Ոչ մեկի երգը չեմ հավանում:
եթե Ռազմիկ Ամյանը գնաց ուրեմն
1. կամ մեր ազգը անճաշակ ա ու ետ վատ ա
կամ
2.ևս մեկ անգամ կհամոզվենք որ ստեղ արդար ոչինչ չի լինում ու ետ շաաատ վատ ա
մի խոսքով եթե Ռազմիկը գնաց մեր մասին ահագին խոսում ա
իսկ ես կատարումը ահավոր ա խայտառակ կլինենք ախր ետ անգլերեն չի որ երգում ա ետի ուրիշ լեզու ա /դեռ անհայտ ա լեզվաբանների/, ես մենակ լսել եմ Ռազմիկի ու ԵՎայի երգերը ու ԵՎայի երգը անհամեմատ լավն էր
ու ԵՎայի երգ շատ ավելի լավն ա
Իբր քիչ գեշ էր Էմմին, նոր սանրվածքով վապշե են գեշացրել
![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում հայտնված երգիչների թիվը նվազում է: Երգչուհի Սոնյան հրաժարվել է մասնակցությունից:
«Երգչուհու պրոդյուսերի տեղեկացմամբ` երգչուհին առողջական խնդիրներ ունի»,- «Ա1+»-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը:
Այսպիսով` փետրվարի 14-ին «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլին ելույթ կունենան 9 մասնակից` Anothеr Story Rock-band խումբը, Եվա Ռիվասը, Նիք Էգիբյանը, Էմմին եւ Միհրանը, Դավիթ Աշոտյանը, Մարիա Կիզիրյանը, Ռազմիկ Ամյանը, Անի Արզումանյանը եւ Մելինե Բեգլարյանը:
աղբյուրը a1plus.am
Մոդերատորական: Մի շարք գրառումներ թեմայից ջնջվել են, որոշները խմբագրվել: Զերծ մնացեք վիրավորական պիտակումներից, կոնֆլիկտային և անհանդուրժողական գրառումներից:
I may be paranoid but no android!
Farfalla (12.02.2010)
Մինչև այսօր Եվայի կողմից էի, բայց Էմմիմիհրանենց հանդեպ էլ շատ նորմալ էի տրամադրված...
Մի քանի րոպե առաջ լսեցի Միհրանի արտահայտություններից մի քանիսը, ու...
Մարդը հայտարարեց, որ եթե այս տարի իրենց չընտրեն, հաջորդ տարիներին ինքը էլ Հայաստանը չի ներկայացնի Եվրատեսիլում...Ու լավ էլ սպառնալից էր հնչում...
Որ իրենց փիար քայլերից մի քանիսը, որոնք արդեն բացահայտել են, նախատեսված էին Օսլոյի համար, որովհետև համոզված էին, որ Հայաստանում իրենց հետ մրցակցող չի լինի
Էմմին ասաց, որ իրենց օգտին կոչերով հանդես եկող «աստղերի» տեսանյութերը նկարահանվել էին մինչև երգը գրվելը՝ իրենց վստահելով... Փաստորեն էդ մարդկանց համար կարևոր էր ոչ թե կատարումը, այլ ախպեր-ընգեր-քավորական հարաբերությունները...
Մեկ էլ հոյակապ հնչեց Միհրանի կոչը, որ իրենց «վոտ անեն». լավ է՝ Ֆելոն ասաց, որ իրենց պետք չի ոտ անել, Միհրանը քվեարկելը նկատի ուներ... Շատ տհաճ էին խոսում երկուսն էլ, կիսասպառնալով, կիսապարտադրելով, իրենց գովելով...
Այսօրվանից հետո շատ վատ կտանեմ, եթե իրենք գնան...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Cassiopeia (12.02.2010), Enigmatic (12.02.2010), Hripsimee (12.02.2010), My World My Space (12.02.2010), snow (14.02.2010), Yellow Raven (12.02.2010), Աշխեն (12.02.2010), Արիացի (12.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Ռուֆուս (12.02.2010)
Իմ կարծիքով էս Եվրատեսիլի վերջը հեչ լավ չի լինի
Պատերազմի, արյունահեղությունների հոտ եմ առնում, տեսնենք վերջը լավ լինի![]()
I may be paranoid but no android!
Ի դեպ արդեն հայտնի են կիսաեզրափակիչներում մասնակից երկրները:
Առաջին կիսաեզրափակչին կմասնակցեն.
Բոսնիա և Հերցեգովինա
Էստոնիա
Ֆինլանդիա
Լատվիա
Մոլդովա
Ռուսաստան
Սերբիա
Սլովակիա
Ալբանիա
Բելառուս
Բելգիա
Հունաստան
Իսլանդիա
Մակեդոնիա
Մալթա
Լեհաստան
Պորտուգալիա
Երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն.
Հայաստան
Ադրբեջան
Դանիա
Իսրայել
Լիտվա
Շվեդիա
Շվեյցարիա
Ուկրաինա
Բուլղարիա
Խորվաթիա
Կիպրոս
Վրաստան
Իռլանդիա
Նիդեռլանդներ
Ռումինիա
Սլովենիա
Թուրքիա
Եզրափակչի մասնակիցներն են.
Ֆրանսիա
Գերմանիա
Նորվեգիա
Իսպանիա
Մեծ Բրիտանիա
I may be paranoid but no android!
Yellow Raven (12.02.2010)
Էմմիի ու Միհրանի օգտին նաև խոսացնել են տվել Ռիկի Մարտինինվիդեոն քիչ ուշ կտեղադրեմ
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Էմմիի ու Միհրանի ինքնագովազդը արդեն ձանձրացնումա և այն, որ համառորեն խուսափում են Եվայի՝ որպես մրցակցի մասին խոսելուց, իբր թե իրանք Ռազմիկին են հավանում
Հայտնի անուններ խառնելով՝ երգի որակը չի բարձրանում, Էմին էլ ավելի տաղանդավոր չի դառնում…
Հիմա արդեն անկասկած ԵՎԱ ՌԻՎԱՍ՝ լավ երգ, լավ կատարում, յուրօրինակ ձայն և ուղղակի շատ գեղեցիկ հայուհի![]()
Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են , որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...
Հետևելով էն ամենին, որ կարարվումա էս օրերին եվրատեսիլի շուրջ էլի շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ պետք ա մասնակցեն Էմմին ու Միհրանը: Ես Էմմիին երբեք չեմ հավանել ու հիմա էլ չեմ հավանում, բայց իրանց կողմից եմ:
Եվա Ռիվասը ոչ մի կերպ դուրս չի գալիս: Երգն էլ եմ բազում անգամներ լսել ու ոչ մի կերպ չեմ հավանում:
Հիմա շատերը կարողա ինձ չհասկանան, բայց դե ճաշակին ընկեր չկա:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Մի հատ թեմայից դուրս գրառում
Երգի ընտրությունը կկայանա Հ1-ի ուղիղ եթերում փետրվարի 14-ին ժամը 21:40![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ