ես բոլորն էլ լսեցի, ասեմ, որ Ռիվասի ու Էմմի-Միհրան երգերից բացի մնացած երգերը ֆանատներ հավաքելու համար են երգող երգիչների համար, ոնց-որ անցած տարի Բյութիֆայդ պրոջեկտն արեց, օրինակ:
Անցնենք առաջ:
Էմմի-Միհրան զույգն ահավոր անհամապատասխան ա իրար ձայնային տվյալներով: Բան չունեմ ասելու - Միհրանը, որ գնաց ահագին աղջիկների բանակ ա հավաքվելու, Էմմին ունի արդեն մեծ ճանաչում, իրեն գիտեն դրսում: Շատ լավ են հիշում Յուրմանալան ԱՊ Հ-ում ապրող ազգերը (ու մենակ այ էդ ահավոոոոր խայտառակ կատարման համար չեմ ուզում ինքը գնա): Երգն իբր "զավադնոյ" ա, բայց հիշվող չի: Նոր եմ լսել մի քանի անգամ, բայց ուղեղս չի մտնում: Ինչպես վերը նշվեց, իսկականից հիմար երգ ա, բայց ասենք Քելեն էր հիմար, բայց հիշվող եր ու հա ուզում էիր երգեիր, նույնիսկ եթե արդեն ներվերդ քայքայվում էին լսելուց: Էմին տեղ-տեղ ղժղժան տոներ ունի, որոնք ահավոր ազդում են վրես, կլսեն բեմում, կասեն ձեն չունի((( ու մենք խայտառակ կլինենք!!! Էմմի ջան, լուրջ եմ խնդրում է՜լի, շաաատ եմ խնդրում, դու մի գնա
((( դու լավն ես, բան չունեմ ասելու, լավ հիթային երգեր ունես, ուղակի քո ձայնը չի գնահատվի Եվրոպայում ու որպես ճժճժոց կգնահատվի: Իսկ Միհրանին շատ շնորհակալ եմ, որ իրա նոր ամուսնական կյանքը թողել ա ու ընգել ա Եվրատեսիլի հետևից, մենք դա գնահատում ենք Միհրան ջան:
Իսկ հիմա անցնենք Ռիվասին : Ինձ շաաաա՜տ ա դուր եկել: Այ իսկական հիշվող երգ, հրաշալի մեղեդայնություն, երգչուհու ձայնը շատ գեղեցիկ ա, հատկապես , որ իրա ձայնային դիապազոնը լսել ենք Տաշիրում, լսել ենք հազար ու մի շոուներում լայֆ կատարումներ: Երգի մեջ ձայնը լրիվ չի բացում նույնիսկ, բա որ հանկարծ բացիԵս օրինակ, շաաաատ զարմացած եմ, որ նոր տարվա էժանագին կատակներից հետո (կրծքերի չափսի հետ կապված) ինքն ընդհանրապես համաձայնվել ա ներկայացնել Հայաստանը, ապշած եմ, ա՜յ քեզ հայրենասիրություն: Հալալ ա, բա ոնց չսիրես էս մարդուն? ՈՒ երգը շատ լավ ա ընտրված, չնայած, ոնց որ Ինգա-Անուշի սկսած Հայաստան-ռեկլամ ակցիայի մի մասն ա, բայց ճիշտ երգ ա - հայրենասիրական, ազնիվ, ուժով լի (լավն ա էն տողը, որ ասում ա ինչքան էլ քամիները ոռնան, մեկ ա՜), ռիթմիկ՝ չեմ կարում ուղեղիցս հանեմ, լուրջ! ՈՒ ներվայնանում եմ, որ ասում են թուրքա-արաբական ա, բա ի՞նչ էին ուզում? հարևան երկրներ ենք, բա երանգները նման են: Երգը միայն մի թերություն ունի ՝ երգչուհու անուն-ազգանունը հայկական չի!
մեկ էլ, որ գնանք, ռուսներն էլի մեզ մեր ծիրանացավ կպած լինելու համար ձեռ են առնելու, ծիրան-Հայաստան կապը դրանք չեն սիրում:
Մի բանում հաստատ համոզվեցի- ԵՎՏ ներկայացվող ամեն հայկական երգ
-պիտի լինի ռոք ու չընտրվի նախընտրական փուլում, ուղակի էնքան, որ իմանանք Հայաստանում ռոքը զարգանում ա (լավ ա գոնե էս տարի Ռիվասի երգում կան ռոքային կտորներ, ինչ իմանամ թե մյուս տարի վերջապես ռոք չենք ընտրի ներկայացաման համար)
-պիտի անպայման ունենա կամ / և
ա) հեյ-հեյ, հոպ-հոպ, ջան-ջան, քելե-քելե կարգի արտահայտություն (մյուս տարի սպասում եմ «տաշի-տաշի»-ին)
բ) ունենա դուդուկա-քամանչայական գործիքավորում, գոնե մի քիչ:
Էմմիենց երգը համապատասխանում ա 1ինին, բայց ոչ 2րդին, իսկ Ռիվասինը 2ին ու ոչ 1ինին...
Մի խոսքով, նստենք թախտին, սպասենք բախտին:
հ.գ. ինձ թվում եր 11ին ա ընտրությունը, ոչ թե 14ին:
Էջանիշներ