Cassiopeia (18.02.2010), ministr (18.02.2010)
ԶՈՌՈՎ, ՇԱՌՈՎ - ԵՎՐԱՏԵՍԻԼՈՎ
... ԵՎ-ՆՈՐԻՑ-ՏԵՍԵԼ, ԵՎ-ՆՈՐԻՑ-ՍԻՐԵԼ
Կիրակի «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլն էր: Եվ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես նախատեսել էր Կալուգայի Սամոն` Սամվել Կարապետյանը, բացառությամբ տեխնիկական մի թերության: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ sms քվեարկության ժամանակ հնարավոր է եղել քվեարկել միայն առաջին 30 վայրկյանի ընթացքում:
Եվ պատկերացնում ե՞ք, այդ ընթացքում Եվա Ռիվասը հասցրել է հավաքել 3000 ձայն (Էմմի-Միհրան զույգի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի տվյալներով` 6039 ձայն), Էմմի-Միհրան զույգը եւ Ռազմիկ Ամյանը` 1000-ական ձայներ: «Լրագիր» կայքը հայտնում է այն մասին, որ բազմաթիվ ընթերցողներ են զանգել եւ բողոքել, որ տեխնիկական բարդությունների պատճառով չեն կարողացել իրենց ձայնը տալ Եվա Ռիվասին: Բայց փաստն այն է, որ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես նախատեսել էր մոսկվացի մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Ի դեպ, վերջինս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զավակների հարսանիքի քավորն է եւ մտերիմ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ու ահա այս խնամիական կապերն էլ առիթ էին, որ Սյուզան Մարգարյանը, հաշվի չառնելով իր եւ Նադեժդա Սարգսյանի հազար տարվա ընկերական հարաբերությունները, մոռանալով Նադեժդա Սարգսյանի արած բազում լավությունները որպես երգչուհի կայանալու հարցում, ակնհայտ զբաղվում էր Եվա Ռիվասի քարոզչությամբ: «Լրագիր» կայքում նշված է, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը խոստացել էր, որ արդար ընտրություն կլինի: Սակայն Ռիվասի համար այնպիսի գումարներ են շրջանառվել, որ անտեսել ու շրջանցել են ոչ միայն առաջին տիկնոջ խոսքը, այլեւ, փաստորեն, շատ ու շատ բաներ, նաեւ` Մշակույթի նախարարության ընտրությամբ կազմված մասնագետների կարծիքը. ժյուրին ընտրել էր Էմմի-Միհրան զույգի երգը: Բայց ժյուրիի անտեսումը, ինչպես ասում են` օրենքով էր: Այս անգամ հանկարծ որոշեցին, որ երկրիս քաղաքացիների կամքն ու ընտրությունն է հաշվի առնվելու: Ինչպես նաեւ` այս անգամ հանկարծ որոշել էին, որ նախընտրական փուլի մասնակցության հաջորդականությունը որոշելու վիճակահանությունը դհոլ-թմբուկներով է լինելու: Երկար խոսեցին վերջինը ելույթ ունեցողի ճակատագրական, անխուսափելի հաղթանակի մասին, եւ, ո¯վ զարմանք, Եվա Ռիվասը մոտենում է հենց այն դհոլին, որին ամրացված էր 9 թիվը` վերջինը երգելու հնարավորությունը, հաղթելու անխուսափելիության գրավականը:
Իսկ մեզ առավոտյան զանգահարեց քաղաքացի, ով անձամբ ներկա է եղել նախընտրական փուլի համերգին ու պատմեց, թե ինչպես ժամը 21.30-ին դահլիճ են մտել մի խումբ երիտասարդներ եւ զբաղեցնելով դահլիճի մեծ մասը` ամբողջ ընթացքում գոռացել են. «Եվա, Եվա...»: Իսկ քվեարկության պահին դահլիճում աննկարագրելի աժիոտաժ է սկսվել, հեռախոսների փոխանակում, ակնհայտ սադրանքներ եւ այլն: Ընդ որում, վազվզողների մեջ էր նաեւ շոումեն Սամվել Գրիգորյանը, ով «Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչների ուշադրության կենտրոնում է եղել` մշտապես լինելով կամ պատվավոր հյուրերի, կամ մասնակիցների, իսկ կոնկրետ այս դեպքում` «պատվավոր տասովչիկի» կարգավիճակում:
Ի դեպ, երգիչ Անդրեն, ով մինչ այդ հանդես է եկել քաղցկեղով հիվանդների եւ նման հուզիչ ակցիաների շրջանակներում, այդ օրը հանդես եկավ «Եվա Ռիվասի» ակցիայի շրջանակներում` երգելով «Եվա Ռիվաս» մակագրությամբ շապիկով: «Դահլիճի ձախ հատվածը Անդրեի ելույթից հետո գոռում էր` «Ամոթ, ամոթ, դու թասիբ չունես, Անդրե», եւ նա հեռացավ հանդիսատեսի սուլոցների ուղեկցությամբ»:
Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացին նկատել էր, որ նոր էին բացել քվեարկության արդյունքն ամփոփող ծրարը եւ դեռ չէին կարդացել հաղթողի անունը` Եվա Ռիվասը անգիտակցաբար մի քայլ առաջ եկավ` պատրաստվելով ընդունել շնորհավորանքները, ծաղիկները, որ բերել էին հատուկ նրա համար: Ահա այս «տեխնիկական թերության» մասին է խոսքը, որ հաշվի չէր առել Սամվել Կարապետյանը. նա պիտի զգուշացներ իր ֆավորիտին չմտածված քայլերով «չվառել» իրենց: Բայց մնացած ամեն ինչը ճիշտ արեց Եվա Ռիվասը` աչքերը լցնելը, հուզվելը եւ այն հայտարարությունը, թե` «Ես չէի սպասում, շնորհակալ եմ հանդիսատեսից»:
Հաղթողի անունը հայտարարելուց անմիջապես հետո Էմմին, Միհրանը, Ռազմիկ Ամյանը, Սոֆի Դեւոյանը եւ դահլիճի մի մասը ցուցադրաբար լքել են դահլիճը` Եվա Ռիվասի` Սայաթ-Նովայի արաբական խաղիկներով մատուցմամբ «Թամամ աշխարհ պտուտ եկա»-ի ներքո:
Եվա Ռիվասը շենքից հեռացել է կարմիր բերետավորների ուղեկցությամբ, իսկ Էմմիի համար մի խումբ խուլիգաններ տհաճ միջադեպ էին պատրաստել. մեքենա նստելիս հրմշտոց, հայհոյանքներ են եղել եւ նման բաներ: Ու ամենացավալին այն է, որ միջադեպի ականատեսները մեզ հետ ունեցած զրույցում վախենում էին պատմել իրենց աչքի տեսածն ու լսածը: Էմմիի մենեջերը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ մինչեւ կիրակի առավոտյան իրենք sms քվեարկությունը կազմակերպող ուրիշ ընկերության անուն գիտեին` «sigma tv»: Միայն նախընտրական փուլի առավոտյան իմանում են, որ ամեն ինչ փոխվել է, այդ ընկերությունը չէ կազմակերպողը: Իսկ այն հարցին, թե ինչպե±ս եղավ, որ Էմմիի վաղեմի գործընկերները հանկարծ ու այդքան բուռն սկսեցին զբաղվել Մոսկվայից եկած մի նորելուկ աղջկա գովազդով, պատասխանեց. «Եվա Ռիվասի մեջքին կանգնած են օլիգարխներ, իսկ Էմմիի ու Միհրանի մեջքին` ֆանատներ»:
Հիշեցնենք, որ Էմմիի ու Միհրանի երկրպագուները երեկ հավաքվել էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մոտ ու իրենց բողոքն էին արտահայտում նախօրեին կայացած նախընտրական փուլից: Մինչդեռ Եվա Ռիվասը եւ նրա պրոդյուսերը համերգից հետո կայացած մամուլի ասուլիսում խաղաղության եւ սիրո կոչ են արել... Որ չսիրենք էլ, իրենք, մեկ է, կսիրեն` զոռով լինի թե շառով:
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ևս մեկ հոդված՝ «Թուքումուր» թերթի «Մանթո եմ» բաժնից վերցված:
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվա Ռիվաս
Փետրվարի 14-ին կայացավ «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի հայաստանյան փուլը, եւ տեղի ունեցավ սպասելին` հաղթող ճանաչվեց Եվա Ռիվասը` իր «Ծիրանի կորիզ» երգով, ինչը, թերեւս, շատերի վրա սառը ցնցուղի ազդեցություն գործեց:
Մեկ անգամ եւս վկան դարձանք այն բանի, որ խոստացված «արդար ու թափանցիկ» ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվում նա, ում հաղթանակի մասին արդեն վաղուց էր խոսվում: Եւ չնայած Ռիվասի երգն ու կատարումը համեմատաբար ամենահաջողվածը կարելի է համարել, սակայն հենց միայն կասկածները բացառելու համար, որ ամեն ինչ կեղծված է, խաբված ու ծաղրի ենթարկված չլինելու համոզումն ունենալու համար առավել նախընտրելի էր, որ մեկ ուրիշի անունը հնչեր` որպես Օսլոյում Հայաստանը ներկայացնող կատարողի: Իսկ որ կեղծիքներ իսկապես տեղի են ունեցել ու որ, ինչպես հայաստանյան ամեն մի ընտրություն, այս մեկն էլ բացառություն չէր, պարզ դարձավ շատ շուտով: Էմմի եւ Միհրան զույգի, ապա նաեւ Ռազմիկ Ամյանի ցուցադրաբար բեմը լքելուց հետո վերջիններիս պրոդյուսերները հայտարարեցին, որ նրանց օգտին ուղարկվող sms հաղորդագրություններն արգելափակվում եւ տեղ չէին հասնում: Փոխանցելով քվեարկության ժամանակ համակարգչային կենտրոնում գտնված իրենց ներկայացուցչի այդ մասին հաղորդածը` Ռ. Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում երեկ նշեց, որ նախ ինքը պետք է փորձի պարզաբանում ստանալ, թե ուր են չքացել Ռազմիկի երկրպագուների ուղարկած հաղորդագրությունները: «Ես անձամբ ուղարկել եմ, չի հասել: Զանգել եմ «ԱրմենՏել», ասել եմ, որ փողը վերցրել է, բայց sms-ը չի գնացել: Իրենք նայեցին, տեսան, որ դա այդպես է, ասացին` երեւի 1 օրվա ընթացքում կփոխհատուցեն»,- պատմեց Արմեն Մովսիսյանը ու, ինչպես եւ նախկինում խոստացել էր, որ անարդար ընտրություն լինելու դեպքում Ռ. Ամյանը բոյկոտելու է այս մրցույթը` հայտարարեց. «Մենք հասկացանք մի բան, որ «Եվրատեսիլում» ՀՀ-ն կյանքում չենք ներկայացնի: Թող մտածեն բոլոր նրանք, ովքեր ուզում են ներկայացնել: Ինչ ուզում են` թող անեն: Թող գնան: Եթե կարողանան փայլուն այնտեղ հանդես գալ, մենք միայն կողջունենք: Եթե չէ, իրենք գիտեն»,- վրդովված էր պրոդյուսերը: Ու եթե այնպես ստացվի, որ նոր sms քվեարկություն կազմակերպվի, Ամյանը կոչ է անելու իր երկրպագուներին քվեարկել հօգուտ Էմմի եւ Միհրան զույգի: Իսկ Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանն առավել գործնական քայլերի է դիմել: Երեկ նա հեռախոսային բոլոր օպերատորներին ուղղված դիմումներ է պատրաստել` պահանջելու sms քվեարկությունների վերծանումները: Անճշտություններ նկատելու դեպքում պատրաստվում է դատական հայց ներկայացնել` վիճարկելով մրցույթի արդյունքները: Ն. Սարգսյանը չի հավատում, որ Էմմին ու Ռազմիկը, որոնք բազմահազարանոց դահլիճներում համերգներ են տալիս, ավելի քիչ ձայն կարող են ստանալ, քան նորահայտ Եվա Ռիվասը: «Դե, պատկերացրեք, նրանք տարեկան քանի համերգներ են ունենում: Եթե դահլիճ են հավաքում, ուրեմն ունեն, չէ՞, այդքան ֆանատներ: Չճանաչված այդ աղջիկը պետք է 6 հազար ձայն հավաքեր, Ռազմիկն ու էմմին` հազար չորս հարյո՞ւր: Դա ծիծաղելի է»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Ն. Սարգսյանը` շարունակելով. «Էմմին էլ է ասել` եթե Ռազմիկը հաղթեր, մենք դեմ չէինք լինի, որովհետեւ նրա վոկալն էլ գիտեինք, երգն էլ: Նույնը Ռազմիկն է հայտարարում: Բայց այդ աղջիկը ծայրից ծայր ֆալշ է երգել, պլյուս դրան` բեք-վոկալում իր ձայնը ձայնագրված է եղել: Դա կանոններից դուրս է: Ես 2 օր պահանջել եմ, որ այդ ձայնը հանեն, չեն հանել»: «Emmy-B» պրոդյուսերական ընկերության տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով որպես Էմմիի ու Միհրանի ներկայացուցիչ գտնվել է համակարգչային կենտրոնում, մանրամասնեց քվեարկության րոպեներին այնտեղ կատարվողի մասին: «sms սերվերը, որը ֆիքսում է ամբողջ sms քվեարկության արդյունքները, գտնվում է Ղազախստանում: Եւ այստեղ` Ռադիոտան շենքում, որտեղ տեղադրված է Երեւանի կայանը, մենք յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ ծրագիրը «ռեստարտ» էինք անում եւ ձայները ստանում: Առաջին «ռեստարտով» ստացանք ավելի քան 5 հազար ձայն` հօգուտ Եվա Ռիվասի, մոտ 800 ձայն` էմմիի եւ 800-ին մոտ` Ռազմիկի: Արդեն դրանից հետո այլեւս այդ «ռեստարտը» չի իրականացվում, որովհետեւ, չգիտես ինչու, ասում են, որ ծրագիրը կախում է... Ես ասում եմ` հնարավոր է ծրագիրը խախտվել է, եւ միգուցե այդ 5 հազար ձայնն էլ այլ կերպ պետք է բաշխվեր, եւ սխալ է ֆիքսվում»,- նշում էր Կիրակոսյանը: Այնուհետեւ եւս 1 փուլ հաղորդագրություններ են ստացվել. «Մեկ էլ, վայ, ասում են, եկավ: Դարձնում են 6039 ձայն Ռիվասին, 1 400` էմմիին, 1 800-ից ավելի` Ռազմիկին»: Կիրակոսյանն ու նաեւ Ամյանի ներկայացուցիչը կազմված արձանագրություններում նշել են, որ իրենք համաձայն չեն sms քվեարկության արդյունքների հետ, քանի որ դրանք սխալ են: Նշենք, որ Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը մրցութային համերգին հաջորդած ասուլիսի ընթացքում հասցրել է մեկնաբանել այս ընտրությանն առնչվող դժգոհություններն ու հայտարարել, որ պետք է պատվով պարտվել իմանալ: Ի դեպ, մրցույթից հետո մթնոլորտն այնքան է շիկացած եղել, որ հաղթող երգչուհին դուրս է եկել կարմիր բերետավորների ուղեկցությամբ: Ու այս տեսակ հայաստանյան «Եվրատեսիլից» հետո մենք փորձեցինք իմանալ «Էմփիրեյ» ռոք-խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի կարծիքը: «Բայց ինչո՞ւ պիտի չկեղծվեր: Նրանք մասնակցում էին` կարծելով, որ չի՞ կեղծվելու: Չկա այդպիսի բան: ՀՀ-ում գոնե մոտ ապագայում կեղծիքից բացի այլ բան չի լինելու: Երեկվա «Եվրատեսիլի» ընտրության մեջ այնքան կեղծիք կար, որքան հասարակության մյուս բոլոր դրսեւորումներում: Ինչքան կեղծիք կա քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, նույնքան էլ մշակույթում է: Դրանք ուղիղ համեմատական են»,- հայտարարեց Մանուկյանը` նկատելով, որ արդեն 4 տարի «Եվրատեսիլին» մասնակցում է նա, ում անունը տալիս են նախընտրական փուլից 4 ամիս առաջ: «Ուղղակի մարդկանց մեջ մի քիչ ռոմանտիզմը մնացել է, հավատում են, ամեն տարի մասնակցում են: Ամենավատն այն է, որ մի 2-3 հոգի կոտրվեցին բարոյապես»,- ասաց ռոք-խմբի մենակատարը` ընդգծելով, որ խնդիրն ամենեւին էլ Ռիվասի անձի մեջ չէ, որովհետեւ, շատ հնարավոր է, արդար ընտրության դեպքում դարձյալ նա հաղթեր, քանի որ արժանիքներ ունի: «Եվա Ռիվասի փոխարեն կարող էր լրիվ ուրիշ մարդ լինել, ու եթե պիտի ինքը գնար, ուրեմն ինքն էլ պիտի գնար: Որովհետեւ «պիտին» վաղուց որոշված էր»,- ասաց երգիչը, ում բողոքը ոչ թե Եվա Ռիվասի, այլ կեղծիքի դեմ է: Հավելենք, որ «Հ1»-ի տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դ. Մնացականյանից sms-ային մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Նա անհասանելի էր: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով «ԱրմենՏել» ընկերության տնօրենն իր աշխատակիցներին հրահանգել է 2-ական sms ուղարկել Ռիվասի օգտին: Սա այս ընկերության պատմության մեջ 1-ին նմանօրինակ դեպքն է: Ավելացնենք նաեւ, Էմմիի եւ Միհրանի մի խումբ երկրպագուներ երեկ բողոքի ցույց են արել Օպերային թատրոնի մոտ: Այս զույգն, ի դեպ, ըստ Ն. Սարգսյանի, ստացել է ժյուրիի անդամների առավելագույն ձայները: Հիշեցնենք, որ հաղթողն ընտրվելու էր պրոֆեսիոնալ ժյուրիի ու sms քվեարկության արդյունքների համադրությամբ:
Աննա Զախարյան
Հաճելի և լուրջ քննարկումներ եմ մաղթում![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ձեզ եմ ներկայացնում հերթական նյութը, որը խրախճելու առիթ կտա, զվարճացեք. դուք սիրում եք եվրատեսիլ, դուք սիրում եք Եվա Ռիվաս
ԵՎԱՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է, ԷՄՄԻՆ` ՊԱՅՔԱՐՈՒՄ...
Հանրային հեռուստաընկերությունը երեկ դեռեւս չի տրամադրել «Եվրատեսիլ-2010» մրցույթի նախընտրական փուլի հաղթողին որոշելու համար հեռուստադիտողների ուղարկած SMS հաղորդագրություններին վերաբերող տվյալները, թեեւ խոստացել էր: Մրցույթի արդյունքներից դժգոհ երգիչներին խոստացել են դրանք տրամադրել այսօր:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան կազմակերպիչ «Հ1»-ը նախօրեին տարածել էր հաղորդագրություն, որում ասվում էր. «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ բողոքներ է ստացել, որ sms քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ: Առաջին ալիքն անմիջապես ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին: «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ պատրաստ է ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին»: Երգչուհի Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը երեկ մեզ փոխանցեց, որ տվյալները ստանալու պահանջով դիմումները պատրաստել եւ փոխանցել է հեռախոսային օպերատորներին, իսկ «Հ1»-ի տվյալներին կսպասի այսօր: Չստանալու դեպքում նոր կդիմի դատարան: Մեր հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ որեւէ բան կփոխվի, քվեարկությունը անվավեր կճանաչվի, թե ոչ, Սարգսյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես դեռ ոչ մեկին ոչինչ չեմ հարցնում, ես ուղղակի ուզում եմ իմանամ, թե ինչ է կատարվել, եւ բոլոր դիմումներով դիմել եմ, որ ինձ պատասխանեն գրավոր: Ստանալուց հետո, պարզ է, պետք է հրապարակեմ: Իհարկե մինչեւ վերջ գնալու եմ, պայքարելու եմ մինչեւ վերջ»: Ի տարբերություն Էմմիի պրոդյուսերի, մրցույթի արդյունքներից դժգոհ Ռազմիկ Ամյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրաժարվել է մրցույթով Հայաստանը որեւէ անգամ ներկայացնելու մտքից, բայց եթե այդ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչվեն եւ նոր մրցույթ հայտարարվի, իրենք իրենց երկրպագուներին կոչ կանեն քվեարկել Էմմիի համար: Չնայած դրան, երեկ նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանն էլ փոխանցեց, որ իրենք էլ այսօր փորձելու են ստանալ քվեարկության արդյունքները:
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները երեկ եւս շարունակում էին քննարկել հատկապես Անդրեի արարքը: Հիշեցնենք, որ Անդրեն ելույթ ունեցավ Եվա Ռիվասի անունով վերնաշապիկով: Անդրեի այդ քայլի եւ դրա առաջացրած բացասական խոսակցությունների հետ կապված երեկ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ երգչից: Անդրեի քույր եւ պրոդյուսեր Անուշը մեզ ասաց, որ Անդրեն չի կարող պատասխանել, իսկ իր անունից ավելացրեց. «Ես հիմա ոչինչ չունեմ ձեզ ասելու»: Մեկնաբանություն տալուց հրաժարվեց նաեւ երգչուհի Սյուզան Մարգարյանը, ով նույնպես հայտարարել էր, որ սատարում է Ռիվասին: Մինչ Հանրայինում կորոշեն ինչ անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, չեն հանգստանում նաեւ այն երգիչների երկրպագուները, որոնք իրենց նախընտրած երգչի օգտին sms են ուղարկել, սակայն չի հասել: Մասնավորապես` Էմմիի եւ Միհրանի 2500 երկրպագուներ, ինչպես նշված է նրանց երեկ տարածած հաղորդագրության մեջ, Հանրայինից պահանջում են անցկացնել նոր քվեարկություն` հատկապես այն դեպքում, երբ ժյուրիի նախապատվությունը եղել է Էմմիի եւ Միհրանի օգտին: Երեկ փորձեցինք Հանրայինից պարզել, արդյո՞ք այս բողոքների արդյունքում հնարավոր է, որ արդյունքներն անվավեր ճանաչվեն, եւ քանի՞ sms հաղորդագրություն պետք է տեղ հասած չլինի, որպեսզի անվավեր ճանաչվեն: «Հ1»-ի հատուկ նախագծերի պատասխանատու Դիանա Մնացականյանը պատասխանեց. «Երեկ մենք տարածել ենք պաշտոնական հաղորդագրություն. դրանից ավել ինֆորմացիա տվյալ պահին ես չեմ կարող հայտնել: Ես տվյալ պահին ուրիշ որեւէ հարցի իրավասու չեմ պատասխանել»: Իսկ հարցին, թե կա՞ որեւէ մեկը որ իրավասու է, պատասխանեց. «Չկա, դեռ չկա, այս պահին որեւէ ինֆորմացիա, մինչեւ չի ավարտվել պարզաբանումը, մենք որեւէ այլ հարցի չենք պատասխանում, մենք ասել ենք ու հայտնել ենք, որ պարզաբանում ենք»: Ի տարբերություն մրցույթից դժգոհների եւ «Հ1»-ի, որ թերեւս առաջին անգամ է հայտնվել այսպիսի իրավիճակում, եւ չգիտի ինչ անել, «հաղթած» Եվա Ռիվասի պրոդյուսերը որոշել է, որ երգչուհին որոշ ժամանակ չպետք է շփվի լրագրողների եւ ընդհանրապես որեւէ երկրպագուի հետ, դրա համար նույնիսկ նա զրկվել է ինտերնետից: Իսկ ահա նրա թիմը, թեեւ հայտարարում է, որ իրենք էլ չեն կարողացել ուղարկել հաղորդագրություն, բայց հանգիստ սպասում են եւ չեն պատրաստվում բողոքարկել: Ներկայացնենք մեր զրույցը Ռիվասի PR հարցերով պատասխանատու Հայկ Մարկոսյանի հետ:
- Հայկ, անհանգիստ չե՞ք, որ այդքան դժգոհություններ կան եւ երգիչների եւ նրանց երկրպագուների կողմից: Ի՞նչ եք մտածում:
- Եթե իրենք բոյկոտում են, միանշանակ դա իրենց իրավունքն է: Յուրաքանչյուրը կարող է անել էդ ամեն ինչը, բայց լավ կլիներ, որ մի փոքր ավելի պատշաճ մակարդակ պահվեր: Այսինքն եթե նույնիսկ ասելու բան ունեն, պետք չի ասեն ոչ հարիր ձեւով:
- Ի՞նչն է ոչ հարիր:
- Վերջիվերջո Հայաստանն է ներկայանում ու աշխարհը հետեւում է մեզ մոտ տեղի ունեցողին, եւ վերջիվերջո նմանատիպ լարում ստեղծելը Հայաստանում անկախ ամեն ինչից էդքան էլ հաճելի չի: Դիմացինները ինչպե՞ս կընկալեն էդ ամեն ինչը, օտարների մասին է, էդ արդեն ինքներդ պատկերացրեք: Իհարկե յուրաքանչյուրի իրավունքն է` ինչ ուզում են թող անեն, կարան հելնեն հանրահավաքներ կազմակերպեն, բողոքի ակցիաներ անեն, բայց ինչքանո՞վ էդ դուրսը ճիշտ կդիտվի:
- Իսկ չե՞ք կարծում, որ այս ամենը չէր լինի, եթե բոլորը տեսնեին, որ մրցույթն արդար է անցկացվել: Մարդիկ ասում են` գումար են ծախսել, sms ուղարկել, բայց տեղ չի հասել:
- Ես կարող եմ ասել, որ իմ sms-ներն էլ չի հասել, ես ուզում էի քվեարկել Եվայի օգտին, օրինակի համար, իմ sms-ներից մեկը կամ երկուսը տեղ չի հասել: Առաջին sms-ը շուտ էի ուղարկել, չգնաց, հետո մի հատ գնաց, մեկ էլ վերջում կարողացա մի հատ էլ ուղարկեմ, դա միայն իրենց չի վերաբերվում: Այսինքն մենք էլ կարող ենք բողոքել, բայց, փաստացի, քանի որ մենք հաղթող ենք, մեզ մի քիչ համեստ ենք պահում: Բայց եկեք համաձայնեք, որ ժողովուրդը Եվայի երգը սիրել է ու Եվայի երգը լավն էր: Ես բան չունեմ ասելու, բոլորն էլ լավն էին, բայց «Եվրատեսիլի» համար ժողովուրդը նախընտրեց Եվային:
- Ըստ էության հաստատեցիք, որ եղել են տեխնիկական թերություններ, եւ եթե հաղթած չլինեիք, կբողոքեիք: Հնարավո՞ր է, որ տեսնելով բողոքը շատ է խորանում, կոչ անեք նոր քվեարկություն անցկացնել, ավելի լավ տեխնիկայով եւ նաեւ համոզվեք ձեր հաղթանակի մեջ:
- Չէ: Հանրային հեռուստաընկերությունը պիտի որոշի մենք ինչ պետք է կոչ անենք, մենք կոչ անենք նոր ընտրություննե՞ր անի, դա իրոք կդառնա քաղաքական դեբատներից սկսած մնացած ամեն ինչով վերջացրած ինչ-որ բան: Չէ, մենք ըտենց բան հաստատ էս պահին չենք անի:
- Հայկ, հիմա խոսակցություններ կան, որ Եվա Ռիվասի համար մեծ գումարներ է ներդրվել` մրցույթը հաղթելու համար, եւ ասվում է, որ Սամվել Կարապետյանն է նրան սատարել: Դա ըստ ձեզ ազդե՞լ է ընտրության արդյունքների վրա:
- էդ խոսակցությունները ուղղակի չարախոսություններ են ու բամբասանքներ: Ուղղակի մարդիկ պետք է պատվով պարտվել իմանան, ինչպես ասաց Վալերի Սահարյանը հենց «Եվրատեսիլից» հետո:
- Ձեր կարծիքով եթե չլինեին այն կապերը, որ ունի Ռիվասը, հովանավորները, ժողովուրդը կընտրե՞ր մի երգչուհու, որին ճանաչում է ընդամենը մեկ ամիս եւ մեկ երգով, երբ կարող էր ընտրել երգիչների, որոնց ձայնային տվյալների մասին վաղուց գիտի:
- Իսկ ի՞նչ եք կարծում, եթե չլիներ Եվա Ռիվասը եւ լիներ մի մարդ, որը օտարության գրկում ստեղծագործում է, քանի որ հազարավոր ընտանիքներ ունենք, որոնք դրսում են իրենց կյանքը կառուցել, իրենցից լիներ մեկն ու մեկը, էլի նույն բա՞նը պիտի ասեինք: էսօր հարյուր նախագիծ կա, որ երիտասարդները գալիս մասնակցում են, էդ էրեխեքին է՞լ վանենք մեզանից: Հա, ասենք մի երգ: Եթերների ժամանակ էլ անակնկալներ եղան եւ նա երգեց:
Սյուզաննա Պողոսյան
Աղբյուր՝ «Թուքումուր» թերթի «Մանթո եմ» բաժին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բացում աաա
http://www.azatutyun.am/video/5763.html
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
davidus (18.02.2010), Helios (20.02.2010), Nadine (19.02.2010), Ungrateful (18.02.2010)
Ընդգծեք ձեզ համար առավել զվարճալի հատվածները: Ես ինձ համար ամենազվարճալի հատվածն ընդգծել եմ
Առաջ, Հայաստան
Պոպուլյար երգարվեստով հետաքրքրվող բոլոր հայաստանցիներն, իհարկե, սպասում էին, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցը թեժ պայքարի արդյունքում է որոշվելու, սակայն այն, ինչ նախօրեին կատարվեց Օպերայն թատրոնի բեմում՝ լավագույն երգի ընտրության ժամանակ, փաստեց, որ այն համակարգը, որի մեջ մենք մինչեւ կոկորդներս խեղդվել ենք, արդեն իր երկար ու անվարան ձեռքերը տարածել է բոլոր տեսակի ընտրությունների վրա։ Եվ նույնիսկ անմեղ ու ճակատագրական նշանակություն չունեցող ընտրություն մեզ մոտ այլեւս հնարավոր չէ անցկացնել։ Համակարգը լավ մշակված, ստուգված է, մեզ մնում է միայն ձեւացնել, որ ընտրում ենք։ Ընդ որում՝ ոչ թե, ասենք, քաղաքապետ կամ թեկուզեւ ինստիտուտի ռեկտոր, այլ ընդամենը մեկ տարվա կյանք ունեցող երգ ենք ընտրում։ Դա էլ արդեն չենք կարող։
Թվում է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել. «Եվրատեսիլյան» հաղթողի ծրարի մեջ հայտնվել է Դոնի Ռոստով քաղաքը ներկայացնող, լայնաթիկունք ու բարձրահասակ Եվա Ռիվասի անունը։ Կարող էր լինել Ռազմիկ Ամյանի կամ Էմմի-Միհրան զույգի անունները, տեսականորեն նաեւ՝ մնացած 6 մասնակիցների անունները, բայց եղավ այն, ինչին մենք արդեն սովորել ենք. մեր փոխարեն որոշում ընդունվեց:
Պարզ է, որ ծրարի մեջ հայտնվելու փաստն իր գինն է ունեցել։ Իսկ մեծ գինն, ինչպես հայտնի է` հաճախ մանր ու խոշոր խախտումների միջոցով է իր ուղին հարթում։ Եվ իզուր չէր Եվան ամեն տեսակի զրույցների ու գովազդային հաղորդումների ժամանակ ասում (ռուսերեն լեզվով), որ բոլոր հարցերը լուծված են, ու ինքն է հաղթելու։ Ընտրության պատրանք, «Եվրատեսիլի» եզրափակիչում, իհարկե, ստեղծվել էր, սակայն ձայները այդպես էլ տեղ չհասան։ «SMS»-ներ ընդունող համակարգիչն ինքնակամ էր որոշում գրանցել հաղորդագրությունները՝ թույլ տալով, որպեսզի վավերացվեն հիմնականում Եվա Ռիվասի համար ուղարկված «SMS»-ները, իսկ մյուս 6 մասնակիցների օգտին ուղարկված «SMS»-ներն արգելափակվում էին։ Եվ ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ մասնակիցն ավելի շատ ձայներ է ստացել, քան բոլոր մնացած մասնակիցների ձայներն իրար գումարած։ Իսկ դա ուղղակի անհեթեթություն է, քանի որ երկրպագուների մեծ բանակ ունեն Ռազմիկը, Էմմին, եւ առավելեւս՝ պարող Միհրանը, որի մասնակցությունը շատերին էր ոգեւորել։ 6039 SMS հաղորդագրություն ստացած Եվան, քաղաքականության լեզվով ասած՝ ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ` 1000-ից մի քիչ ավելի հաղորդագրություն ստացած Ռազմիկի ու Էմմի-Միհրան դուետի նկատմամբ, քանի որ գործի էր դրվել «SMS» կեղծիքների հզոր մեքենան։
Որպես կանոն՝ «SMS»-ներ գրանցող համակարգիչն արդյունքներն ամփոփում է ամեն 30 վայրկյանը մեկ։ «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահը՝ երգչուհի Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանը, լրագրողներին պատմել է, որ «Եվրատեսիլյան» համակարգիչը (որը չգիտես՝ ինչո՞ւ, ղեկավարվում էր Ղազախստանից) առաջին կես րոպեն է գրանցել արդյունքները, այնուհետեւ՝ «կախվել է»։ Հաղորդագրություններն ընդունող կենտրոնում իրարանցում է առաջացել, մասնակիցների վստահված անձինք սկսել են զանգահարել Ղազախստան, քվեարկության համար հատկացված ժամանակը ավարտվել է, եւ միայն քվեարկության մեկնարկից հետո 40 րոպե անց է համակարգիչը «restart» արվել ու նորից ընդունել հաղորդագրությունները: Մարդիկ էլ ապշահար նկատում էին, որ իրենց «SMS»-ները տեղ չեն հասնում։
Ի դեպ` հայտարարված էր, որ մեկ հեռախոսից կարելի է 20 հաղորդագրություն ուղարկել, սակայն այն մարդիկ, որոնք համարձակվել էին քվեարկել ոչ Ե. Ռիվասի օգտին, մեկ «SMS»-ից հետո ստանում էին ծանուցում, որտեղ ասված էր. «Ձեր ձայնը չի կարող հաշվարկվել, քանի որ քվեարկությունն ավարտված է»: Ընդ որում, երգիչների ներկայացուցիչներից բացի, ձայների հաշվարկման կենտրոնում աշխատել է նաեւ անկախ աուդիտորը, որն էլ հայտարարել է, որ այդ կերպ աշխատող համակարգչի արդյունքների հետ համաձայն չէ։ Անհամաձայնության փաստաթուղթը ստորագրել են բոլոր մասնակիցների փաստաբանները (իհարկե, բացառությամբ մեկի) եւ պատրաստվում են բողոքարկել համակարգչային վճիռը։
Եթե տեղի ունեցածը պատահականություն կամ էլ զուտ տեխնիկական անսարքություն էր, ապա անկասկած քվեարկության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն ու երկրորդ անգամ ընտրություն անցկացվի։ Իսկ եթե դա նախապես մտածված ու վճարված պրոմո-ակցիա էր, ուրեմն՝ մնում է միայն ընդունել, որ այսուհետ մեզանում բոլոր տեսակի ընտրությունները կեղծվելու են, եւ ձայներն անընդհատ կորելու են։ Իսկ այդ հարցերը բնավ էլ միայն հաշվարկային փուլում չեն եղել, շատ ավելի տհաճ վիճակում են հայտնվել, օրինակ, այն երգիչները, որոնք, ըստ Եվա Ռիվասի պրոդյուսերների՝ կարող էին լուրջ մրցակից լինել երգչուհու համար։ Հայտնի է, որ Եվան համեստ ձայնային տվյալներ ունի (նաեւ զուրկ է ռիթմի զգացողությունից), եւ որպեսզի նա «փայլի», որոշվել է խամրեցնել մյուսներին։ «Եվրատեսիլի» հավակնող ամենալավ երգիչը Ռազմիկ Ամյանն է, ու թեեւ նրա կատարած երգը շատ անհաջող էր, այսուամենայնիվ Ռազմիկն այն պրոֆեսիոնալներից է, որը հսկայական ձայնային դիապազոն ունի եւ կարող է նույնիսկ քնից արթնանալուն պես՝ դժվարին արիա երգել։ Եվ հենց վճռորոշ օրը Ռազմիկ Ամյանի միկոֆոնը լավ չի աշխատել, աշխատել է այսպես ասած՝ ցածր, իջեցված ռեժիմով։ Եվ երգիչն էլ ստիպված է եղել «պատռել» իրեն` ձայնը դահլիճ հասցնելու համար։ Ավարտելով ելույթը` նա բողոքել է (իհարկե, անելով դա իջեցված ռեժիմով), սակայն, երբ կռիվն ավարտված է լինում, բռունցքներն այլեւս չեն թափահարում։ Մանավանդ, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչ (նաեւ պատասխանատու) Հ1-ն՝ իր ղեկավարներով հանդերձ՝ կարծես միայն մեկ ցանկություն է ունեցել` արագ «լվանալ ձեռքերն» ու մտնել թաքստոց։ Ամեն կերպ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար մի քանի անգամ հատուկ շեշտվեց, որ ժյուրիի ընտրության հարցում «Հ1»-ը դերակատարում չի ունեցել, քանի որ ժյուրիի կազմը հաստատել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Մրցույթի ընթացքում արդյունքների հրապարակումից հետո դահլիճում բողոքի ակցիա էր սկսվել։ Այն պահին, երբ հնչել է հաղթողի անունը, ու հաղթողն էլ որոշել է «բիս» կատարել, հանդիսատեսի մի մասը դեմոնստրատիվ դուրս է եկել դահլիճից։
Իհարկե, այս պատմության մեջ «Եվա Ռիվաս» ունունով երգչուհին բոլորովին մեղք չունի, աղջիկը` ցանկանալով հաղթել, ցուցադրել էր այն ամենն, ինչին ընդունակ էր։ Ոչ ոք չի վիճում, թող հաղթի։ Բայց ոչ այսպես։ Նման հաղթանակը միայն կարող է վնասել նրան, եւ այն հայաստանցիները, որոնք նրա նկատմամբ չեզոք էին տրամադրված, քանի որ ծանոթ չէին, այժմ տհաճությամբ են խոսում այդ գնով ձեռք բերված հաղթանակի մասին։ Երբ երգիչ Անդրեն բեմ դուրս եկավ Եվա Ռիվասի անունը դաջած իր կրծքի վրա, ոտքի կանգնած-դահլիճը լքող մարդիկ գոչում-միմյանց հետ խոսում էին, որ Անդրեն ծախվելու գործի մեծ վարպետ է, ծախվում է հաճույքով ու անընդհատ: Եվ աղանդավորական քարոզչությունից բացի, նաեւ այլ տիպի քարոզարշավների բաղկացուցիչ մասն է դառնում:
Շոուի վերածված քաղաքական եւ ոչ քաղաքական բոլոր տեսակի ընտրությունները շատ համահունչ են մեր օրերում օրենքի կարգավիճակ ստացած ընտրակեղծիքների համակարգին: Տեղի ունեցածը եւս մեկ առիթ տվեց աշխարհին` քամահրանքով խոսել հայաստանյան ընտրական մոդելի մասին: Եվ զարմանալու ոչինչ չկա, արդեն տարիներ շարունակ այդ մոդելը հաջողությամբ կիրառվում է: Իսկ հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն էլ պատրաստակամությամբ դառնում են այդ շոուն գովաբանողները: Եվ հիմա ստիպված են լռել ու «մարսել» պարտությունը, քանի որ ժամանակին իրենք էլ լավ «ծախվել» են:
Հ.Գ. Ըստ Lragir.am-ի` ընթերցողներից զանգահարել են իրենց խմբագրություն եւ տեղեկացրել, թե SMS քվեարկության ժամանակ Եվա Ռիվասի օգտին եւս չեն կարողացել քվեարկել, եւ թե դա միայն Էմմիի ու Ռազմիկ Ամյանի խնդիրը չի եղել: Իսկ ավելի ուշ Հ1-ն է հայտարարություն տարածել, որում նշել է, որ քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ: Նրանք ուսումնասիրություններ են սկսել բջջային 3 օպերատորների հետ միասին: Նաեւ նշվում է, որ պատրաստ են քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին:
Նունե Հախվերդյան
Աղբյուր՝ «Թուքումուր» թերթի «Մանթո եմ» բաժին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
*e}|{uka* (18.02.2010)
Էմմի - ի և Միհրանի քրտնաջան աշխատանքից
նեգռի քրտինքի հոտ է գալիս :
Ռազմիկի երգը շատ հարմար է հնդկաստանում
// միայն հնդիկներ // առաջնության համար :
ԵՎԱ ՐԻՎԱՍԻ երգը լավագույն համադրությունն է
Հայկական լադ-ի և արևմտյան դպրոցի :
Իսկ Դուդուկը եթէ Հայկական միակ և լավագույն
գործիքը չէ , ուրեմն մենք էլ Հայ չենք :
Դուդուկ- մուդուկ չգիտեմ, բայց դուդուկ նվագողի եկեղեցական հանդերձանքը ինձ դուր եկավ: Չմոռանանք նաև գիթառի մասին: Համադրությունը կայֆ էր, երևի Ջիվան Գասպարյանը նվագի դուդուկը Նորվեգիայում:// ըստ մի![]()
Чеширский КотЭ
ԵՎԱ ՐԻՎԱՍի երգը համեմատած մյուսների, ինձ դուր եկավ, Էմմի ու Միհրանի երգը լրիվ հեչ բան էր, բայց ........... համոզված եմ որ խախտումները որոնց մասին խոսվում է (ի օգուտ ՐԻՎԱՍի) իրոք եղել են ու էդ պատճառով շատ վրդովված եմ: Չեմ հասկանում էս անտեր երկրում մի արդար բան չի՞ լինելու:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Ոնց պարզ է դառնում, Ջիվան Գասպարյանն է հենց նվագելու Օսլոյում
իմիջայլոց , չգիտեմ գրվել է էստեղ, թե, ոչ, գրեմ ժյուրիի անդամների անունները, որոնք եղել են ամսի 14-ին
Նաիրա Գյուրջինյան, Արա Երնջակյան, Աննա Մայիլյան, Միքայել Պողոսյան, Արմեն Մելիքսեթյան(երաժշտական պրոդյուսեր), Դանիել Ղազարյան( Կոնսերվատորիայի վոկալ-տեսական բաժնի դեկան ),
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ungrateful (19.02.2010), Yellow Raven (22.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ