User Tag List

Էջ 23 25-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 369 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #331
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թափառումներիդ ոլորանների ամենավերջում,
    Անտրտունջ կամքով ես կարող էի լռին սպասել,
    Թող գունատվեին աստղերը բոլոր սաթ երկինքներում,
    Անձրևն անդանդար լուսամուտներիս ապակին ծեծեր,

    Ես չէի հոգնի, եթե մի բառով ասեիր՝ կգամ,
    Հանդիպման հույսը արնակաթ օրվա մաղձը կքերեր,
    Հուշը կստիպեր եղած- անցածի ումպով քաղցրահամ
    Քո վերադարձին վառարան վառել ու սեղան գցել:

    Ամենափափուկ նախշակար բարձը գլխիդ տակ դրած,
    Երբ որ կրակի ցոլքերը կարմիր՝ թիթեռների պես,
    Աչքերիդ առաջ պտույտներ տային՝ գիժ ու արբեցած,
    Անուրջի տարփոտ, մետաքսե թևով պարուրեին քեզ,

    Լուսամուտներս օտար աչքերից վարագուրելով՝
    Իրականության ու ցնորքների հեքիաթում ոսկե,
    Այսքանից հետո ես կարող էի դողդոջ մատներով
    Վերնաշապիկիս ամենավերին կոճակն արձակել:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (10.11.2016), Sambitbaba (14.10.2016)

  3. #332
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկս մյուսի
    Կյանքով անցանք,
    Ոնց չգրող
    Գրչածայրը
    Հետք է թողնում
    Ճերմակ թղթին:
    Ու մեր կյանքը,
    Այդ թղթի պես,
    Տեղ- տեղ նույնիսկ
    Պատռված է:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.06.2017)

  5. #333
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաժանման պահին ցասումը լեղի
    Պարպել ենք որպես փրկության դարման,
    Ցավի երակ էր կարոտի ուղին,
    Հույսերը՝ փրփուր, առանց հանգրվան-

    Թոհոբոհի մեջ՝ ցրտի կամ տապի,
    Ինձ էլ կհասնի մոռացման հերթը.
    Թող գոնե հուշի՛դ ծիածան կապի
    Ոտքս կիպ գրկած ժանյակի շերտը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (10.11.2016), Sambitbaba (15.06.2017)

  7. #334
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց քամին է մոխրակույտից
    Հանկարծ կրակ բոցավառում,
    Սիրտս օտար մի հայացքից
    Քեզ է հիշել, չի՜ խաղաղվում...

    1990

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (09.12.2016), Sambitbaba (25.01.2017), Smokie (09.12.2016)

  9. #335
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զայրույթի կացնով
    կտրատում էիր
    սրտեսիրտ ձգվող
    ճոպան- թելերը:
    Թե չգիտեի՞ր,
    որ հոգիների
    ճակատամարտում
    Հաղթողը նա՛ է,
    ով առաջինն է
    լիզում, ամոքում
    արյունաքամվող
    սիրո վերքերը:

    Հիմա գիտուն ես:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (09.12.2016), Smokie (09.12.2016)

  11. #336
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով շռայլության
    ջինջ աղբյուրները
    չի գնահատել,
    իմ ժլատության
    սուղ կաթիլներով
    հուշերն է ցողում:

    Ես է՛լ բարի չեմ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (09.12.2016), Smokie (09.12.2016)

  13. #337
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամացույցի տկտկոցը
    Չի համընկնում կյանքիս ռիթմին.
    Երևի թե՝ դեն շպրտեմ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (09.12.2016), Sambitbaba (25.01.2017), Smokie (09.12.2016)

  15. #338
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գիտուն էի
    Ամենասկզբից,
    Երբ որ անխոստում
    Սեթևեթանքում
    Հուր ու փոթորկի
    Արտացոլանք կար:
    Ես փականք էի
    Հանելուկների,
    Կարճլիկ պատասխան
    Խրթին հարցերին:
    Եվ ամեն անգամ
    Փնտրտուքների,
    Ճիշտ ու սխալի
    Թերթվող նոր էջում,
    Խանդաղատանքի
    Նույն հուշարարն էր
    Շշնջում թաքուն.

    «Բա՛ռը մատներից
    Քնքուշ է հպվում»:

    2016

  16. #339
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չինական պարսպից ավելի
    կուռ պատերով
    պատնեշել էի սիրտս,
    որ արդեն ոչ ոք
    չհամարձակվի
    երազում անգամ
    խռովել նրան:
    Կյանքն այսպես է ծիծաղում
    սնապարծ մեր ջանքերի վրա.
    Դու սրտումս էիր մնացել,
    և հիմա անդուլ հմտությամբ
    քանդում ես
    պարիսպս ներսից:

    2016

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.01.2017), Smokie (29.01.2017)

  18. #340
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաժեշտի ժամին
    Կողոպտված էի,
    Յոթ տրեխ մաշած
    Ճամփորդի նման՝
    Մախաղում միայն
    Փորձության չորուկ,
    Դառնահամ հացը.

    Ես քո անվճար
    Հավելվածն էի,
    Դու՝ իմ միակն ու
    Ողջ ունեցածը:

    2016

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.01.2017)

  20. #341
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մշուշը սարին
    Վերնաշապիկ է՝
    Տեղ- տեղ անկոճակ,
    Տեղ- տեղ կոճկված...
    Սոսկ ծիծաղում եմ՝
    Հիացմունքի կամ
    Խոստովանության
    Բառեր լսելիս,
    Ոնց որ արփին է
    Ծիկրակում հանկած
    Մշուշի ճերմակ
    Բարձերի միջից՝
    - Սիրելու եմ քեզ...

    Միա՛յն այս պահին,
    Ինչ կա քո սրտում,
    Դրանից խոսիր,
    Իմ քնքուշ փոքրիկ,
    Ես հավատում եմ
    Միայն ա՛յս պահին,
    Միա՛յն այս պահին...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.06.2017)

  22. #342
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքի մեջ՝
    Նոր, երկնամերձ
    Եկեղեցի,
    Գմբեթին՝ ձող,
    Ձողի գլխին՝
    Ոսկեզօծ խաչ:

    Ճամփից շեղված
    Մարդ արարած,
    Պատ ու խաչով
    Աստծո դո՞ւռն ես
    Ուզում հասնել...
    Նե՛րսդ նայիր.
    Թե ապրում է,
    Քո ներսում է
    Ապրում աստված:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.06.2017)

  24. #343
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոթը ծովի
    փեշով անցած,
    երկաթե յոթ
    տրեխ մաշած՝
    թողնում եմ, որ
    ժպիտներիդ
    քուլաներով
    հեքիաթ մաղես,
    ու շղարշվեն
    ծույլ օրերիս
    աչքերն անքուն
    ջերմ խոսքերիդ
    թարսուշիտակ
    ժանյակներով:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.06.2017)

  26. #344
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փնտրում էի քեզ օտար քաղաքներում,
    ծովի ափերին,
    հյուրանոցների ապակե պատշգամբներից
    փողոցով սուրացող մեքենաներին
    նայում էի հույսով, թե գուցե դրանցից մեկում կաս դու,
    Մեծ խանութների դրամարկղի հերթում
    ինձ միշտ թվում էր, թե պիտի շրջվեմ
    ու ինձնից հետո կանգնած կլինես՝
    ձեռքիդ մի շիշ ջուր, մի տուփ ծխախոտ:
    Ձմռան սառցահոտ գիշերներին,
    երբ ստվերները քուն էին մտնում,
    դողում էի միշտ նիրհում կիսարթուն,
    անձկությամբ մի սև
    մրսում էի միշտ,
    թեկուզ ինչքան էլ տենդագին պարեր
    խանդոտ կրակը
    իմ վառարանում:

    Դու վերադարձար:
    Տարածությունը փոքրացավ այնքան,
    որ բավական է ափս քեզ մեկնեմ՝
    դիպչելու համար.
    Բայց ես այլևս ասելիք չունեմ:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.02.2021), Sambitbaba (20.09.2017), Smokie (20.09.2017), Հարդ (20.09.2017)

  28. #345
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենացավոտ
    հրաժեշտները կյանքում
    սրտից կտոր են պոկում,
    հայացքից՝ լույսի շառավիղ,
    թևերն անօգնական
    կախվում են օդում՝
    կապույտը ձևող
    թռիչքի պահին:

    Բայց թե դիմացար,
    սիրտդ՝ ապառաժ
    կվերադառնաս
    բաժանումների
    ցուրտ քավարանից,
    ու ամեն եկող,
    կամ էլ՝ գնացող,
    արդեն չի կարող,
    փշուր չի պոկի
    սրտիդ կարծրացած,
    անսասան պատից:

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.02.2021), Sambitbaba (16.02.2018), Smokie (16.02.2018), Գաղթական (17.02.2018), Ուլուանա (16.02.2018)

Էջ 23 25-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •