Ես հեռակա շատ էի հարգում այս մարդուն…
Մարդը սպանվեց իր և մեր ճշմարտության համար…
լուրջ եմ ասում,ահավոր վիճակ է,դողում եմ…
Ի՞նչ եք կարծում ի՞նչ ընթացք կստանա գործը…
Հ.Գ.Ազգային հերոս է միանշանակ…
Ես հեռակա շատ էի հարգում այս մարդուն…
Մարդը սպանվեց իր և մեր ճշմարտության համար…
լուրջ եմ ասում,ահավոր վիճակ է,դողում եմ…
Ի՞նչ եք կարծում ի՞նչ ընթացք կստանա գործը…
Հ.Գ.Ազգային հերոս է միանշանակ…
Վերջին խմբագրող՝ Ծով: 19.01.2007, 22:04:
«Նա գիտեր,որ սպանվելու էր,բայց ...»
Ահավոր է,իմ վրա էլ շատ ազդեց:
Իմ կարծիքով շատ ճիշտ կլիներ:Alize_etoilik-ի խոսքերից
Չէի իմացել, վեջին շրջանում ապաքաղաքական եմ դառնում: Ինչ արած, ազգային կյանքի վիճակագրություն է. մենք դեռ չենք կարողանում այնքան ծայրահեղ չլինել, որ մեր սպանվելը որպես մարտիրոսություն չընդունենք; Եթե որևէ հավաքականության որևէ մեկը կարող է որևէ բան տալ, ապա նա պետք է լինի կենդանի, իսկ մենք մեռյալներ շատ ենք սիրում ու սիրում ենք, երբ մեզ, հաճախ հանիրավի, հնարավորություն են տալիս մարտիրոս համարել ինքներս մեզ ու հենց այդպես ներկայանալ մեր միջազգային ու ներազգային հայելապատկերում; Ցավալի, և' մեզհը, և այն կյանքը, որը մնում է այդ մահից հետո;Alize_etoilik-ի խոսքերից
Հրանտ Դինքը բացի նրանից որ խոսում էր ցեղասպանության մասին (որի համար էլ անասունները նրան սպանեցին) նաև թուրքիայում կշիռ ուներ մտավորականների շրջանում, չնայած չեմ պատկերացնում ոնց կարա մտավորականություն լինի մի երկրում որտեղ մարդուն կարան սպանեն միայն իր կարծիքի համար:
Ահագին ռեսուրս կա, նայեք...
http://forum.hayastan.com/index.php?...7&#entry684557
Հիմա մեծ ցույց է Ստամբուլում.
Էսի թուրքերի համար լավ չի…
Ցավակցում եմ ամբողջ հայ ազգին… Նա իսկապես ՄԵԾ մարդ էր… բայց միայնակ ի՞նչ կարող էր անել…
Շատ մեծ հարված էր մեզ հայերիս ... Շատ եմ ցավում , ջահել կյանքն' չհհաշված նա նաև ջշտապահ ու խելացի մարդ եր , մեր տիկունքից գնաց.... Գոնե էսքանից հետո ոճրագործները իրենց պատժին արժանան , գոնե Աստված էստեղ օգնի ....
ես էլ եմ շատ ցավում, որ նման մարդ հեռացավ կյանքից ինչ-որ ... ձեռքից... բայց ես չէի մտածի, որ թուրքերը էտ աստիճան դեբիլ են... ինչ արին իրանց արին. հուսով եմ հասկացաք ինչ ի նկատի ունեմ. Եվրոմիություն...
Չեմ կարա ինչ որ բան ասեմ սրա համար...
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Մի քանի տարի առաջ առիթ եմ ունեցել հանդիպել նրա հետ՝ պատմում էր Թուրքիայում հայ, նաև մահմեդականություն ընդունած, համայնքի մասին, իր գլխավորած «Ակոս» թերթի մասին։ Աստված հոգին լուսավորի
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Եթե պատմությունը մեր ճշմարտության ճանապարհին պահանջել է Հրանտի նման մարդու կյանքը, ապա գոնե, տա Աստված, որ նրա մահը ապարդյուն չլինի: Դինքը մարտիրոսվեց մեզ՝ բոլորիս համար…
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Այսօր Փարիզում հայերը երթ են կազմակերպել դեպի Թուրքիայի դեսպանատուն: Այստեղ (Փարիզում) հայերի մեծ մասը Իստամբուլի հայեր են և կարդում են «Ակոս» թերթը և ճանաչում են «Ակոս»-ի բոլոր անձնակազմին:
Հանցավորները բռնվել են: 2 տղա, մոտ 18-19 տարեան:
Նա առաջին հայն է, Թուրքիայի քաղաքացիությամբ, որ հենց Թուրքիայում համարձակվել է շոշափել հայոց ցեղասպանության հարցը:
Սա Թուրքիայի համար շատ վատ հետևանքներ կարող է թողնել:
Հրանտ Դինքը մեզ հրաժեշտ տվեց 53 տարեկան հասակում: Նա կհիշվի հայերի մեջ, հատկապես սփյուռքահայության մեջ:
Հեռախոսագծի գաղտնի լսումները կցվել են Հրանտ Դինքի գործին որպես անհերքելի փաստեր: Հատկապես էական են էն ձայնագրությունները ,որտեղ հնչում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի(միակ ձայնագրությունը, որը ՅԱՆԻ հաստատված չի), մի քանի քաղաքական գործիչների, ու Թուրքիայի երիտասարդական էթնիկ շարծումների ղեկավարների մահվան սպառնալիքները:
Ի դեպ, ստացվել են մոտավոր թվեր երեկ գիշերը Ստամբուլում տեղի ունեցած քայլերթից, ըստ որոնց երթի են դուրս եկել մոտ 10 000 քաղաքացի, որոնցից 8000 ազգությամբ թուրք : Ու կազմակերպիչները խոստացել են ,որ թաղման երթը կվերածվի հզոր ցույցի Ստամբուլի հրապարակում:
Ինչ եք կարծում, մեծ ու կտրուկ փոփոխություններ Թուրքիայում սպասվում են՞
Լավ կլինի որ հանրահայտ 301 հոդվածը գոնե սրանից հետո վերացվի...
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
քաղաքացի-ի խոսքերից
Որոշ ժամանակ ապրել եմ այդտեղ: Մինչև հիմա տառապում եմ էդ «հիվանդությամբ» և ասեմ, ուրախ եմ դրա համար:
Ափսոս… Փարիզի փողոցները գիտեմ, երևի այնքան լավ, որքան Երևանինը…
Ի դեպ, Քաղաքացի, կարդացի քո «ռեպորտաժը» Փարիզից Դինքի սպանության կապակցությամբ: Ինչ ասեմ… Նորություն չէ առաջադեմ մարդուն ֆիզիկապես վերացնելու թուրքի քաղաքականությունը… Գիտես… մի տեսակ դատարկ է ներսս այդ լուրից հետո: Ինչպես կասեր մեծն Չարենցը՝
Ուրիշ ի՞նչ…
Ոչինչ…
Խնդալու կամ լալու
Պատճառ կարծես չիք…
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Էս 90 տարի ա, միլիոն ու կես մարդու կոտորածի համար ցույցեր են անում, ինչ ա փոխվել, որ մի մարդու մահվան հետ կապված լուրջ փոփոխություններ լինեն: Եթե նույնիսկ տխրահռչակ 301 հոդվածը հանվի, մեկ ա, դա ոչինչ չի փոխի, որովհետև թուրքիայում հարցերը միշտ լուծվում են նենց, ոնց որ էս անգամ լուծելին՝ ֆիզիկապես ոչնչացնելով: Ինչքան գիտեմ 301 հոդվածով մինչև հիմա նույնիսկ մարդ էլ չի նստել: Փոխարենը թուրքիայում ազատորեն գործում են բազմաթիվ ծայրահեղական կազմակերպություններ ու խմբավորումներ, որոնք նույնիսկ վայելում են իշխանությունների հովանավորությունը, ու նրանց փոխարեն անում են կեղտոտ գործը, որպեսզի վերևներում քաղաքակիրթ երևան:Հայ-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ