User Tag List

Նայել հարցման արդյունքները: Եվրատեսիլ 2010-ում ո՞ր տեղը կգրավի Էվա Ռիվասը

Քվեարկողներ
217. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1

    48 22.12%
  • 2-5

    104 47.93%
  • 6-10

    55 25.35%
  • 11-20

    5 2.30%
  • 21 և ավելի

    1 0.46%
  • Եզրափակիչ դուրս չի գա

    4 1.84%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1636 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2010

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու A.M.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2009
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվրատեսիլ 2010

    Մոտենում է նախընտրական փուլը...

    http://www.euroforum.com.ru/read.php?1,418647

    Էմմի, օն-լայն ասուլիս

  2. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Հլը մի վայրկյան... էտ Եվա Ռիվասն ով ա որ գնա? Նկատի ունեմ, մեր հետ ինչ կապ ունի?

  3. #3
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը մի վայրկյան... էտ Եվա Ռիվասն ով ա որ գնա? Նկատի ունեմ, մեր հետ ինչ կապ ունի?
    Հայա

  4. #4
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (25.01.2010)

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Մոդերատորական: Քանի որ չկա հստակ տեղեկատվություն, որ 2010-ին Եվրատեսիլին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն Էմմի և Միհրան դուետը ու Էվա Ռիվասը, հարցումը փակվում է: Եթե կարիք լինի, այն հետագայում կբացվի, կամ կփոխարինվի նորով:
    I may be paranoid but no android!

  7. #6
    Անդամության թեկնածու A.M.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2009
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Փետրվարի 14-ին տեղի կունենա նախընտրական փուլը... Արդեն հայտնի են հայտ ներկայացրած անձանց մի քանի անունները...

    Ում կցանկանաք տեսնել Եվրատեսիլի 2010-ի բեմում, որպես Հայաստանի ներկայացուցիչ...

  8. #7
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը մի վայրկյան... էտ Եվա Ռիվասն ով ա որ գնա? Նկատի ունեմ, մեր հետ ինչ կապ ունի?
    Պիտի էթա Եվրատեսիլ, բայց ասենք մենք իրան չենք ճանաչում:

  9. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Սոնան լավ ա երգում, բայց էս երգը պրիմիտիվ ա ու անկապոտ: Ինքը անդրեներից, հայկոներից ու սիրուշոներից 1000 անգամ լավ ա երգում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010 -Հայաստան-

    Մտա էդ սայթը Քրոմս սկսեց հերթով երգերը քաշել
    Դեռ Էմմի-Միհրան, Եվա Ռիվաս ու Another Story-ն եմ մենակ լսելու մեջները Եվրատեսիլոտ երգ չկա...
    Ամեն դեպքում ինչքան նկատել եմ Հ1-ը Եվա Ռիվասինա առաջ տանում, հետևաբար կարծում եմ իրա շանսերն են ամենաբարձրը... Ձայնն էլ լավնա, երգն էլ մի փոքր մշակվելու դեպքում տասնյակում կհայտնվի

  11. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվրատեսիլի քվեարկություն

    Մոդերատորական: Թեմային կցվել է հարցում: Քվեարկեք այն մասնակցի օգտին, ով կցանկանայիք ներկայացներ Հայաստանը Եվրատեսիլ 2010 մրցույթին: Երգերին կարող եք ծանոթանալ այստեղ:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (05.02.2010), Rammstein (05.02.2010)

  13. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Թեմային կցվել է նոր հարցում:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 15.02.2010, 01:43:
    I may be paranoid but no android!

  14. #12
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Ռիվասի բլոգը
    http://eva-rivas.livejournal.com/

  15. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Ես սկզբում, որ իմացա Էմմի մասնակցության մասին, համոզված էի որ նա հաղթելու է (վաղուց էի սպասում), հետո իմացա, որ նրա հետ երգելու է ինչ-որ Միհրան, որին տեսել էին մի անկապ տեսահոլովակում (ռեպոդ)։ Սկսեցի կասկածել, որ երգը «երգ» է լինելու։
    2 օր առաջ լսեցի «երգը», «տաղանդ է պետք» Էմմիի ձայնը այդպես խորը թաքցնելու համար։ Ուրախ եմ, որ չանցավ։
    Ցավոք սրտի Եվա Ռիվասի երգն էլ մի բան չի, կլկլոցնեըը մի քիչ էլ շատ լինեին կդառնար Թաթուլ։
    Ավելի ցավալի է այն փաստը, որ ավելի լավ երգ չկար էլ։

    Ինչպես միշտ հույսս սփռույքն է, որի համար երգը երկրորդական է։

    Հ.Գ.
    Հալալ ա Անդրեին։

    Հ.Հ.Գ.
    Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր դժգոհում են, որ Հայաստանը ներկայացնելու է Հայաստանում չապրած մարդը։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպիսին կլիներ նրանց ռեակցիան, եթե հաղթողը Ազնավուրի նման շատ հայտնի մարդ լիներ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (15.02.2010), Արևհատիկ (15.02.2010), Դեկադա (15.02.2010), Հարդ (15.02.2010)

  17. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    ԶՈՌՈՎ, ՇԱՌՈՎ - ԵՎՐԱՏԵՍԻԼՈՎ

    ... ԵՎ-ՆՈՐԻՑ-ՏԵՍԵԼ, ԵՎ-ՆՈՐԻՑ-ՍԻՐԵԼ

    Կիրակի «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլն էր: Եվ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես նախատեսել էր Կալուգայի Սամոն` Սամվել Կարապետյանը, բացառությամբ տեխնիկական մի թերության: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ sms քվեարկության ժամանակ հնարավոր է եղել քվեարկել միայն առաջին 30 վայրկյանի ընթացքում:

    Եվ պատկերացնում ե՞ք, այդ ընթացքում Եվա Ռիվասը հասցրել է հավաքել 3000 ձայն (Էմմի-Միհրան զույգի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի տվյալներով` 6039 ձայն), Էմմի-Միհրան զույգը եւ Ռազմիկ Ամյանը` 1000-ական ձայներ: «Լրագիր» կայքը հայտնում է այն մասին, որ բազմաթիվ ընթերցողներ են զանգել եւ բողոքել, որ տեխնիկական բարդությունների պատճառով չեն կարողացել իրենց ձայնը տալ Եվա Ռիվասին: Բայց փաստն այն է, որ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես նախատեսել էր մոսկվացի մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Ի դեպ, վերջինս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զավակների հարսանիքի քավորն է եւ մտերիմ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ու ահա այս խնամիական կապերն էլ առիթ էին, որ Սյուզան Մարգարյանը, հաշվի չառնելով իր եւ Նադեժդա Սարգսյանի հազար տարվա ընկերական հարաբերությունները, մոռանալով Նադեժդա Սարգսյանի արած բազում լավությունները որպես երգչուհի կայանալու հարցում, ակնհայտ զբաղվում էր Եվա Ռիվասի քարոզչությամբ: «Լրագիր» կայքում նշված է, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը խոստացել էր, որ արդար ընտրություն կլինի: Սակայն Ռիվասի համար այնպիսի գումարներ են շրջանառվել, որ անտեսել ու շրջանցել են ոչ միայն առաջին տիկնոջ խոսքը, այլեւ, փաստորեն, շատ ու շատ բաներ, նաեւ` Մշակույթի նախարարության ընտրությամբ կազմված մասնագետների կարծիքը. ժյուրին ընտրել էր Էմմի-Միհրան զույգի երգը: Բայց ժյուրիի անտեսումը, ինչպես ասում են` օրենքով էր: Այս անգամ հանկարծ որոշեցին, որ երկրիս քաղաքացիների կամքն ու ընտրությունն է հաշվի առնվելու: Ինչպես նաեւ` այս անգամ հանկարծ որոշել էին, որ նախընտրական փուլի մասնակցության հաջորդականությունը որոշելու վիճակահանությունը դհոլ-թմբուկներով է լինելու: Երկար խոսեցին վերջինը ելույթ ունեցողի ճակատագրական, անխուսափելի հաղթանակի մասին, եւ, ո¯վ զարմանք, Եվա Ռիվասը մոտենում է հենց այն դհոլին, որին ամրացված էր 9 թիվը` վերջինը երգելու հնարավորությունը, հաղթելու անխուսափելիության գրավականը:

    Իսկ մեզ առավոտյան զանգահարեց քաղաքացի, ով անձամբ ներկա է եղել նախընտրական փուլի համերգին ու պատմեց, թե ինչպես ժամը 21.30-ին դահլիճ են մտել մի խումբ երիտասարդներ եւ զբաղեցնելով դահլիճի մեծ մասը` ամբողջ ընթացքում գոռացել են. «Եվա, Եվա...»: Իսկ քվեարկության պահին դահլիճում աննկարագրելի աժիոտաժ է սկսվել, հեռախոսների փոխանակում, ակնհայտ սադրանքներ եւ այլն: Ընդ որում, վազվզողների մեջ էր նաեւ շոումեն Սամվել Գրիգորյանը, ով «Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչների ուշադրության կենտրոնում է եղել` մշտապես լինելով կամ պատվավոր հյուրերի, կամ մասնակիցների, իսկ կոնկրետ այս դեպքում` «պատվավոր տասովչիկի» կարգավիճակում:

    Ի դեպ, երգիչ Անդրեն, ով մինչ այդ հանդես է եկել քաղցկեղով հիվանդների եւ նման հուզիչ ակցիաների շրջանակներում, այդ օրը հանդես եկավ «Եվա Ռիվասի» ակցիայի շրջանակներում` երգելով «Եվա Ռիվաս» մակագրությամբ շապիկով: «Դահլիճի ձախ հատվածը Անդրեի ելույթից հետո գոռում էր` «Ամոթ, ամոթ, դու թասիբ չունես, Անդրե», եւ նա հեռացավ հանդիսատեսի սուլոցների ուղեկցությամբ»:

    Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացին նկատել էր, որ նոր էին բացել քվեարկության արդյունքն ամփոփող ծրարը եւ դեռ չէին կարդացել հաղթողի անունը` Եվա Ռիվասը անգիտակցաբար մի քայլ առաջ եկավ` պատրաստվելով ընդունել շնորհավորանքները, ծաղիկները, որ բերել էին հատուկ նրա համար: Ահա այս «տեխնիկական թերության» մասին է խոսքը, որ հաշվի չէր առել Սամվել Կարապետյանը. նա պիտի զգուշացներ իր ֆավորիտին չմտածված քայլերով «չվառել» իրենց: Բայց մնացած ամեն ինչը ճիշտ արեց Եվա Ռիվասը` աչքերը լցնելը, հուզվելը եւ այն հայտարարությունը, թե` «Ես չէի սպասում, շնորհակալ եմ հանդիսատեսից»:

    Հաղթողի անունը հայտարարելուց անմիջապես հետո Էմմին, Միհրանը, Ռազմիկ Ամյանը, Սոֆի Դեւոյանը եւ դահլիճի մի մասը ցուցադրաբար լքել են դահլիճը` Եվա Ռիվասի` Սայաթ-Նովայի արաբական խաղիկներով մատուցմամբ «Թամամ աշխարհ պտուտ եկա»-ի ներքո:

    Եվա Ռիվասը շենքից հեռացել է կարմիր բերետավորների ուղեկցությամբ, իսկ Էմմիի համար մի խումբ խուլիգաններ տհաճ միջադեպ էին պատրաստել. մեքենա նստելիս հրմշտոց, հայհոյանքներ են եղել եւ նման բաներ: Ու ամենացավալին այն է, որ միջադեպի ականատեսները մեզ հետ ունեցած զրույցում վախենում էին պատմել իրենց աչքի տեսածն ու լսածը: Էմմիի մենեջերը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ մինչեւ կիրակի առավոտյան իրենք sms քվեարկությունը կազմակերպող ուրիշ ընկերության անուն գիտեին` «sigma tv»: Միայն նախընտրական փուլի առավոտյան իմանում են, որ ամեն ինչ փոխվել է, այդ ընկերությունը չէ կազմակերպողը: Իսկ այն հարցին, թե ինչպե±ս եղավ, որ Էմմիի վաղեմի գործընկերները հանկարծ ու այդքան բուռն սկսեցին զբաղվել Մոսկվայից եկած մի նորելուկ աղջկա գովազդով, պատասխանեց. «Եվա Ռիվասի մեջքին կանգնած են օլիգարխներ, իսկ Էմմիի ու Միհրանի մեջքին` ֆանատներ»:

    Հիշեցնենք, որ Էմմիի ու Միհրանի երկրպագուները երեկ հավաքվել էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մոտ ու իրենց բողոքն էին արտահայտում նախօրեին կայացած նախընտրական փուլից: Մինչդեռ Եվա Ռիվասը եւ նրա պրոդյուսերը համերգից հետո կայացած մամուլի ասուլիսում խաղաղության եւ սիրո կոչ են արել... Որ չսիրենք էլ, իրենք, մեկ է, կսիրեն` զոռով լինի թե շառով:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկական Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ Norton, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 29.01.2011, 15:34
  2. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04
  3. Ում եք ցանկանում տեսնել «Եվրատեսիլ 2010»-ում ?
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.10.2009, 18:09
  4. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2009, 23:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •