Ռուֆուս ջան, այնուամենայնիվ հստակ չես բացատրում թե բարդույթավորվածությունը ստեղ ինչ կապ ունի: Ես ուզում եմ Եվան հաղթի, որ ես ինքնահաստատվե՞մ

Ռուֆուս ջան, Եվրատեսիլը համերգ չէ, մրցույթ է, մրցույթի կարծես թե գնում են հաղթելու նպատակով, իսկ ով էլ գնում է մասնակցելու նպատակով լավ է չգնա: Աշխարհի տարբեր անկյուններում հայեր կան: Եթե կարող են ինչ որ բանով աջակցել մեր մասնակցի հաղթանակին նորմալ է՞, որ չանեն: Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ ամեն ինչ հենց ելույթից է կախված,իսկ դու նախապես տրամադրված ես, որ կոմպլեկսավորված հայերը՝ առաջին տեղը գրավելու մարմանջից դրդված պիտի իրենց վերջին կոպեկները տրամադրեն եւ քվեարկեն իրենց անարժան հայրենակցի օգին:
Սիրուշոն կիսաեզրափակչին որ ելույթ ունեցավ, ես սրտանց ցանկանում էի, որ չանցնի եզրափակիչ, էնքան խայտառակ երգեց, որ իսկապես արժանի չէր եզրափակիչ դուրս գալու, բայց արի չմոռանանք, որ սա առաջին հերթին երգի մրցույթ է, իսկ երգերը հասարակությունը լսում է դեռ մրցույթի բուն ելույթից շատ առաջ եվ բոլորն էլ ունեն իրենց նախընտրած երգերը:
Իսկ մեր երգը իսկապես լավն է: Եվ արժանի է հաղթանակի:
Էջանիշներ