Որ մի երգիչի հարցազրույցը լսում ես հայտարարում են որ իբր մի 100 երգի մեջից են ընտրում.... կամ ընտրել չգիտեն կամ երգել չգիտեն կամ երգ չկա-երգահան չկա, տխուրա....
Ամենահավանական թեկնածու Էմմիենց երգը ոչինչ չասող հերթական երգ էր, որ Եվրոտեսիլի ժամանակ հնարավորա ալիքը փոխեի այդ երգի ժամանակ, տեսնեի ուրիշ ալիքներով ուրիշ ինչ կա....
Էվա Ռիվասին չգիտեմ ում/ինչ փողերով են առաջ տանում, բայց որ ինչ որ մեկի ինչ որ մի բանն ա ինքը, դա ակնհայտ ա... Երգի հեղինակների ու նրանց կողմից պահանջվող հոնորարներից մենակ արդեն երևումա....
Ռազմիկ Ամյանի մասին խոսք չունեմ, լավ կլկլոց, լավ ռաբիզացած վիճակ, բայց էէէէէէտ աստիճան????

Մի փոքր զարմացրեց Անի Արզումանյանը, հրաշալի ձայն, ճաշակ, մարդը գոնե իրենից ինչ որ բան է ներկայացնում...Դե բայց կոնկրետ այս երգը Արշակյան քույրեր 2 ոնց որ լինի
Another Story-ի մասին չէի լսել, փորձեցի ինչ որ բան իմանալ, գտա հետևյալը http://www.myspace.com/anotherstorymusic, հետաքրքրեց, բայց օրինակ Dorians Fly-ին չի հասնում....