Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Էլի սկսվե՜ց «հայրենասիրությունը» Իսկական աստղերը աստղ են դառնում, կարիերա են ստեղծում ու դրանով միլլիարդների են հասնում, մեր թափթփուկները միլլիարդներ են ներդնում, որ աստղ դառնան: Միլլիարդներ ունեցող մի թափթփուկի էլ ճարում են, որ իրանց սիրի, միքիչ էլ սիրի, վերջում մի հատ էլ սիրի ու էդ ա՝ մի երկու հատ կլիպ նկարելու փողը պատրաստ ա, դաբռոն կա: Բայց մեկա՝ էսքանից հետո էլի աստղ չեն դառնում:
Ինչ վերաբերում ա Եվրատեսիլով Եվրոպայում վարկանիշ բարձրացնելուն, դա միամտություն ա առնվազն: Մի մրցույթ, որը անունով երգի մրցույթ ա, բայց այդտեղ երգը չի, արվեստը չի, որ գնահատվում ա, այլ ինչ-որ ծախսվող փողեր, մուրացկանություն, քաղաքականություն, սփյուռքին խնդրել, աղաչել, պաղատել, ուրեմն էդ մրցույթը չի կարող վարկանիշ բարձրացնելու նախադրյալ լինել:
Ինչի՞ են հիմնականում ինչ-որ անծանոթ երգիչ երգչուհիներ գնում Եվրատեսիլ: դե, խոսքը Հայաստանին չի վերաբերում, իհարկե, մենք մեր թափթփուկներից ընտրում ենք ամենաթափթփուկին ենք ուղարկում Որտև նորմալ երկրները լուրջ չեն վերաբերվում և չեն էլ կարող լուրջ վերաբերվել մի մրցույթի, որն անունով երաժշտական է, բայց իրականում էժան առուծախ: Պատրիսիա Կասսը ո՞ր հորիզոնականը գրավեց, ես չեմ հիշում, բայց էնքան էլ բարձր տեղ չէր, ուրեմն չեղավ-չեղավ, մեր ուղարկած «աստղերի» չափ էլ չեղավ հա՞
Կարճ ասած՝ չեմ սիրում անիմաստ հայրենասիրությունը, սիրում եմ ամեն ինչը ճիշտ գնահատելը: Ու եթե նույնիսկ անվճար լիներ, ձայն չէի տա Հայաստանի մասնակցին, որտև վաղը գալու ա էլի անտաղանդ ձևով երգի, էլկի անտաղանդ երգեր են ծնվելու, ու դա անվանելու են արվեստ, իրանց անվանելու են աստղ, որպես դրա ապացույց էլ աչքներս մտցնեն Եվրատեսլիլի արդյունքները, որոնք մուրալով, փողով և այլ կեղտոտ ու ստոր ճանապարհներով են ձեռք բերվել:
Երբ որ ստեղից նորմալ մարդկանց կընտրեն, նրանց մեջից էլ նորմալ արդար ձևով ընտրություն կանեն ու կուղարկեն, էդ ժամանակ էլ չեմ խնայի, նույնիսկ թանկ գնով ձայն կտամ, ու կուրախանամ, որ պատվավոր հորիզոնական ենք զբաղեցրել, իսկ սա հաստատ էդ դեպքը չի:
Շատ հետաքրքիր է մեր երեք հավակնորդներից , որ մեկի համար կքվեարկեիք :
Ռազմիկի , Էմիի թէ Եվաի :
Եթե գաղտնիք չէ: