Ժող, ով ա էսքանիս մեջից տեղյակ թե ինչով ավարտվեց եվրատեսիլաեզրափակիչային բացօթյա համերգը կարապի լճում??? Կրակ հանգցնելը տեսա, բայց հետո հետաքրքիր ա շարունակվեց???? Լավ համերգ էր, ադրբեջանի մասնակիցը դեռ դուրս չեկած, ընդհատվեց...![]()
Ժող, ով ա էսքանիս մեջից տեղյակ թե ինչով ավարտվեց եվրատեսիլաեզրափակիչային բացօթյա համերգը կարապի լճում??? Կրակ հանգցնելը տեսա, բայց հետո հետաքրքիր ա շարունակվեց???? Լավ համերգ էր, ադրբեջանի մասնակիցը դեռ դուրս չեկած, ընդհատվեց...![]()
թարգեք էս նազուտուզը
Գերմանիան ամենալավն էր, Լենա Լենաու հեքիաթներ մի պատմեք թե եվրոտեսիլով ինչ որ քաղաքական հարցեր են լուծում ես իմ ինչ են անում, սա շատ աննշան երևույթ ա, որպեսզի ամևմտյան եվրոպայի երկրները ինչ որ քաղաքական հարցեր լուծեն...
մի երկու մոմենտ նայեցի
սկզբից էն Եվայինը, հետո թուրքինը /որ էտքան գովում էին ոմանք/ էտ երկուսից ավելի տուֆտա բան շուտվանից լսած չկայի: ես ինչ տուֆտա համերգ ա, էս ինչ տուֆտա երգեր են… ոնց որ մի հատ կոշկակար ծրագիր ա գրել ու էտ ծրագիրը "երգեր" ա գեներացնում: բա կլիպի սկզբից Եվայի ծիծիկներից սկսելը…
ժողովուրդ: իսկապես՞ դուք ես ամենը երգ ու երաժշտություն եք համարում
վայ, խառնեցիիրա անունը Իվա ա՞
Վերջին խմբագրող՝ dvgray: 31.05.2010, 05:30:
Ariadna (31.05.2010), kyahi (31.05.2010), Mephistopheles (01.06.2010)
եթե էս տարի գերմանացի պոռնոաստղը կարողացավ հաղթել, եկեք մյուս տարի Քիմ Քարդաշյանին ուղարկենք: Էդ աղջիկը երգել գիտի, չէ՞: Մի հատ նամուսով երգ կգրենք, ազգովի փող կգցվենք, Քիմի մարմնի որոշակի հատվածները ավելի կմեծացնենք ու հաղթանակը մերը կլինի![]()
I may be paranoid but no android!
kyahi (31.05.2010), Yellow Raven (31.05.2010), Արծիվ (31.05.2010), Նաիրուհի (31.05.2010)
Սաղղղղղղ հեչ ամենակարևոր իրադարձությունը էս Եվրատեսիլի էն էր որ Հայաստանը Ռուսաստանին 10 տվեց:
Հեսա Սեռժին Պուտինը հայրական ապտակա ա տալու..
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 31.05.2010, 09:15:
Մալադեց Սիրուշոյին որ գոնե ինքը կարողացավ 4րդ տեղը վերցնել
Տեսնես մյուս տարի ու՞մ են ուղարկելու Գերմանիա
Uploaded with ImageShack.us
Հետաքրքիր տեղեկություն Եվրատեսիլի մասին:
Առաջին տեղում է Իռլանդիան որը ունի 7 հաղթանակ Եվրատերսիլի մրցումների ընթացքում, որից 3 ը նա հաղթել է իրար հետևից 1992, 1993 և 1994 թվականներին իսկ 5 ական հաղաթանակներ ունեն՝ Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և Մեծ Բրիտանիան:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 31.05.2010, 09:26:
Hda (31.05.2010)
Ամենալավը 2007 թվի Եվրատեսիլն է եղել
Աղբյուր՝ ԼրագիրԳՈՒՑԵ ԵԶԱՆ ԼԵԶՈՒՆ ՕԳՆԻ
Ավարտվեց անկախ Հայաստանի պատմության 5-րդ Եվրատեսիլը: Հայաստանի համար այն հատկանշական էր մի քանի առումներով, ինչն արտացոլում էր ոչ միայն կոնկրետ երեւույթի հանդեպ վերաբերմունքը, այլ ընդհանրապես այն ամբողջական մթնոլորտը, որ կա Հայաստանում: Նախ, Եվրատեսիլ 2010-ի մասնակցի ընտրության փուլը Հայաստանում աննախադեպ աղմուկի եւ բանավեճի առարկա դարձավ: Թվում էր, թե Հայաստանի համար այդ ընտրությունը պետք է աստիճանաբար ավելի հեշտ ու սովորական դառնար, ավելի քիչ հանրային ուշադրություն գրավեր, քանի որ տարիների ընթացքում պետք է գար այն գիտակցումը, որ Եվրատեսիլը Ավարայր կամ Սարդարապատ չէ, այլ ընդամենը երգի մի մրցույթ, որն այժմ թերեւս ավելի շատ գոյատեւում է իներցիայի, քան բուն բովանդակության շնորհիվ:
Ու այդ առումով իսկապես անհասկանալի է այն բովանդակազուրկ գավառական մարտնչող պաթոսը, որով լցված էր Հայաստանի Հանրային հեռուստաեթերը Եվրատեսիլի եզրափակիչից ժամեր առաջ: Կարելի է, եւ իհարկե պետք է երկրպագել սեփական մասնակցին, նույնիսկ Եվրատեսիլում, բայց ինչու անպայման ազգային-ազատագրական ավանդական աղաղակաբարո կեցվածքով: Կարելի է հաջողություն մաղթել մեր մասնակցին, հաղթանակ ցանկանալ, ոգեւորել նրան, բայց ինչու ինքնամոռաց մոլեռանդությամբ: Տպավորությունն իսկապես այնպիսին էր, որ ոչ թե Եվա Ռիվասն է գնում Օսլո, այլ Վարդան Մամիկոնյանը գնում է Տղմուտի ափ:
Նախկին տարիներին էլ Հայաստանն իր մասնակիցներին նույն կերպ էր ճանապարհում, բայց Եվրատեսիլ 2010-ի պարագայում աղմուկն ու պաթոսը կարծես թե անհամեմատ ավելի մեծ էր: Արդեն ոչ միայն մոլեռանդության բոլոր 1709 հոլովներով հաջողություն էին գոռում մեր մասնակցին, այլ հայտարարում էին, որ մենք առաջինն ենք լինելու, քանի որ այս անգամ ունենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ` մոտ երկու մետր հասակ, լավ երգ, Ջիվան Գասպարյան, հիանալի բեկ վոկալ եւ տպավորիչ բեմականացում:
Բեմականացումն իսկապես տպավորիչ էր: Ով կմտածեր, որ եթե պարելով ջրես ծիրանի կորիզը, ապա հենց բեմի վրա նրա միջից կարող է ծիրանենի դուրս գալ, այն էլ արդեն ծաղկած պատրաստ: Ափսոս միայն, որ եվրոպացիները կարծես թե չգնահատեցին դա, երեւի թե այն պատճառով, որ որեւէ տեղից դուրս եկող որեւէ բանի հանդեպ նրանք արդեն բնական վախ ունեն, եվրոպական երկինքը կթավածահար արած իսլանդական չարաբաստիկ հրաբխի պատճառով:
Ծաղկած ծիրանենին եվրոպացիների աչքին երեւի լավա էր թվացել, ու երեւի դրա համար էլ Հայաստանը առավելագույն 12 միավոր ստացավ աննախադեպ նվազ թվով երկրներում` Ռուսաստան, Իսրայել, Հոլանդիա: Դե, Ռուսաստանը հրաբխից հեռու էր, Իսրայելն` ընդհանրապես Եվրոպայից հեռու, իսկ Հոլանդիան էլ` դե այնտեղ որոշ թմրամիջոցների լեգալացումը թերեւս էապես փոխել է հոլանդացիների աշխարհայացքը, եւ նրանց աչքին ոչ թե ծաղկած ծիրանենին է լավա թվում, այլ կրակե լավան է ծաղկած ծիրանենի երեւում:
Չգնահատեց Եվրոպան մեր ծիրանի կորիզը, եւ ունենալով առաջին տեղի համար անհրաժեշտ ամեն ինչ, Հայաստանը կարողացավ ընդամենը տեղ պահպանել իր համար ավանդական տիրույթում: Սիրուշոյի արդյունքը` 4-րդ տեղ, մնաց անգերազանցելի: Բայց անշուշտ պետք չէ շտապել: Եվրատեսիլ 2010-ի բուն արդյունքը թերեւս կերեւա ծիրանի սեզոնին, թե ինչքան կաճեն արտահանման ծավալները եւ ինչպես կվաճառվի ծիրանը Եվրոպայում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր` www.lragir.amԵՎՐԱՏԵՍԻԼ, ՆԱՏՕ, ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑ
Անկասկած է, որ Եվրատեսիլի ու «օտարալեզու դպրոցների» թեմաները կարելի է դասել վերջին ամսվա հայ իրականության «հիթերի» շարքին` ի թիվս Ս. Սարգսյանի` Բելգիայի թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՆԱՏՕ–ական շրջանակներում ելույթների։ Բայց, կարծես թե, այս երեք իրադարձություններից առաջինն էր ավելի շատ հուզում հայ իրականությանը։ Այսինքն, պարզվում է, որ մեր գերխնդիրն ու գերնպատակը Եվրատեսիլում ցանկացած գնով հաղթելն է։ Այդ պատճառով մնացած երկուսը, պետք է սպասել, որ կծառայեն ապագա Եվրատեսիլներին, և անկախ Հայաստանի համար վերջապես կապահովեն բաղձալի մրցանակը` աշխարհին ապացուցելով, որ մենք քիչ ենք, բայց «զիլ» ենք։
Այդ` «մենք զիլ ենք»-ի ապացուցման ճանապարհն է հետաքրքիր, որը, կարծես թե, զուտ մերն է` հայկականը, և միավորում է վերը նշված բոլոր երեք «հիթերը»։
Նախ, ընդգծենք Եվրատեսիլի մրցույթի քվեարկության պայմանը, այն է` տվյալ երկրի ներկայացուցչի համար չեն կարող քվեարկել այդ երկրի բնակիչները, որը կարևոր է հետագա շարադրման համար։ Պայմանը, որն ավելի ընդունված տերմինաբանությամբ «շահերի բախում»-ից ապահովագրության տեսակ է, շատ տրամաբանական է ցանկացած մրցույթի հնարավորինս օբյեկտիվ արդյունք ակնկալելու տեսանկյունից։ Եվ, չնայած որ հենց Եվրատեսիլի առանձին քվեարկություններն ակնհայտ սուբյեկտիվ էին և արժանանում էին հայ հեռուստադիտողին այդ գնահատականները հրամցնողների հեգնական «բնականաբարին», բայց և այնպես, ընդհանուրի մեջ այդ առանձին սուբյեկտիվ գնահատականների արժեքը, մեծ հաշվով, նվազում է` հօգուտ օբյեկտիվի։ Համենայն դեպս, օբյեկտիվություն ապահովող ավելի անաչառ մեխանիզմ դեռևս մարդկությունը չի գտել, իսկ այս մեխանիզմի կիրառման հայկական տարբերակին կանդրադառնանք հոդվածի վերջում։
Այսպիսով, Եվրատեսիլ-2010 մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը գրավեց 7-րդ հորիզոնականը, ինչքան էլ որ այդ “դարակազմիկ մրցույթի” մեր կազմակերպիչ-մասնագետները չկանխատեսեին նաև հաղթանակ։ Եթե հաշվի առնենք մրցույթի արդյունքները պայմանավորող քվեարկության կանոնները, նախորդ տարիների մրցույթների արդյունքները (բացի մի դեպքից, իհարկե) և այն փաստը, որ այդ արդյունքներն ապահովող հիմնական, եթե ոչ միակ, քվեարկողը հայկական Սփյուռքն է, ապա կարելի է փաստել, որ հայկական Սփյուռքի ներուժը` Եվրատեսիլի տեսանկյունից, իհարկե, բավարարում է ընդամենը 7-8 հորիզոնականների համար։ Այսինքն, եթե մեր գերնպատակը Եվրատեսիլում հաղթելն է, կամ աշխարհին ապացուցելը, որ մենք «զիլ ենք», ապա մենք պետք է բազմապատկենք Հայաստանից դուրս բնակվող հայերի թվաքանակը։ Իսկ քանի որ հայերի թվաքանակը սահմանափակ է` մոտ 8 մլն, ապա այդ համազգային գերնպատակին կարելի է հասնել Հայաստանից, ներառյալ ԼՂՀ-ն ու ազատագրված տարածքները, արտագաղթի խթանմամբ։ Իսկ դրա համար, կարծես թե, կան էական նախադրյալներ` շնորհիվ ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության, որի ապացույցը մերձՆԱՏՕական շրջանակներում Սերժ Սարգսյանի վերջին ելույթներն են։ Այնպես, որ դեռ հույս կա, որ մոտ ապագայում մենք դեռ ցույց կտանք էդ եվրոպացիներին։
Ինչ վերաբերում է Եվրատեսիլ մրցույթին և ՀՀ կառավարության «օտարալեզու դպրոցների» նախաձեռնությանը, ապա կարծում եմ խիստ անհրաժեշտ է ընդլայնել այդ նախաձեռնության սահմանները` ընդգրկելով նաև Եվրատեսիլի արդյունքները ապահովող հիմնական քվեարկողներին` հայկական Սփյուռքին։
Կարծում եմ, մեր գերնպատակի հանգրվան հանդիսացող Եվրատեսիլ-2010 մրցույթի եզրափակիչ արդյունքներն ավելի մոտ կլինեին մեր բաղձանքին, եթե քվեարկողներն ունենային ռուսերենի գիտելիքներ և հասկանային Հայաստանի ներկայացուցչի խոսքը, որը նախամրցույթային շրջանում տարածվում էր անկախ Հայաստանի հանրային Հ1 արբանյակային ալիքով։ Ի դեպ, առանց թարգմանության և շրջանցելով, կարծես թե, ՀՀ Օրենքը նաև։
Պարզ չէ, թե Եվրատեսիլ-2010 մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ՀՀ քաղաքացի էր, թե ոչ, բայց փաստ է, որ հայերենի փոխարեն նա նախընտրում էր ռուսերենը, ուրեմն, եթե առաջանցիկ քայլերով ՀՀ կառավարության նախաձեռնությունը ներդրվեր նաև հայաշատ գաղթօջախներում` գուցե կազմակերպելով ռուսերենի արագացված կուրսեր, ապա մեր ներկայացուցչի արդյունքներն էլ կարող էին ավելի մոտ լինել մեր բաղձանքին։ Մյուս կողմից, ինչ իմանաս, թե Եվրատեսիլ-2011 մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն ինչ լեզու կնախընտրի` մի գուցե չինարեն կամ ճապոներեն, այնպես որ, ՀՀ կառավարության «օտարալեզու դպրոցների» նախաձեռնությունն իր լուման կարող է ունենալ նաև այս համազգային նպատակի իրականացման գործում և, հետևաբար, այն անհրաժեշտ է շուտափույթ կյանքի կոչել, քանի դեռ ուշ չէ։
Հիմա, Եվրատեսիլի մրցույթի քվեարկության արդյունքների օբյեկտիվությունն ապահովող պայմանի և դրա մեկնաբանության հայկական տարբերակի մասին։
Այդ, ամբողջ աշխարհում ընդունված սկզբունքը, իր զուտ հայկական մեկնաբանությունը ստացավ հայկական կազմակերպիչների կողմից։ Նրանք, փաստորեն, հորդորում էին հայ հեռուստադիտողին գնալ փորձած` «ընտրակեղծիքի» ճանապարհով։ Այլ կերպ դժվար է հասկանալ հանրային Հ1 հեռուստաընկերությունում հավաքված թաղային «աստղերի» ուղղորդիչ կոչերը` չղեկավարվել «էմոցիաներով» և քվեարկել վատերի օգտին, որպեսզի մեր ներկայացուցչի համար չստեղծենք նույնիսկ մեկ կամ երկու ձայնի պրոբլեմ։ Այսինքն, նրանք` այդ էկրանից վայր չիջնող, իրենց արվեստագետ համարող հայկական «Ալ Պաչինոները», «Սառա Բերնարներն» ու «Մայքլ Ջեքսոնները»` իրենց «վաստակավոր Էլթոն Ջոն» ղեկավարով համոզում էին հայ հեռուստադիտողին, որ նրանք քվեարկեն միայն բացահայտ վատերի օգտին։ Խիստ զարմանալի էր նաև նրանց ինքնավստահությունը, որ հեռուստադիտողը պետք է վստահի իրենց և ոչ թե սեփական ճաշակին ու վճարելով իր սեփական գրպանից` քվեարկի ըստ «աստղաբույլի» հրահանգի։ Ու ցավալին այն է, որ այնքան բաց տեքստով ու առանց խղճի խայթի, որ արդեն սկսում ես մտածել ավելի լուրջ բաների, մասնավորապես, բարոյականության մասին։ Օրինակ, արդեն կարելի է և չզարմանալ, որ հասարակության աչքի առաջ քրեական գործ է հարուցվում մանկապղծությունը բացահայտողի հանդեպ, իսկ հետո այդ նույն հասարակությունը հավատում է մանկապղծի «զղջմանն» ու, փաստորեն, ներում։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
When life gives you lemons, make lemonade
Ես ոչ Ռիվասին էի հավանում, ոչ էլ էտ արհեստական իբր "իմաստավորված" երգը: Իմ կարծիքով 7րդ տեղն էլ իրա համար շատ էր:
Եվ ընդհանրապես ապուշություն եմ համար մեր նման աղքատ երկրի դեպքում 15 մլն ծախսել նման շոուների համար: Երկրում հազար հատ ավելի կարևոր հիմնախնդիրներ կան:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ