Հերիք չի:
Էսի չլնող միտք ա: Բայց քանի որ խոսքը կամերա-"նկատող" թեմայով գնաց, մի բան էլ ես ասեմ:
Ասում ես, սովորական կամերա ու վե՞րջ… Ասենք, դողացող ձեռներով, քայլելուց թռթռացող կադրը կայֆ ա՞... հեչ նկարել ե՞ս վիդեո: Օրինակ, տեսարան ա, որում օպերատորը պետք ա աշխատի ընթացքի վրա, քայլի... կամերան չի թռվռալու՞ ձեռները կարա՞ մի դիրքում, անշարժ պահի... իդեալական անշարժ:
Իսկ քո ասած՝ սովորական կամերայի, ձայնային պահից տեղյակ ե՞ս... որ նա չի նախատեսված ֆիլմի համար ու ֆիլմ նկարահանելուց, մեջի խոսաքցությունը աղավաղվելու ա: Հեռու պլանով, օրինակ մի 10 մետրից, կարա՞ս որակյալ ձայն ապահովես: Դրա համար կամերայի միկրաֆոնը հերիք ա՞... չէ: Երկխոսությունը բորշ ա դառնալու... էլ չեմ ասում 2-ից ավել մարդկանց խոսաքցությունը:
Տեսնում ե՞ս, արդեն պետք են շտատիվներ ու միկրաֆոններ...
Սովորական կամերայով կարող ե՞ս ֆոկուսը կենտրոնացնել ուզածդ մարդու վրա... այսինքն, անել նենց որ գլխավոր պլան լինի տվյալ պահին գլխավորը…չէ: Նորից խառնվում ա իրար, որտև այդ պահին գլխավորը չի առանձնացվում գլխավոր պլանով:
Սովորական կամերայով, տարբեր ռակուրսերից նկարելը շատ անհարմար ա:
Միայն սովորական կամերայով, ճիշտ լուսավորություն ստանալն անհնար ա: Իսկ գիտե՞ս լուսավորությունը ինչ կարևոր բան ա: Հեչ տեսել ե՞ս, սիրողանակ վիդեոյի մեջ մի պահ, որտեղ արևի ու սխալ լուսավորության պատճառով, մարդու դեմքը չի երևում: Ու ո՞նց ես կարծում, կինոյում դա թույլատրելի ա՞:
Էջանիշներ