Ռիվասի մասին քննադատությանդ հետ համաձայն չեմ, իրանը մենակ ոտքեր չեն, լավ էլ երգ ունի, բայց այ ռուսերենի պահով համաձայն եմ...
Ռիվասի մասին քննադատությանդ հետ համաձայն չեմ, իրանը մենակ ոտքեր չեն, լավ էլ երգ ունի, բայց այ ռուսերենի պահով համաձայն եմ...
Հարդ ջան, ինձ Ռիվասի երգը դուր չի եկել:
Լավ, եթե Եվրատեսիլը երգի ու ինչ-որ տեղ շոուի մրցույթ է, իմ կարծիքով Էմմիի ու Միհրանի երգը ավելի համապատասխան է հետաքրքիր բեմադրություն դնելու համար, քան Ռիվասի երգը: Ես շատ եմ ուզում, որ մեր համարը տպավորիչ լինի, ոչ թէ անցած տարվա նման:
Բայց դե մեր սփյուռքի հայրենակիցների համար միևնունն է, թե ով է Հայաստանը ներկայացնում, մեկ է իրանք քվեարկելու են մեր օգտին:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Kita (10.02.2010)
Ինձ Էմիի երգն ընդահանրապես դուր չեկավԱյդ երեք երգերից ամենաշատը ես էլ հավանեցի Ռիվասի երգը, իսկ Եվրոտեսիլը երգի մրցույթ է , ոչ թե ինչ-որ պրինցիպների կամ երկար ոտքերի, երգը պիտի լինի հիշվող ու դուրեկան, չեմ ասում թե Եվան 1-ին տեղ կգրավի, բայց որ իրա երգն այն 2-ից ինձ ավելի դուր եկավ դա հաստատ է
![]()
Ինչքան հասկացա, Եվային լավ փիառ են անում: Երևում ա շատ լուրջ են տրամադրված: Երեկ էլ Նվերը հեռանկարում լեզվի սայթաքում թույլ տվեց, թե հենց դիտավորյալ էր, ասաց. "Եվրատեսիլի Հայաստանյան նախընտրական փուլի հավանական հաղթող՝ Եվա Ռիվաս": Թե որտեղից էր հավանականությունը հաշվել, չհասկացա
Ընդհանուր առմամբ էդ աղջիկը դրական տպավորություն ա թողնում: Երեկ էլ խոսալուց տեսա շատ հանգիստ ու կիրթ էր խոսում: Ու հետո էլ շատ ինքնավստահ ա:
Ինչ վերաբերվում ա նրան, որ հայերեն խոսալ չգիտի, ապա կարելի է հիշել, որ Կոմիտասն էլ մինչև Գևորգյան ճեմարան ընդունվելը հայերեն չէր կարում խոսալ, բայց դա չէր խանգարում, որ լավագույնս կատարի հայ ազգային երգեր, բացի դրանից Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար նույնիսկ հայերեն իմանալը անհրաժեշտություն չի:
A.r.p.i. (10.02.2010), Cassiopeia (10.02.2010), h.s. (10.02.2010), Nadine (10.02.2010), Yellow Raven (10.02.2010), Աշխեն (10.02.2010), Արևհատիկ (10.02.2010), Կարապետ (11.02.2010)
Ես էլ երեկ հեռուստատեսությամբ տեսա Եվայի հետ հանդիպումը, ու ասեցին, որ դեռ լավ չի խոսում հայերեն, բայց պարապում ա: Ինքն էլ մի 2 բառ ասեց, ու ասեց, որ "ես կխոսամ հայերեն, երբ լիարժեք իմանամ": Իսկ ինձ թվում ա, որ մինչև Եվրատեսիլ գնալը ինքը լավ էլ կսովորի: Հետո էլ համարում եմ, որ դա կարևոր պայման չի:
Farfalla (10.02.2010)
Եվա Ռիվաս![]()
ministr (10.02.2010)
Ու որտեղ պետքա քվեարկել?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ոնց որ տեսնում եմ քիչ-քիչ սկսելա գրվածները ու քվեարկությունը համընկնի իրար, դա լավ է
Չեմ կարծում, որ այս ֆորումում կգտնվի մեկը, որն ինձնից ավելի անհանդուրժողական վերաբերմունք ունենա հայերեն չիմացող հայերի նկատմամբ։ Բայց Եվան խոստացել է, որ հայերեն կսովորի, արդեն իսկ սկսել է պարապել, և ես համոզված եմ, որ շատ լավ հայերեն է խոսելու շուտով... Դրա համար էլ հիմա ռուսերեն խոսելն իմ աչքում ոչ մի կաթիլ չի նվազեցնում այս աղջկա հմայքն ու տաղանդը...
Բացի այդ՝ ի տարբերություն հայերեն խոսող Միհրանի` ռուսերեն խոսող Եվա Ռիվասը ՀԱՅԵՐԵՆ Է ԵՐԳՈՒՄ, այն էլ ի՜նչ երգեր...![]()
Ոչ թե՝ «արի մոտս, նստի գոգս...»կամ «ախ Միհրան,... գնանք մեր յան...»
![]()
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 10.02.2010, 20:13:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Cassiopeia (11.02.2010)
Հայտնի երգիչ Ricky Martin - ի մաղթանկը Էմմի և Միհրան զույգին:
Ես երեք երգերն էլ լսել եմ՝ Միհրանի և Էմմիի,Էվա Ռիվասի, Ամյանի: Բայց այդպես էլ ընտրություն չկարողացա կատարել: Ոչինչ չասող երգեր էին, բայց մի քանի նկատառում ունեմ անելու, միգուցե կրկին խտրականություն կլինի ասածս, բայց ես չեմ ցանկանում, որ իմ երկիրը ներկայացնի երգչուհի, որի մասին դեռ մի քանի ամիս առաջ ոչինչ չէինք լսել ու դժվար էլ լսեինք, եթե չլիներ Եվրոտեսիլը: Ավելի նյարդայնացնում է, որ այդ աղջկա ընտրության համար ՊիԱռ-ը կատարվում է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով. դե չէ՛, պիառի մեջ վատ բան չկա, բայց այն, որ նրան առաջ է տանում մասնավորապես Կարեն Կարապետյան և եղբայր դուետը, ինձ վանում է արդեն: Չնայած՝ բան չունեմ ասելու, եթե մասնակցի էլ, ինձ համար որ՝ մեկ կլինի:
էմմիենց դեպքում մենակ դրականը կլինի ինձ համար , եթե, իհարկե, լինի, Միհրանի ցույց տված պարային շոուն, ինչը նրա մոտ ամենալավն է ստացվում: Երգը ուներ մի հատ թերություն. ըստ իս այն, այո՛, անհրաժեշտ չափով անիմաստ էր՝ այն ինչ պետք է, բայց բնավ հիշվող չէր:
Ռազմիկը, Ռազմիկ ջան մի քիչ պետք էր նախապես աշխատել անգլերենիդ արտասանության վրա, այդպես ներկայանալը սարսափելի կլինի:
Վերջին խմբագրող՝ Նարե: 10.02.2010, 20:37:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Farfalla (10.02.2010)
Եվա Ռիվասի երգը չափից դուրս թուրքական ա Հայաստանը եվրատեսիլում ներկայացնելու համար: Ռազմիկի երգն էլ: Ահավոր էին:
Մարիա Կիզիրյանի երգը ընդհանրապես դուր չեկավ:
Another Story, Դավիթ Աշոտյան, Անի Արզումանյան, Մելինե Բեգլարյան. քիչ կամ շատ հավանեցի, բայց իրենք ձևի համար են մասնակցում, պարզ ա, որ Էմմիենք կամ Ռիվասն ա գնալու:
Սոնյայի երգը չեմ լսել, բայց իր երգացանկից մի երգ լսելուց հետո չեմ էլ ուզում:
Որ Սիրուշոյին էին ուղարկում, ասում էի՝ ավելի լավ ա՝ Էմմին գնա... Դե իրենց միշտ էլ համեմատել են: Նենց որ բողոքելու տեղ չունեմ:
Երգը Եվրատեսիլի համար հարմար էր: Միհրանն էլ ընտիր ա պարում, նենց որ շոուն ապահովված ա: Հուսով եմ՝ Ռիվասին չեն ուղարկի…
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ