Rammstein-ի խոսքերից
Շատ ուրախ եմ թեմայի համար:
Ի՞նչ կարող եմ ասել արձանի մասին: Նախ Համբարձումյանի արձան դեռ վաղուց էր պետք դնել, բայց կա մի քանի բայց:
Սկսեմ նրանից, որ դեմքը բացարձակ կապ չունի Համբարձումյանի դեմքի հետ: Հետո, ինչ վերաբերում է տեղին, ասեմ, որ Համբարձումյանի ընտանիքը դեմ էր, որ արձանը դնեն այդտեղ շատ պարզ պատճառով, որովհետեւ այդտեղ նախկինում եղել է կոմունիստ Ղուկաս Ղուկասյանի արձանը, իսկ Համբարձումյանը իր գաղափարներով կոմունիստ էր, եւ դեմ կլիներ, որ իր արձանը դրվի Ղուկասյանի արձանի տեղում (ուղղակի, ցավոք, հիմա Համբարձումյանի ընտանիքին մարդու տեղ դնող չկա): Արձանի համար ամենաճիշտը կլիներ Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքի մոտ դնելը, բայց դա չեն արել պազր պատճառով, մարդ ես, կարող ա մի օր ակադեմիայի շենքը, կամ ընդհանրապես ակադեմիա հասկացությունը Հայաստանում «կորցնում ա իրա արդիականությունը» ու ստիպված են լինում վաճառել մի օլիգարխի: Օլիգարխի ինչի՞ն ա պետք էդ արձանն իրա տարածքում, չէ՞:
Է՞լ ինչ կարող եմ ասել արձանի վերաբերյալ. ձեռքերի դիրքը թիկնոցի հետ միասին լրիվ թխած է Իսահակյանի արձանից:
Տարիել Հակոբյանի մասին էլ կարող եմ ասել, որ ներկայիս ամենաանհաջող քանդակագործներից է: Նաեւ ինձ են հասել Հակոբյանի դասախոսի որդու խոսքերը, որոնք էլի, մեղմ ասած, դրական չեն խոսում Տ.Հ.-ի մասին: Իսկ Համբարձումյանի արձանը նրան հանձնարարելու պատճառը, ինձ հասած տեղեկույթի համաձայն եղել է ընդամենը այն, որ Տ. Հակոբյանը տվյալ գործի ղեկավարներից մեկի ԽԾԲ-ն է (էսքանը հիմա 1 տարեկան էրեխան էլ կարա գլխի ընկնի, եթե մեկը մի տենց գործ ա անում, էն էլ պետական մակարդակով, ուրեմն հաստատ մեկի ծանոթը կամ բարեկամն ա, հիմա թե ում ծանոթը մի քիչ տաղանդավոր դուրս կգա, էդ էլ բախտի բան ա):
Էջանիշներ