User Tag List

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 369 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

    Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
    Ծաղիկների թավշե թերթիկներում պահած,
    Քչքչացող առվի գալարների եռքում,
    Կայծկլտում է հազիվ բախտիս աստղը սառած:

    Ու այդ հովտում,որպես հալածական թռչուն,
    Իր վայրենի ճիչով սավառնում է հոգիս,
    Մերթ խելահեղ թափով ավազին է զարկվում,
    Մերթ էլ իրեն հանձնում ալիքների եռքին:

    Չի հանդարտվում երբեք,քույր է փնտրում իրեն,
    Կակաչների բոսոր թերթիկների ներսում,
    Նոճիների զմրուխտ,լուսե գանգուրներին,
    Անպարագիծ քամուց մի ճամփա է ուզում:

    Քույր է փնտրում իրեն ու գտնում է նորից
    Մի հերարձակ կնոջ,մի անկործան էգի,
    Որ հեշտաբորբ մտքով, իր ցանկության հրից
    Ուզում է դիակն անթաղ դարձնել միս ու հոգի:

    Շամիրամն է քեզ քույր, իմ վիրավոր տատրակ,
    Տարփանքների գինոտ,արյունահամ ծովում,
    Հրկեզ կրքի ոսկի ծիածանների տակ,
    Ու բաժանման մթին անդունդների խորքում:

    Քանզի մարմնով խելառ և ուղեղով հարբած,
    Խուլ ու համրի նման,սոսկ զգացմունքի ուժով,
    Որոնեցի լույսը՝սիրո բույլը անեղծ,
    Եվ կամեցա վառվել արարչության հրով:

    Մշտաբորբոք սիրո զոհարանին նետած,
    Թպրտացող հոգիս հիվանդի պես հուսաց,
    Հազար անգամ տրվեց երազներին հանգած
    Որ նվաճի հոգի'դ,թանկս,անփուտ մի գանձ:

    Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
    Մեղավոր կրքի ոսկի կոհակներին,
    Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ,
    Գտա մարմինը քո, և ոչ երբե'ք հոգին:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.01.2010), Freeman (16.10.2011), Jarre (02.12.2010), KiLa (14.01.2011), Lusinamara (07.05.2011), My World My Space (17.02.2010), Nadine (22.01.2010), Nare-M (03.03.2011), rainbow (27.09.2010), Rhayader (19.04.2010), Sambitbaba (15.08.2011), Tatev A. (07.12.2010), Անտիգոնե (21.09.2010), Աշոտ Երկաթ (30.04.2011), Արէա (11.05.2010), Եկվոր (10.06.2010), Երվանդ (22.07.2010), Թամարա (27.11.2013), Կաթիլ (24.01.2010), Ուլուանա (22.01.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Ճիշտն ասած ծանոթ չեմ ժամանակակից հայ գրականության մեջ Ռուզաննա Պետրոսյանի ստեղծագործություններին: Այդ պատճառով կցանկանայի իմանալ՝ քանի՞ տարեկան է եւ որ՞ տարիքում է գրել այս բանաստեղծությունը:
    Վերջին խմբագրող՝ Katka: 22.01.2010, 12:26:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (22.01.2010)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Բանաստեղծությունը գրելու պահին հեղինակը 27 տարեկան է եղել…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.12.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Որ վերնագիրը տեսա մտածեցի Պուճուրը գրած կլնի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Արեւս...
    Իրականում՝սիրո մասին ոչ մի բառ
    Չես շշնջացել,
    Բայց մի գիշերում
    Վառել ես հոգուս մարած ջահերը...
    Ու թվում է,թե
    Ուրախության այս հորձանքին տրված՝
    Կանցնեմ
    Աշխարհիս ցավի ծովերը:

  9. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.01.2010), Apsara (27.05.2011), einnA (30.09.2010), My World My Space (17.02.2010), Nare-M (03.03.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (20.05.2010), Աշոտ Երկաթ (30.04.2011), Արէա (11.05.2010), Եկվոր (10.06.2010), Երկնային (03.05.2010), Թամարա (27.11.2013), Կաթիլ (24.01.2010), Ուլուանա (02.02.2010), Ստեգոզավր (07.09.2010), Ֆոտոն (23.01.2010)

  10. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Արևածագ ջան, ներկայացրեք, խնդրում եմ, հեղինակին (կենսագրությունը, ստեղծագործական ուղին) և տեղադրեք սիրուց բացի մարդկային այլ խնդիրներ, զգացումներ ևս շոշափող գրվածքներ, եթե կան այդպիսիք:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.12.2010), Katka (24.01.2010), may (27.01.2010)

  12. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ ջան, ներկայացրեք, խնդրում եմ, հեղինակին (կենսագրությունը, ստեղծագործական ուղին) և տեղադրեք սիրուց բացի մարդկային այլ խնդիրներ, զգացումներ ևս շոշափող գրվածքներ, եթե կան այդպիսիք:
    Ծնվել է Հայաստանում,ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:Արդեն 17 տարի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:Հայաստանի մամուլում հանդես է գալիս հրապարակախոսական հոդվածներով:2008-ին հրատարակել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝«Արեւին» վերնագրով:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (24.01.2010), Jarre (02.12.2010), Եկվոր (10.06.2010)

  14. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Կյանքի բոլոր նրբերանգները,
    Խաղաղ անցումներն անծայր գույների,
    Խելամիտ ապրած բոլոր հույզերը,
    Ու թաքուն պահած կարոտախտը վառ,
    Լուսնյակ գիշերվա թախիծը ծորուն-
    Դրանք իմը չեն, չեն եղել բնավ:
    Իմը կրքերի անհուն օվկիանն է,
    Վախ-տառապանքի խորխորատը մութ,
    Անթաքույց սիրո ալվան գույները,
    Երազանքներս՝ բիլ ու արևոտ:
    Իմը սլացքն է՝ խոյընթաց ու վեհ,
    Մերկ ու անկաշկանդ ճախրանքը հզոր…
    Ու թե տեսնում եք դուք՝ երկրի վրա
    Անձայն ման եկող մի համեստ կնոջ
    Բարոյականության զսպաշապիկով՝
    Դա իմ ստվերն է սոսկ ու իսկը ես չեմ:
    Իրական տեսքով ես ձեզ մոտ չեմ գա,
    Որ շռնդալից իմ վարք ու բարքով,
    Արևամեծար իմ աղոթքներով
    Ձեզ չվախեցնեմ:

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Աշոտ Երկաթ (30.04.2011), Եկվոր (10.06.2010), Երվանդ (22.07.2010), Թամարա (27.11.2013), ՆանՍ (22.07.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  16. #9
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Այսօր բազում գրքերից տողեր կարդացի,
    Ու նաեւ «Կրեյցերյան սոնատը»...
    Այս սիրո վերջը ի՞նչ պիտի լինի.
    Իրականում սա էր փնտրածս...
    2008
    . . .
    Երբ որ հնչի իմ զանգն այս աշխարհում
    Ես՝հիասքանչ,ամենազոր Աստծո
    Տված հոգովն անհնազանդ,
    Պիտի կանգնեմ այնպես հպարտ ու համրորեն
    Դաժան կյանքի ամենամութ խաչմերուկում:

    Յոթնապատիկ,սիրուց վառված սիրտս հիմա
    Մխալուց զատ ուրիշ ոչ մի հնար չունի,
    Բայց հավատիս հուրը խաղաղ ու մշտավառ
    Ամենամութ խաչմերուկում ինձ կփրկի:
    1993

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Եկվոր (10.06.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  18. #10
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Մնաս բարո'վ,ամա'ռ...
    Ես,որ վառվում էի տենչանքներով հրե,
    Եւ արյան ու կրքի փոթորկալից ծովում
    Ուզում էի մեռնել՝
    Իմ երբեք չսիրած
    Ցրտահարված,մելամաղձոտ երգով
    Աշունը պիտ դիմավորեմ ու քեզ ասեմ,
    Ամա'ռ,մնաս բարո'վ...
    1990

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.02.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (20.05.2010), Եկվոր (10.06.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  20. #11
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Մի լուռ գիշեր,լուսնոտ գիշեր,
    Երազի պես այցի գայիր,
    Ժպիտներիդ փնջերը վառ,
    Շեմքիս վրա լուռ շաղ տայիր:

    Մի մեղկ գիշեր,թավշե գիշեր,
    Կրքի գետը թող վարարեր,
    Համբույրներիդ սպեղանին
    Սիրուդ տված ցավը հաներ:

    Մի ձիգ գիշեր,ոսկի գիշեր,
    Դրախտի դուռն ինձ բանայի'ր,
    Ու քո կյանքի լույս ու մութում
    Արևի պես ինձ սիրեիր:

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), Freeman (16.10.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (20.05.2010), Եկվոր (10.06.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  22. #12
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Որքան եմ ատել ես պահն այս անգո,
    Երբ որ ստիպված եմ ձեռքովս կամկար,
    Եւ խոլ զառանցանք բառերի կույտով
    Տագնապով հայտնել,որ էլ...սեր չկա:

    Այնժամ,երբ մի օր,գիշերում մի վառ,
    Թվաց՝հեռու ես իմ սրտի դռնից,
    Առանց թակելու՝ սերդ ներս եկավ,
    Առանց հարցնելու՝գնում է ինձնից:

  23. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), KiLa (14.01.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Եկվոր (10.06.2010), Երվանդ (22.07.2010), Էդուարդ_man (09.02.2010), ՆանՍ (22.07.2010), Ուլուանա (02.02.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  24. #13
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Հետաքրքիր է,որ որ մի արձագանք չկա…Այս բանաստեղծությունների հեղինակը դեռ կենդանի է՝իր կարծիքով…Թե՞ սխալվում էhttp://www.akumb.am/images/smilies/smile.gif

  25. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ. գրականությանը շատ մոտ չեմ կանգնած ու այն չափում եմ միայն զգայական մակարդակում:
    Բանաստեղծությունը պիտի լինի կա՛մ շատ խիտ, կա՛մ փափուկ, որ սիրեմ: Ձեր բանաստեղծություններում չգտա խտության իմ սիրած չափաբաժինը, իսկ փափկություն ավելի շատ զգացի «Մի լուռ գիշեր,լուսնոտ գիշեր…» բանաստեղծության մեջ:

    Ամեն դեպքում հետաքրքիր է, ամեն անգամ հետաքրքրությամբ եմ լցվում, երբ այս թեմայում որևէ նորություն է լինում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.02.2010), Արևածագ (03.03.2010)

  27. #15
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքի բոլոր նրբերանգները,
    Խաղաղ անցումներն անծայր գույների,
    Խելամիտ ապրած բոլոր հույզերը,
    Ու թաքուն պահած կարոտախտը վառ,
    Լուսնյակ գիշերվա թախիծը ծորուն-
    Դրանք իմը չեն, չեն եղել բնավ:
    Իմը կրքերի անհուն օվկիանն է,
    Վախ-տառապանքի խորխորատը մութ,
    Անթաքույց սիրո ալվան գույները,
    Երազանքներս՝ բիլ ու արևոտ:
    Իմը սլացքն է՝ խոյընթաց ու վեհ,
    Մերկ ու անկաշկանդ ճախրանքը հզոր…
    Ու թե տեսնում եք դուք՝ երկրի վրա
    Անձայն ման եկող մի համեստ կնոջ
    Բարոյականության զսպաշապիկով՝
    Դա իմ ստվերն է սոսկ ու իսկը ես չեմ:
    Իրական տեսքով ես ձեզ մոտ չեմ գա,
    Որ շռնդալից իմ վարք ու բարքով,
    Արևամեծար իմ աղոթքներով
    Ձեզ չվախեցնեմ:
    Այս բանաստեղծության միտքը լավն է, ինձ դուր է գալիս, իսկ այ բուն բանաստեղծության մեջ կարծես մի բան պակաս է… Չգիտեմ: Մի տեսակ սառն է… Հանգիստ ու սառը: Ու էն կիրքը, որի մասին խոսվում է, քիչ է:

    Էլի եմ ասում, որ սա իմ անձնական կարծիքն է: Հուսով եմ՝ չեք նեղանա ասածներիցս: Նաև հուսով եմ՝ իմ կարծիքով չեմ ազդի մյուսների կարծիքների վրա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (03.03.2010)

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •