Ինչպես գրում է հոլանդական "De Week Krant" թերթը, BRIC (Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան) մամուլի ասուլիսի ժամանակ ՌԻԱ-նովոստի-ի ռուս մի լրագրող հարց է ուղղել Դմիտրի Մեդվեդյևին, թե արդյո՛ք ճիշտ է, որ վերջինս հրեական ծագում ունի: Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, և ավելացրել՝ «Իմ ծնողներն արմատներով Ադանայից են՝ ծագմամբ հայեր, սակայն ինքս ծնվել եմ Ռուսաստանում: Ես ուզում եմ, որ բոլորին հասկանալի դառնա, որ ես հայ եմ, մորս ազգանունը Նախշիկյան է, հորս ազգանունը՝ Բագրատյան: Ռուսաստանի Ազգային Անվտանգության Կոմիտեն (КГБ) ստիպել է ինձ փոխել իմ ազգանունը սառը պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Ռուսաստանի ԱԱԿ գաղտնի գործալալության ղեկավար կարողանալ դառնալու համար, քանզի Ֆրանսիայում այնքան շատ հայեր են բնակվում, որ հայազգի գաղտնի գործակալ՝ գաղտնիության տեսանկյունից այնտեղ աշխատելու իրավունք չուներ: Ես 100-տոկոսանոց հայ եմ և հպարտ եմ, որ իմ ծնողներն արմատներով հայեր են:»
Աղբյուրը՝ "De Week Krant" պաշտոնական կայք՝
http://www.deweekkrant.nl/artikel/20...s_een_armenier
Էջանիշներ