Նախօրեին Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչը պետք է ելույթ ունենա երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ` մայիսի 27-ին: Այդ օրը ելույթ կունենա ևս 15 երկրի ներկայացուցիչ, այդ թվում` Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Լիտվայի, Թուրքիայի, Արդբեջանի և այլն:
Առաջին կիսաեզրափակիչը, նախօրեին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում, տեղի է ունենալու մայիսի 25-ին, որտեղ ելույթ է ունենալու 16 երկրի ներկայացուցիչ` Ռուսաստան, Սերբիա, Լատվիա, Հունաստան և այլն:
Նկատենք, որ «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի կանոնների 7-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 30 երգից ընտրել է 10 երգ, որոնք հանդիսատեսի դատին կներկայացվեն փետրվարի 14-ին ուղիղ եթերում։
Իսկ ահա փետրվարի 11-ին ժամը 23:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կկայանա հեռուստատեսային փուլի 10 մասնակից-երգերի հերթականության վիճակահանությունը։
Էջանիշներ