Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ ուրախ եմ թեմայի համար:
Ի՞նչ կարող եմ ասել արձանի մասին: Նախ Համբարձումյանի արձան դեռ վաղուց էր պետք դնել, բայց կա մի քանի բայց:
Սկսեմ նրանից, որ դեմքը բացարձակ կապ չունի Համբարձումյանի դեմքի հետ: Հետո, ինչ վերաբերում է տեղին, ասեմ, որ Համբարձումյանի ընտանիքը դեմ էր, որ արձանը դնեն այդտեղ շատ պարզ պատճառով, որովհետեւ այդտեղ նախկինում եղել է կոմունիստ Ղուկաս Ղուկասյանի արձանը, իսկ Համբարձումյանը իր գաղափարներով կոմունիստ էր, եւ դեմ կլիներ, որ իր արձանը դրվի Ղուկասյանի արձանի տեղում (ուղղակի, ցավոք, հիմա Համբարձումյանի ընտանիքին մարդու տեղ դնող չկա): Արձանի համար ամենաճիշտը կլիներ Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքի մոտ դնելը, բայց դա չեն արել պազր պատճառով, մարդ ես, կարող ա մի օր ակադեմիայի շենքը, կամ ընդհանրապես ակադեմիա հասկացությունը Հայաստանում «կորցնում ա իրա արդիականությունը» ու ստիպված են լինում վաճառել մի օլիգարխի: Օլիգարխի ինչի՞ն ա պետք էդ արձանն իրա տարածքում, չէ՞:
Է՞լ ինչ կարող եմ ասել արձանի վերաբերյալ. ձեռքերի դիրքը թիկնոցի հետ միասին լրիվ թխած է Իսահակյանի արձանից:

Տարիել Հակոբյանի մասին էլ կարող եմ ասել, որ ներկայիս ամենաանհաջող քանդակագործներից է: Նաեւ ինձ են հասել Հակոբյանի դասախոսի որդու խոսքերը, որոնք էլի, մեղմ ասած, դրական չեն խոսում Տ.Հ.-ի մասին: Իսկ Համբարձումյանի արձանը նրան հանձնարարելու պատճառը, ինձ հասած տեղեկույթի համաձայն եղել է ընդամենը այն, որ Տ. Հակոբյանը տվյալ գործի ղեկավարներից մեկի ԽԾԲ-ն է (էսքանը հիմա 1 տարեկան էրեխան էլ կարա գլխի ընկնի, եթե մեկը մի տենց գործ ա անում, էն էլ պետական մակարդակով, ուրեմն հաստատ մեկի ծանոթը կամ բարեկամն ա, հիմա թե ում ծանոթը մի քիչ տաղանդավոր դուրս կգա, էդ էլ բախտի բան ա):
Գիտես այս թեման երբ ես ստեղծեցի մտադիր էի հասկանայի մեր ՛ բոլորիս վերեբերմունքը քաղաքի քանդակների և ընդանրապես քանդակագործական արվեստի հանդեպ :
Քո գրածը կներես մեղմ ասած նման է փողոցային բանբասանքի, որը առկա է մեր երկրի բոլոր բնագավառներում: Եթե քո երկրի իշխանությունների հանդեպ չարացած ես չարժեր էմոցիաներդ գրառեիր այստեղ , վերագրելով տեմային :
Գրածիդ միայն մասսամբ պատասխան կգրեմ . նախ ասեմ որ գիտնականը պատկանում է համայն հայությանը և քանդակի տեղի հարցը սխալ կլիներ որոշել նրա ընտանիքի քմահաճ կարծիքով:Սա մահարձան չի: Իսկ թե այդտեղ նախկինում ում արձանն էր կամ, թե գիտնականը որտեղ կուզենար տեսներ իր արձանը դա արդեն ծիծաղելի հարց է:Եթեներով չեն խոսում:Ակադեմիայի առաջ սխալ կլիներ դնել արձանը. բայց չեմ մանրամասնի թե ինճչու ,,ուրիշ թեմա է…
Երկրորդն էլ ես չգիտեմ դու ինչ մասնագիտություն ունես և ինչ վաստակ ունես քո Հայրենիքի առաջ , բայց կարծում եմ Տ. Հակոբյանի ստեղծածի և վաստակի գնահատականը դու իվիճակի չես տալու :Միայն ժամանակն է իզորու անել դա:
Մանացած գրածներիդ չեմ պատասխանի քանի. որ բուն թեմայի հետ կապ չունի , բանբասանք չեմ ուզի քննարկել այս թեմայում: Շնորհակալ եմ :