրատեսիլ 2010»-ում ?
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.10.2009, 18:09
  4. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2009, 23:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •