Ձմեռնամուտին,
Մի գիշերվա մեջ
Սար ու թուփ ծածկած
Մաքուր ձյան նման,
Խաղաղ, տաքուկ է
Քո վերադարձը:
Թող բարի լինի:
Ձմեռնամուտին,
Մի գիշերվա մեջ
Սար ու թուփ ծածկած
Մաքուր ձյան նման,
Խաղաղ, տաքուկ է
Քո վերադարձը:
Թող բարի լինի:
My World My Space (27.01.2015), Nadine (24.02.2015), Sambitbaba (27.01.2015), Վոլտերա (27.01.2015)
Ես գիտեմ՝ տեղ կա, ուր հանդիպում են
Երազանքները՝ տերերից անկախ,
Ծովերի փափուկ ալեբախյունով,
Ճայերի հատու սլացքների տակ:
Բառերը այնտեղ գերեվար զինվոր,
Պապանձվում են լուռ՝ թառած շուրթերին ,
Գրկախառնության թաքուն հրայրքում
Վերածնվում են կյանք ու սեր կրկին:
Nadine (24.02.2015), Sambitbaba (24.02.2015), Smokie (26.02.2015), Արևանուռ (24.02.2015)
Սպասեցի քեզ ամենահեռավոր ճամփաներից մշուշապատ,
երբ մոլորումի ցավից հոգնեցին քայլերդ,
փնտրեցիր մի բաց դուռ, մի կարեկցից սիրտ,
որ քեզ գիրկն առներ առանց հարցուփորձերի,
ցրեր աչքերիդ մշուշը անհատ:
Դու եկար դանդա՜ղ-դանդաղ.
Առվակի նման, որ կորչում է ամեն թփի տակ
և անսպասելի դուրս է պրծնում քարափի պռնկին,
առանց խոստումների դու ինձ մոտ եկար:
Ու արևածագի քո կոհակներով,
ժպիտում պահված ծիածաններով
ներկեցիր կյանքս գույներով պոռթկուն:
Համ տվիր կյանքիս:
Մարդու՝ դեռ աչք չդիպած մոլորակների
լազուր ջրերով, ոսկի նավերում
թիավարում են մեր երազների
թագուհիներն ու արքայազնները:
Տա՜ր ինձ նրանց մոտ՝
նախանձից հեռու, չարախոսներից,
մանրախնդրության լպրծուն ճահճից,
թող մաքուր լինենք,
սիրո անարատ ավազաններում
Հոգին լվացած,
մանկան պես արդար, շռայլ՝ հողից շատ:
Ջրի պես՝ ազատ, անսահմա՜ն ազատ:
Խանդաղատանքի լուսե եզերքում
Չե՜նք կորցնի իրար:
2013
Nadine (26.03.2015), Sambitbaba (26.03.2015), Smokie (26.03.2015), Ուլուանա (29.03.2015)
Փորձառությունը,
Տանտիրուհու պես՝ ջնջոցը ձեռքին,
Սրբել է բոլոր ճշմարտությունները
Հուշի թափթփված, խարխուլ դարակից.
Թեկուզ ամեն ինչ նորից սկսիր:
Nadine (06.05.2015)
Մի դալուկ ծաղիկ օրորվում էր բարակ ոտքին,
Մթնած երկնքից աստղաթերթեր էին կաթում,
Նրանք, որ բանակներ էին շարժում իրար դեմ,
Սև հողն ամեն օր անմեղ արյունով ներկում,
Հեղում էին բառեր- բառեր, տարբեր բեմերում,
Խոսքեր՝ ոչինչ չասող, չարչրկված հազար անգամ,
Ու սատատնան նորից անզուսպ խնջույք էր անում,
Մեր անթաղ մեռելների ոսկորների վրա:
Ապրիլ, 2015
Nadine (06.05.2015)
Շնորհակալ եմ, սեր,
Որ ինձ լքեցիր.
Այս անգամ արդեն
առանց արցունքների,
հոգնած,
եղածի
ու նաև
առջևում
չլինելիքի հետ
համակերպված,
լուռումունջ գնացիր:
Ծաղկունքիդ փայլը
խամրել էր վաղուց,
Բույրը ցնդել էր,
փշերդ էին սոսկ
հերթով մխրճվում
ցաված ափիս մեջ:
Վերջակետների
վիրակապերով
ափս կբուժեմ:
GriFFin (12.06.2015), Nadine (11.06.2015), Sambitbaba (11.06.2015)
Բանաստեղծությունը
Լերդացած արյուն է:
Միշտ վախենում եմ,
Թե մի օր տրվեմ
Անհանգ գրելու
Գայթակղությանը,
Հոգիս մորե մերկ
Կկանգնի ձեր դեմ:
Իսկ մերկությունը
Միշտ անպաշտպան է:
Sambitbaba (29.09.2015)
Հիշողության գրքի խունացող էջին,
Ուր ծննդյան գիշերով մի տող էիր գրել
Սիրո մասին , որ չէր ցնդելու, կորչի,
Որից պիտի գորովանքի բույնը հյուսվեր
Անքնության աչքից մի կաթ արցունք ընկավ՝
Մեռյալ ծովի ջրից շատ ավելի աղի,
Մթնոլորտում հալվող երկնաքարից ծանր:
Sambitbaba (29.09.2015), Smokie (10.07.2015), Նիկեա (10.07.2015)
Աշնան երկինքը տխրում է մեկեն,
Ու ծեր քամին է սուլում անարվեստ,
Հույսերս տարան կռունկներն արդեն
Իրենց սրտամաշ կռինչների հետ:
Իսկ ես մի անղեկ մակույկի նման
Դեգերում եմ մութ ծովի ջրերում,
Եւ չկա, չկա՛ ափը հանդիպման,
Մինչդեռ ամեն խութ... ցամաք էր թվում:
Աշնան երկինքը տխրում է մեկեն,
Անձրևը թախծոտ սաղմոս է երգում,
Եւ թափառալուր իմ հոգուն անքեն
Այս տառապանքը հավերժ է թվում:
1987
Sambitbaba (29.09.2015), Ուլուանա (30.10.2015)
Ճշմարտության սյունը փլվեց տարիքի հետ.
Ոչ քո սիրելն իմացա, ոչ՝ չսիրելդ:
2012
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 29.09.2015, 11:03:
Nadine (02.11.2015)
Նա հեռանում էր՝
Չհասկացվածության
Դարավանդներով,
Մեղադրանքների
Կծիկը ձեռքին,
Լուռ ու հնազանդ,
Անդառնալիության
Քարոտ ճամփեքով:
Կիրքը մեռել էր.
Ետդարձի համար
Ձայն տալու հնար
Չուզեցի գտնել.
Հուսամ՝ ազատ ենք:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 29.09.2015, 10:54:
Սիրո պատմություն
Սևին ճերմակի կետն էի փնտրում՝
Քեզ արդարացնեմ,
Դու ճերմակի վրա միայն սևերը տեսար,
Որ ինձ մեղադրես:
Ահա, թերևս, ամբողջ եղածը:
Nadine (02.11.2015)
Կրակի ծով էր՝ ափերը աստղոտ,
Մարգարիտներ էր ավազին նետում,
Երկու խելագար՝ մատներով կարոտ,
Աստղափրփուրից սեր էին քամում:
Տարուբերում էր երակից երակ,
Ծովն առագաստ էր՝ տաք ու շառաչուն,
Անխոս վկայի դերից ակամա
Նախանձ լուսինը շիկնում էր թաքուն:
Nadine (02.11.2015), Sambitbaba (29.10.2015)
Դու նման էիր կախարդի,
որ ձեռքիցս բռնած
անցնում էր իրարու հետև
փակված սենյակների միջով:
Դու բացում էիր դռներն
արգելվածի ու անկարելիի:
Ափս ափիդ մեջ էր,
Ու վստահության մի ջինջ
Օվկիանոս
Խուլ շառաչում էր
մեր ոտքերի տակ,
մեր ափերի մեջ,
մեր սրտի ներքո:
Ու երանության հորդ շատրվանից,
ոնց որ շամպայնի փրփուրն է ցայտում,
գավաթը բռնած մատների միջով,
խելահեղության թմբիր էր հոսում:
Բացեցիր դուռը.
Երկյուղ կար թաքուն
ու թակարդն ընկած
վեհեր գազանի
կասկած վարանոտ:
Ձեռքս ձեռքիդ մեջ
ցնցվում էր թեթև,
բայց հետ չեմ քաշել:
Դու ինձ չե՜ս մատնի:
Կբացես դռներն անկարելիի՝
ծիածանների
ու ջրվեժների համանվագի :
Անդունդի պռնկից ինձ կասես՝ թռիր,
Ու ես կճախրեմ...
Կբացես դռներն իրարու հետև,
որ չգիտենք էլ՝ այդ ու՞ր են տանում.
դժո՞խք, թե՝ դրախտ:
Նույնը չէ՞ միթե,
երբ ափս ափիդ մեջ՝
ես երջանիկ եմ:
2013
Sambitbaba (28.11.2015), Smokie (27.06.2016)
Զորիկ Գալստյանի հիշատակին
Ծաղիկներիդ կողքով՝ ամպերի մեջ թևող,
Լճի ափին շարված բարդիների կողքով,
Քար ու ժայռից հանկարծ մամուռներով ծաղկող,
Ու դաշտերը ծածկած թավ մետաքսի հետքով
Աշնանային մի օր՝ մշուշների ծովում,
ճառագայթի նման շողացիր ու կորար,
Հուշերիս մեջ՝ շիտակ, սարերի չափ ամուր,
Արևի պես անքեն՝ Հա՛յ, Գյուղացի՛ ու Մա՛րդ:
15.12.2015
Sambitbaba (27.04.2016), Smokie (20.01.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ