User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Հոգևոր սնունդ

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգևոր սնունդ

    Ասում ենք անձը ապրում է ոչ միայն նյութական, այլ նաև՝ հոգևոր սննդով: Ասել է, թե՝ ապրելու համար մեզ անհրաժեշտ է ինչպես ֆիզիկական կալորիա, որը մենք ստանում ենք նյութական սննդի միջոցով, այլ նաև հոգևոր սնունդ: Երբեմն մենք նույնիսկ արժևորում ենք մարդուն, ասելով նրա մոտ նյութակա՞նն է գերակշռում, թե՞ հոգևորը:
    Հոգևոր սնունդ ասելով, ես օրինակ չեմ ենթադրում միայն եկեղեցի գնալը կամ կտակարան կարդալը: Օրինակ ինձ համար հոգևոր սնունդ է ընթերցանությունը, երաժշտությունը, արվեստը, որոնց չափաբաժինը եթե պակասում է իմ առօրյայում, ես իրոք սով եմ զգում հոգուս մեջ:
    Իսկ ի՞նչն է ձեզ համար այդ հոգևոր սննդի աղբյուրը, առանց որի, ինչպես և առանց հացի, չեք կարող պարզապես ապրել...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.01.2010), E-la Via (02.02.2010), Grieg (24.01.2010), Tig (25.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դատարկություն (24.01.2010), Ֆոտոն (25.01.2010)

  3. #2
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգևոր սնունդ ասելով, ես օրինակ չեմ ենթադրում միայն եկեղեցի գնալը կամ կտակարան կարդալը: Օրինակ ինձ համար հոգևոր սնունդ է ընթերցանությունը, երաժշտությունը, արվեստը, որոնց չափաբաժինը եթե պակասում է իմ առօրյայում, ես իրոք սով եմ զգում հոգուս մեջ:

    Իսկ ի՞նչն է ձեզ համար այդ հոգևոր սննդի աղբյուրը, առանց որի, ինչպես և առանց հացի, չեք կարող պարզապես ապրել...
    Չգիտեմ հոգևոր սնունդ ասելով ինչ են հասկանում մարդիկ, բայց ես............ինձ քարկոծել չկակտակարան չեմ կարդացել ընդհանրապես /փորձել եմ, բայց չի ստացվում, մի երկու էջից հետո առաջ գնալ չի ստացվում
    Իսկ այ գիրքը՝ գեղարվեստական գրականությունը, ինչ ուզումա լինի, կարևոր չի ինչի մասին կլինի /դա հարցի երկրորդ կողմն է/, բայց ձեռքի տակ /ավելի ճիշտ բարձի տակ//մահճակալի տակ, սեղանին........ ամեն տեղ/ պիտի լինի, իմ ծանոթներն ինձ առանց գրքի չեն պատկերացնում, իսկ լավ ծանոթները սովորությունս իմանալով հանդերձ, ինձ հյուր գալուց միշտ գիրք են բերում
    Առանց թատրոն ինձ չեմ պատկերացնում, դասական երաժշտության/չնայած էնքան էլ շատ բան չգիտեմ սրա մասին/:

    Լավ թեմա է
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Մանոն (25.01.2010)

  5. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Միտքը, հենց միտքն ա գլխավոր հոգևոր սնունդը:// իմ կարծիքով//

    Հ.Գ. Հետո կգրեմ ավելի ծավալուն:
    Чеширский КотЭ

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.01.2010), Tig (25.01.2010), Yevuk (31.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դեկադա (25.01.2010), Երկնային (05.02.2010), Մանոն (25.01.2010), Ֆոտոն (25.01.2010)

  7. #4
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Անկեղծ ասած, ես էլ չեմ կարողանում կարդալ կտակարանը, նաև փորձել եմ բուդդիզմին վերաբերող գրքեր կարդալ՝ դա էլ չի ստացվել:Բայց սիրում եմ ընթերցանությունը. պարզապես հաստափոր գրքերը շատ դժվարությամբ եմ վերջին հասցնում :Իսկ հոգևոր սնունդ ստանում եմ երաժշտության, թատրոնի ու էն ինչը էտ պահին հասանելի է լինում՝ դրանց միջոցով:

    ... իսկ ամենից կարևորը համաձայն եմ Յոժի հետ. մտքերը....ամենից շատ իրենք են սնունդ տալիս: Ուրիշների մտքերը կարդալը ու դրանց վրա քո մտքերը վերանայելը.... հետո ավելի կմանրամասնեմ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.01.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Իսկապես "հոգևոր սնունդը" խիստ անհատական է: Ես էլ երբեմն քաղց եմ ունենում հոգևոր սննդի: Այն ինձ համար պարտադիր է ու կարող է լինել թատրոնը, գիրքը, խոհափիլիսոփայական զրույցները ու բնությունը, մի տեսակ հետաքրքիր էներգիայով լցվում եմ, որը ռեսուրս է հադիսանում կենցաղային ամենօրը հետաքրքրությամբ ապրելու
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.01.2010), Yeghoyan (29.01.2010), Արևածագ (28.01.2010), Մանոն (30.01.2010)

  11. #6
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Հենց հոգևոր սննդի կարիքով ու ստեղծագործելու կարողությամբ է մարդս տարբերվում մնացած կենդանիներից:Ուրիշ հարց է,որ մեկին այդ սննդի «մի գդալն» էլ է հերիքում,մյուսին Սևանի օրեցօր ավելացող «ջրամբարն»էլ է քիչ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (30.01.2010), յոգի (03.02.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    գեղարվեստական կամ մասնագիտական գրականություն իմ համար ավելի շատ ֆիտնեսի հրապարակի նման է եղել, որտեղ մարզվել է իմ հոգևոր շտեմանարը՝ միտքը:
    իսկ այ իմ նախընտրած պոեզիան, և երաժշտությունը իսկապես սնել, հագեցրել է հոգիս: առանց դրանց կարելի է հոգեպես մահանամ: նաև կուռ ֆանտաստիկ-տարմաբանական էսեները: իսկական սնունդ է եղել հոգեկան:
    իսկ այ դեսետը իմ հոգու համար եղել է իմ սիրելի ընկերները ու հոգեկամ մտերիմների հետ անցկացրած պահերը: դա նույնիսկ դեսերտի հատկանիշներով "չաղացրել" է իմ հոգին: շատ եմ սիրում այդ դեսերտը ու ոչ մի պայմանով չեմ հրաժարվի դրանից:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.01.2010), Tig (29.01.2010), Yeghoyan (29.01.2010), Դեկադա (29.01.2010), Մանոն (30.01.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Հոգևոր ամենամեծ սնունդը ինձ համար հարազատ մարդկանց հետ ժամանակ անցկացնելն է՝ ընտանիքի, ընկերների, սեփական ընտանիք դեռ չունեմ՝ կին, երեխաներ, բայց երբ տեսնում եմ ծնողներ իրենց փոքրիկների ձեռքից բռնած զբոսնելիս, դրանից ավելի մեծ հոգևոր սնունդ պատկերացնել չեմ կարող: Դեռ տարիներ առաջ ընկերոջս էի այցելել, որ մի քանի ամիս առաջ էր ամուսնացել, խոհանոցում կինը ամաններն էր լվանում, իսկ ինքը աշխատանքից նոր էր եկել, ձմեռ էր, էլեկտրական պլիտայի մոտ նստած տաքանում էր, ու իրար իրենց օրն էին պատմում, այ հոգևոր սնունդ էին ստանում… Հոգևոր սնունդ է նաև ինձ համար հաճելի աշխատանքով զբաղվելը, որքան էլ այս արտահայտությունը հիշեցնի խորհրդային ժամանակներից մնացած ինչ-որ քարացած շտամպ, աշխատանքի հաճույքը և արածդ գործի գիտակցումը ոչ մի բանի հետ չեն կարող համեմատվել: Իսկ գիրքը կարդալը, թատրոն գնալը,երաժշտություն լսելը, կարծում եմ, ընտանիքից, հարազատ մարդկանցից և աշխատանքից ստացած հոգևոր սնունդի հետ եթե համեմատելու լինենք, այստեղ ջրային պաշարների արդեն արված օրինակով՝ ոնց որ օվկիանոսի ու ծովերի կողքը անձրևի կաթիլ… Ընդհանարապես ընթերցանությամբ չզբաղվող, երբեք թատրոն չայցելող, երաժշտությունից կմ-երով հեռու այնքան մարդիկ կան, որոնցից ընտանեկան երջանկության ու իրենց արածի այնպիսի լույս է ճառագում, որ իր բաժին հոգևոր սնունդը կարծես իրենից դուրս է հորդում, և կողքի մարդուն էլ է բաժին հասնում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.01.2010, 10:04:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (01.02.2010), Yeghoyan (29.01.2010), Yevuk (31.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դատարկություն (01.02.2010), Դեկադա (29.01.2010), Եկվոր (29.01.2010), Կաթիլ (29.01.2010), Մանոն (30.01.2010)

  17. #9
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Համաձայն եմ բոլոր կարծիքների հետ: Ամեն մարդ մի ձևով ա հոգևոր սնունդ ստանում:

    Ինձ համար ամենամեծ հոգևոր սնունդը ընկերուհուս հետ զրուցելն է: Ամենատարբեր բնագավառներից կարող եմ խոսալ հետը ու ինքը՝ քանի, որ ինձնից մեծ ա ու համեմատաբար կյանքի մեծ փորձ ունի, ես ընդունում եմ իր խորհուրդները : Չգիտեմ, մարդիկ առանց գրքի, առանց երաժշտության չեն պատկերացնում իրենց, ես էլ առանց ընկերուհուս հետ զրուցելու ինձ չեմ պատկերացնում:

    Վերջերս ակումբցիներից մի քանի հոգի ինձ հարազատ են դարձել, ու իրենց հետ խոսալիս էլ եմ հոգևոր սնունդ ստանում:

    Չնայած մեկին երեկ նեղացրի , բայց ոչինչ հուսով եմ էսօր կհաշտվի հետս
    Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 29.01.2010, 10:58:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (29.01.2010), Yevuk (31.01.2010), Դատարկություն (29.01.2010), Մանոն (30.01.2010), Շինարար (29.01.2010)

  19. #10
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Ինչպես հասկացանք ակումբցիներից շատերի համար հոգևոր սնունդ ստանալ է նաև մարդկանց հետ շփվելը: Համաձայն եմ, բայց թույլ տվեք հակառակն էլ ասել:
    Ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան ստանալ մարդուց, որը չունի հետաքրքրություններ: Երևի համաձայն եք, որ մարդն ապրում է ոչ միայն առօրյա ընտանեկան հոգսերով ու աշխատանքով, այլև այլ հետաքրքրություններով` ժամանցի վայրեր, թատրոն, կինո, ցուցահանդես, գրդարանններ ... : Վերևում նշվեց կարծիք, որ այս հետաքրքրությունների շարքը անձրևի կաթիլ է օվկիանոսի կողքին: Եթե չլինեն այս կաթիլները օվկիանոսդ կցամաքի, և այդ հաճելի աշխատանքային անցուդարձը կկորցնի իր համն ու հոտը:
    Երբևէ հայտնվե՞լ եք այնպիսի միջավայրում, որ թվացել է կորցրել եք խոսելու կարողությունը, կամ հակառակը միայն դուք եք խոսում, իսկ մնացածը դատարկ հայացքով կարծում են այլմոլորակայինի հետ գործ ունեն: Սա գալիս է նրանից, որ մարդիկ դուրս չեն գալիս առօրյա պրոբլեմներից: Հետաքրքրությունների շրջանակը չպետք է սահմանափակենք միայն ընտանեկան զրույցով, կամ առօրյա ընտանեկան պրոբլեմներով: Անհրաժեշտ է ձեռք բերել առավել լայն մտահորիզոն ցանկացած իրավիճակից դուրս գալ կարողանալու համար, իսկ դրա համար կարծում եմ կարևոր է հոգևոր սնունդ կոչվածին միշտ սնուցելը և այն չսահմանափակելը կամ կարևոր համարելը միայն մարդկանց հետ շփվելը: Եթե այդ նույն մարդիկ ամբողջ օրը ապրեն միայն ընտանեկան պրոբլեմով, ընտանիքից դուրս չգան, կկորցնեն իրենց այդքան կարևոր լինելու ունակությունը:

    Հ.Գ. Հուսով եմ կարողացա ճիշտ բացատրել իրավիճակը
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (01.02.2010), Արևածագ (29.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դատարկություն (29.01.2010), Մանոն (30.01.2010)

  21. #11
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Իմ համար ամենամեծ հոգևոր սնունդը մենակությունն է... Եթե ես օրվա մեջ առնվազն մեկ ժամ մենակ չմնամ, էդ օրը կխախտվի իմ հոգեկան ներդաշնակությունը /եթե այդպիսին ընդհանրապես կա/: Իսկ մենակությունը պետքա լցնի ինչ-որ տեմպ, ինչ-որ լռությունը խախտող մի բան, որ կարգավորի ժամանակը, իսկ դա երաժշտություննա, շատ դեպքերում կապ չունի ինչ երաժշտություն, ովա երգում, կամ ինչ բառեր են, ամենակարևորը տեմպնա ու էն ընդունակությունը, որ կարողանա լցնի լռությունը ու իմ համար ներդաշնակություն առաջացնի: Կարելի է նաև մենակության մեջ գիրք կարդալ, կամ մտածել մենակության մեջ... Ընդհանուր առմամբ, իմ մոտ առանց մենակության համարյա թե հոգևոր սնունդ ստանալ հնարավոր չի:

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.01.2010), CactuSoul (29.01.2010), E-la Via (02.02.2010), Gayl (29.01.2010), Yeghoyan (29.01.2010), Yevuk (31.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Երկնային (05.02.2010), Մանոն (30.01.2010), Շինարար (29.01.2010), Ուլուանա (29.01.2010), Ֆոտոն (29.01.2010)

  23. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար ամենամեծ հոգևոր սնունդը մենակությունն է... :
    Ես կարծում եմ՝ դու նկատի ունես ոչ թե մենակությունը, այլ մենությունը...մենությունը հոգևոր սնունդ չէ, այլ բարենպաստ միջավայր հոգևոր սնունդ ստանալու համար...Մնացած մտքերիդ հետ համաձայն եմ...

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (29.01.2010), Մանոն (30.01.2010)

  25. #13
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Մարդկանց հետ շփումը հոգևոր սնունդ ստանալու արժեքավոր միջոց կարող է լինել՝ հոգևոր արժեք ներկայացնող տեղեկատվությունը ՝ այդ տեղեկատվությունը կրողներից ստանալու համար:Իսկ կենցաղային զրույցները հոգեկան բավարարվածություն կարող են առաջացնել որոշ մարդկանց մոտ , բայց դա հոգևոր սննդի հետ ոչ մի կապ ունենալ չի կարող:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.02.2010), յոգի (03.02.2010)

  27. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց հետ շփումը հոգևոր սնունդ ստանալու արժեքավոր միջոց կարող է լինել՝ հոգևոր արժեք ներկայացնող տեղեկատվությունը ՝ այդ տեղեկատվությունը կրողներից ստանալու համար:Իսկ կենցաղային զրույցները հոգեկան բավարարվածություն կարող են առաջացնել որոշ մարդկանց մոտ , բայց դա հոգևոր սննդի հետ ոչ մի կապ ունենալ չի կարող:
    Հոգևոր սնունդը էդքան զրույցի հետ կապ չունի, որքան սիող և սիրելի մարդկանց միջավայրում լինելու, կարելի է խոսալ արվեստից կամ կենցաղից, գրքերից կամ սիրուն աղջիկներից, թատրոնից կամ մեքենաներից, կարելի է ընդհանրապես չխոսալ, ասենք եթե ընկերների հետ ես՝ բլոտ խաղալ, էդ մարդկանց կողքդ ունենալու գիտակցումը, էդ մարդկանց կողքիդ լինելու փաստից երջանիկ զգալն է հոգևոր սնունդ, տեղեկատվությունը ըստ իս հոգևոր սնունդ չի կարող լինել… Կարելի է հանրագիտարանն անգիր իմանալ, բայց հոգեպես սնանկ լինել, և կարելի է վանկերով ու դժվարությամբ կարդալ, բայց հոգեկան հարուստ ներաշխարհ ունենալ…

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (29.01.2010), Դատարկություն (31.01.2010), Մանոն (30.01.2010), Ջուզեպե Բալզամո (29.01.2010)

  29. #15
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգևոր սնունդ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ինձ համար հոգևոր սնունդ է ընթերցանությունը, .
    Մի հարց կարելի է։ Իսկ կարո՞ղ ենք արդյոք հոգևոր սնունդ համարել գեղարվեստական հորինվածքը(ըստ էության՝սուտը)
    դէ՛՛՛ ասենք ՙԿոմս Մոնտե Քրիստոն՚

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (01.02.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առողջ սնունդ մանուկներին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 30.04.2018, 18:48
  2. Վաճառք. Հոգևոր գրականություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.03.2015, 20:35
  3. Հայ Հոգևոր Երաժշտություն
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 27.08.2012, 22:09
  4. Հոգևոր անվտանգություն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.02.2010, 23:38
  5. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.03.2009, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •