Բախտի ծուռ ճոճքին, գիժ արևի տակ,
Պատահել է, որ, ի՞նչ մեղքս պահեմ,
«Կորի՛ր գրողի ծոցն» ասելու տեղակ,
Երբեմն, «Ես քեզ սիրում եմ» ասել:
2018
Բախտի ծուռ ճոճքին, գիժ արևի տակ,
Պատահել է, որ, ի՞նչ մեղքս պահեմ,
«Կորի՛ր գրողի ծոցն» ասելու տեղակ,
Երբեմն, «Ես քեզ սիրում եմ» ասել:
2018
Sambitbaba (11.05.2020), Ուլուանա (10.05.2020)
Ամառը կարոտի եղանակ է,
Անգամ նրանց համար,
Ում ծնկները մեկ- մեկ սառչում են,
Հոդացավի մանր բյուրեղներից:
2018
Sambitbaba (11.05.2020), Varzor (12.05.2020)
Ես երջանիկ եմ
Սոսկ այն ժամանակ,
Երբ որ գիտեմ՝
Ոչ թե գալու ես,
Այլ՝ չես գնալու:
2018
Քո թևերի մեջ
Ծովի տրոփ կա,
Ալեբախյունը
Խորունկ ջրերի:
Հրեծուփ ոգիս՝
Կարթից պոկված ձուկ,
Քո կենդանարար,
Ամոքիչ գրկում
Ողողիր մի՛ պահ,
Հավե՜րժ ողողիր:
2018
Ու ամեն գիշեր նույն պատմությունն է.
Չգրած բանաստեղծություններից
Անհամար տողեր
Պառկում են հետս,
Եվ չոր հացի փշրանքների նման,
Ինձ չե՜ն թողնում քնել:
2018
Թե զուտ պիտ տխրեմ
Մեր չկայացած
Հանդիպումներից,
Կամ՝ նորից փնտրեմ
Հերվան խոտի մեջ
Անթառամների
Փունջը չորացած,
Հին նամակների
Էջերը դողով
Բացուխուբ անեմ՝
Առանց նորերի
Ակնկալիքի,
Ու հուշերի մեջ
Միայն կարճատև
Սփոփանք գտնեմ
Ավելի լավ է
Գերի մուսայիս
Ազատություն տամ՝
Թող գնա, վառման
Նոր հոգի գտնի:
2018
Nadine (11.02.2021), Sambitbaba (04.01.2021)
Հուզառատ կամ սին օրերի լարին
Մենք լարխաղաց ենք՝ ծննդից մինչ մահ:
Թեթև տրտմությամբ սրճում եմ մենակ.
Ինձ ժամադրեցիր ու նորից չեկար:
2018
Nadine (11.02.2021), Sambitbaba (10.01.2021), Ուլուանա (14.01.2021)
Իմ սիրելին էլ կարող էր
Բանաստեղծություններ ձոնել,
Թե պոետի հոգի ունենար,
Բայց աշխատավարձն է տալիս ինձ.
Սերերից ամենավատը չէ, երևի:
2018
Այս տարի էլ չտեսանք իրար,
Բայց համարում եմ,
Թե գիշերել ենք կողք- կողքի.
Հարյուր կիլոմերտն ի՞նչ է՝
Հազար յոթ հարյուրի դիմաց:
2019
Թավշաշուրթ մի դեղձ գլորվեց լռին
Լինելիության շեղբի վրայով,
Կողերը քերծեց չորսիրտ քարերին ,
Ճամփեքի փոշում գլորվեց խռով։
Իմ ունեցածը այդ հատիկ դեղձն էր.
Գայթակղության խաս պռնկի վրա,
Ով սիրում էր ինձ, նրանից վերցրի,
Ով ձևացնում էր, իր գրկում կերա։
2019
Sambitbaba (09.02.2021), Varzor (12.03.2021), Ուլուանա (09.02.2021)
Հիշողություն
«Ես մի փոքր սիրած ունեի,
Բայց իր տված դարդն էլ էր մեծ»:
2019
Varzor (12.03.2021)
Ձեռքերս՝ ճամփաների պես,
իմ անհաս հեռվից
պարզել եմ քեզ.
Տասը մատներից որն էլ ընտրես,
կհասնես ինձ:
2019
Sambitbaba (12.03.2021), Varzor (12.03.2021)
Երջանկությունը
Հազար չուզող ունի.
Բարուրենք նրան
Փաթաթաններով,
Դրսից՝ լրջության
Ներսից՝ խայտանքի,
Որ աչք չկպչի:
2019
erexa (08.05.2021), Sambitbaba (03.07.2021), Varzor (08.05.2021)
Հանգամանքները
Կարծր հայացքով
Ապառաժ էին,
Ճանապարհները
Փակած գերաններ,
Կշռաքար էին՝
Փետրավորների
Թևերից կախված:
Քեզ չունենելու
Հանգամանաքը բութ՝
Դանակի շեղբ է
Ափիս մեջ խրված:
Արցունքի մի ցող
Բիբերի խորքում,
Ջութակի նվագ՝
Հողմերում կորչող:
Գունագեղ աշնան
Թխպոտ փեշերում
Նորին Մեծություն
Հանգամանքերի
Բեռի տակ ճզմված՝
Աննկատ ու լուռ,
Համակերպվելու
Դասն եմ սովորում:
2019
Sambitbaba (03.07.2021)
Վալս
Կռունկների աշնան չուն է երկնքում,
Նիրհող դաշտում, մազերն արձակ ու վայրի ,
Դեղնակարմիր երանգներ է բորբոքում
Իր արարքից սրթսրթացող մի քամի:
Ձեռքդ ուսիս՝ մեջքս գրկիր պտվենք,
Թեթևասահ ալիքներում մեղեդու
Ներշնչանքի արբեցումով արծաթե
Փաղաքշանքով փարվենք իրար՝ ես ու դու:
Որովհետև մայրամուտն է առջևում,
Կիրքը մարած, խաղաղ սրտով, նրբորեն
Կողքիս մնա, իմ Աղավնյակ, անտրտում,
Քո թևերում սրտիս տունն է, ու նորեն՝
Ձեռքդ ուսիս, մեջքս գրկիր պտվենք,
Թեթևասահ ալիքներում մեղեդու,
Ամբոխի մեջ՝ ամուր գրկիր, պիտի մենք
Թոհուբոհում չկորցնենք իրարու:
2019
Sambitbaba (29.08.2021), Ուլուանա (29.08.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ