Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կարելի ա:
Հետաքրքիր միտք է:
Կարծում եմ կարելի է ակումբը ֆիլմում դիտարկել որպես երկու իրականություններ. վիրտուալ ակումբ ու իրական ակումբ:
Այդ իրականություններից ամեն մեկը պիտի լինի առանձին, ասենք մի րոպե մեկը, հետո սահուն անցում մյուսին:
Վիրտուալ իրականությունում պատկերվելու է այն մարդկանց կյանքը, ովքեր ակումբը դիտարկում են որպես վիրտուալ միջավայր ու կամ ցանկություն չունեն, կամ չեն համարձակվում ձեռք բերված ծանոթությունները վերափոխել իրական կյանքի ծանոթություններով:
Իրական կյանքում ապրողների համար ակումբ ֆորումը ընդամենը շփման մի գործիք է, բայց իրենք արդեն իսկ կարողացել են կոտրել հիմնական պատնեշը, ծանոթացել են իրար իրական կյանքում ու լավ միջավայր են ստեղծել:
Վիրտուալ կյանքը պատկերող հատվածը պետք է նկարել սև ու սպիտակ կամ շականագույնի երանգներով, ու ընդհանրապես սյուժեում այդ կյանքը պատկերել որպես գորշ ու անհետաքրքիր:
Իրական կյանքի դրվագները պետք է նկարել լրիվ գունավոր, պատկերել ուրախ ու հետաքրքիր կյանք:

Ի՞նչ կասեք:
Չուկ, արժեքավոր բաներ ես գրել:
սակայն սսցենարը ու նաև պատկերավորման մեթոդոլոգիան արի թողնենք սցենարը գրողներից:
այստեղ ամենաշատը եկ քննարկենք, թե ով/ովքեր կարող են գրել սցենարը:
օրինակ իմ կողմից առաջարկում եմ Բարեկամ ու Հայկօ: