User Tag List

Էջ 18 25-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 370 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #256
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն,
    Լուսարձակների լույսերը կարմիր
    Աշնան անձրևի պաղ կաթիլներում
    Փշրած աստղերի ցոլքեր են մանրիկ:

    Ծանոթ մեղեդու ալիքը թավշե,
    Երգչուհու ձայնը մորմոքով լեցուն,
    Թափանցիկ, անգո, ոնց սիրո հուշը,
    Հոգնած մտքերիս թմբիր են լցնում:

    Ճամփեզրի դատարկ կանգառի կողքին,
    Լամպերի չռված աչքերի առաջ
    Տագնապոտ նիրհով ննջում է թխկին
    Ու իր նիրհի մեջ օրորվում կամաց:

    Տաքսին տաքուկ է, բույրերն են օտար:
    Թրթուրանման շարքը փողոցի
    Լույսերով հատ-հատ քաշվում է դանդաղ
    Խաչմերուկների խճճված թելից:

    Թախծոտ մեղեդու ալիքը խռով
    Կամաց հոսում է նվագարկիչից.
    Սփոփանք եմ ուզում, ու այդ պատճառով
    Անգամ մեղեդին հույս է տալիս ինձ,

    Թե ճամփաների ժապավենները,
    Խցանումները աշնան քաղաքի,
    Ինչքան էլ երկար, անհույս ծավալվեն,
    Սրանից ավել մեզ չեն բաժանի:

    Որ կիզակետում մեր երազների,
    Հանդիպումների հրաշքում անբառ,
    Փակուղիներից հեռու մի ճամփի
    Կգտնենք իրար, կփրկենք իրար...

    Մութն իր անատամ, անհագ բերանում
    Շարասյունների պոչը կծամի,
    Բայց երկրագնդի ոչ մի խցանում
    Եղածից ավել մեզ չի՛ բաժանի:

    Վետվետ լույսերը լուսարձակների
    Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն
    Կաթիլում բեկվող ցոլքերով կարմիր
    Երազանքներիս մորմոք են մաղում:
    Չեմ հագենում: Շատ լավն ա: Տխուր ու լավը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (07.02.2013)

  3. #257
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մի լքիր, մի հեռանա

    Շրթունքներիդ դողը զսպիր,
    Ու ցասումդ հոգեկործան
    Օրվա եռքում թող չքանա,
    Ինձ մի լքիր, մի՜ հեռանա:

    Պայքարի մեջ ներում չկա,
    Հաղթանակ չի՛ անջատումը,
    Դեռ կմրկի կյանքն անխնա.
    Ինձ մի լքիր, մի՜ հեռանա:

    Բաց է երթիդ ամեն ճամփա,
    Գիտեմ՝ զոռով քեզ չես պահի,
    Սերս սրտիդ բեռ չի դառնա.
    Ինձ մի լքիր, մի՜ հեռանա:

    Անկումների ցավին վկա
    Օտարն անգամ ինձ չէր լքի:
    Թիկունք դարձրած՝ դու էլ հիմա
    Ինձ մի լքիր, մի՜ հեռանա:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (15.03.2013), Nadine (16.05.2013), Sambitbaba (12.03.2013), Լեդի Վարդ (14.08.2013), Մինա (16.04.2013), Ուլուանա (14.03.2013)

  5. #258
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրո և ատելության ճոճանակին տարուբերվելիս արտաքինից կյանքում ոչինչ չի փոխվել, բայց ներսից կորել է մի շատ թանկ զգացում, չճաշակած մի քաղցրավենիք կամ այնքան սպասված ու այդպես էլ չկայացած մի ջերմ հանդիպում:

    Որովհետև գոլ զգացմունքները մեզպեսներին ծարավ չեն կոտրում ու չեն գոհացնում:
    Եթե սիրել էր՝ մոլագարի պես, ապրել- մեռնելու սահմանագծին, ոնց վերջին անգամ:
    Եթե ատել էր, թուր ու կայծակով սրտերը շամփրող, ինքնակիզումի հրում մոխրացնող, ոնց վերջին անգամ:

    Եվ ճոճանակի այդ խենթուխելառ տարուբերումից ուղեծրից շեղված ասուպի նման, կեղծ նոտայի պես, խախտել եմ կյանքի համանվագը ՝ մեջս համրացած անլցնելի Մեծ Դատարկությամբ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (16.05.2013)

  7. #259
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելը հեշտ էր, սիրվելը՝ դժվար.
    Անհնարության դրոշմը ճակատին,
    Խարխափումների ճամփեքին երկար
    Ճիչս ջարդվում էր լռության պատին,
    Մինչև այն պահը աստղալից ժամի
    Երբ պատահաբար իմ դուռը եկար:


    Եվ խոստումներիդ ժլատ սփռոցին
    Այս խրախճանքի հետքն անգամ չկար.
    Մի օր քոնի դեմ խղճուկ թվացին
    Շոգ, շքեղածուփ իմ երազները,
    Բայց Քո՛ տվածով «Ֆորբսի» ցուցակի
    Ոչ մի ունեվոր ինձ հետ չի մրցի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (16.05.2013), Sambitbaba (17.04.2013)

  9. #260
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերը ծալ-ծալ խորհուրդներ ունի,
    Ամոթխած լուսնի մարմրող հմայք,
    Որ հեզաբարո վարքով նրբենի
    Հոսում է նիրհող աշխարհի վրա:

    Զիլ կարոտների աչքերը թաց են,
    Երկուսը մի են կյանքի տրոփում,
    Այն, ինչ օրվա մեջ համր էր թվացել,
    Զարթնում է, ճչում սրտի խորքերում,
    Ահով թաքցրած մարդկանց հայացքից
    Գիշերում ինչքա՜ն կրակ բոցկլտուն
    Հանկարծ պոկվում են հուշերի մոխրից.

    Բայց ես արևոտ ցերեկ եմ սիրում:

    2013

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (16.05.2013), Sambitbaba (17.04.2013), Արևանուռ (03.10.2013), Մինա (16.04.2013)

  11. #261
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարոտի մեջ վաղուց ահ չկա.
    Սոսկ հեքիաթներից խնամքով կտրած,
    Օրերը զուգող պայծառ վերջաբան,
    Որ արձակել է ոգիս վախվորած
    Վարանումների պիրկ կապանքներից:
    «Չի կարելիի» եզերքից հեռու՝
    Խավարի թանձր շղարղների մեջ,
    Կամ էլ՝ արևի հրե աչքի տակ,
    Մետաքսե ծուփ-ծուփ բարձերին թիկնած,
    Նուրբ սիզախոտի կարճաթել գորգին՝
    Թավիշ նազանքով,
    Անհնարության
    Անառիկ բերդեր
    Կարող եմ քանդել,

    Ու սիրել այնպես,
    Ինչպես քեզ կյանքում
    Ոչ ոք չի սիրել:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (16.05.2013), Sambitbaba (02.07.2013)

  13. #262
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞րն էր իսկական սերը, Մարիա,
    Դա թմրանյու՞թն էր, որ ներարկում էր
    Կյանքը կաթ առ կաթ մեր գոլ արյանը,
    Որ դիմանայինք ծաղրանքին նրա...

    Դա պատանության խակ երազների
    Դառնանաուշ հա՞մն էր մեր քիմքի վրա՝
    Կիսատ մնացած գրկախառնության
    Լռված խոսքե՞րը, հայա՞ցքը՝ շվար...

    Դա ամուսնական գոց առագաստի
    Ձանձրույթով ճոճվող խղճուկ օրո՞րն էր,
    Որ ի զորու է օրերի նավը
    Օվկիանոսների երեսին պահել,
    Թե՝ չխորտակվի...

    Կամ՝ օտարոտի մի գայթակղությամբ,
    Եղած ու չեղած ցանկություններով
    Կարապի երգում, ոնց վերջին անգամ
    Սիրտը կրքերի հրում վառե՞լն էր...

    Ո՞րն էր իսկակա՛ն սերը, Մարիա...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (17.09.2013), Sambitbaba (02.07.2013), Մինա (20.06.2014), Ուլուանա (02.07.2013)

  15. #263
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրամադրություն

    Երբ էլ չեմ լինի, անձրևը նորից
    Սարերի չորուկ լանջը կթրջի,
    Անտառում, հանկարծ վեր թռած քնից,
    Տատրակը ճիչով զույգին կկանչի

    Գետերի կապույտ երակի միջով
    Լուսնի ցոլքերը հոսեն՝ հեռանան,
    Ծերպերից կախված մասրենու գույնով
    Օրվա թրթիռը կարմրերանգ դառնա:

    Երբ երեկոյան զովքից սարսռած՝
    Ծաղիկներն իրենց թերթերը փակեն,
    Աստղերի լույսին ժպիտս խառնած,
    Աստղոտ երկնքից ես ձեզ կնայեմ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.08.2013), Nadine (17.09.2013), Sambitbaba (14.08.2013), Նաիրուհի (14.08.2013)

  17. #264
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ, կոշկի խանութում
    վաճառող տղան ծնկներին իջավ
    ու կոշիկներիս քուղերը կապեց.
    Ոչ դեմքն եմ հիշում ու ոչ էլ պետք էր
    անունն իմանալ:

    Բաց ինչքա՜ն թանկ էր վճարը նրա,
    ով սոսկ մի անգամ
    նու՛յն կոշիկների քուղերն արձակեց:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.08.2013), Nadine (17.09.2013), Sambitbaba (14.08.2013), Մինա (20.06.2014), Նաիրուհի (14.08.2013)

  19. #265
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաղ անձնական

    Երեխաներս աղավնիներ են
    Տաքուկ գրկիս մեջ,
    Հայրս ու մայրս կյանքիս տանիքն են...
    Խոնարհվում եմ, Տեր, բարեգութ կամքիդ,
    Որ պահել ես ինձ ու չեմ ճաշակել
    Ցավը կորստի ու տառապանքի,
    Պատերազմի նեռ դեմքը չեմ տեսել:
    Փշուր չեմ պոկել քաղցի կոկորդից:
    Պարսպի նման, երեր թիկունքիս
    Միշտ Մարդ է եղել,
    Ում դժվար պահին մեջքս եմ հենել:
    Սիրտս եմ մեկնում փխրուն հեզությամբ
    Ինքնասիրության աղոթքի պահին.
    Տեր, թե այնպես լինի, որ օրհասական
    Մի դժնի ժամի,
    Ինձ էլ փորձության թասդ պիտ պարզես,
    Խնդրում եմ, Տեր ի՛մ,
    Առ մանրադրամը՝
    Կյա՛նքս,
    Բայց իմ գանձերին ցավերից փրկիր:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.08.2013), Nadine (17.09.2013), Sambitbaba (14.08.2013), Մինա (20.06.2014)

  21. #266
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելը հեշտ էր, սիրվելը՝ դժվար.
    Անհնարության դրոշմը ճակատին,
    Խարխափումների ճամփեքին երկար
    Ճիչս ջարդվում էր լռության պատին,
    Մինչև այն պահը աստղալից ժամի
    Երբ պատահաբար իմ դուռը եկար:


    Եվ խոստումներիդ ժլատ սփռոցին
    Այս խրախճանքի հետքն անգամ չկար.
    Մի օր քոնի դեմ խղճուկ թվացին
    Շոգ, շքեղածուփ իմ երազները,
    Բայց Քո՛ տվածով «Ֆորբսի» ցուցակի
    Ոչ մի ունեվոր ինձ հետ չի մրցի:
    Վերջին երկու տողը կոտրում են բանաստեղծությանդ եթերային գեղեցկությունը, ամպոտ, աննյութեղեն զգացմունքը ամենասովորական ապակու նման խփում են գետնին, ջարդուփշուր անում

    Այ սրա համար եմ հաճախ Սեւակի վրա կատաղում: Սենց կոպիտ մի վարվեք բանաստեղծության հետ, էլի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (14.08.2013), Նարե91 (14.08.2013)

  23. #267
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին երկու տողը կոտրում են բանաստեղծությանդ եթերային գեղեցկությունը, ամպոտ, աննյութեղեն զգացմունքը ամենասովորական ապակու նման խփում են գետնին, ջարդուփշուր անում

    Այ սրա համար եմ հաճախ Սեւակի վրա կատաղում: Սենց կոպիտ մի վարվեք բանաստեղծության հետ, էլի

    Նաիրուհի ջան, ես էլ կատաղում եմ, որ ինձ Սևակի հետ են համեմատում:
    Իսկ եթե լուրջ՝ այդպես է ստեղծվել բանաստեղծությունը, նույնիսկ համաձայն եմ վերի ցանկացած բառ ու տող փոխել, բայց ողջ նախաբանը գրվել է վերջին երկու տողը գրելու համար:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.08.2013)

  25. #268
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրուհի ջան, ես էլ կատաղում եմ, որ ինձ Սևակի հետ են համեմատում:
    Սեւակի հետ չեմ համեմատում. դու շատ ավելի սիրուն ես գրում

    Իսկ եթե լուրջ՝ այդպես է ստեղծվել բանաստեղծությունը, նույնիսկ համաձայն եմ վերի ցանկացած բառ ու տող փոխել, բայց ողջ նախաբանը գրվել է վերջին երկու տողը գրելու համար:
    Զգացվում է

    Իրականում վերջին երկու տողի մեջ որեւէ սարսափելի բան չկա, ուղղակի, ըստ իս, դրանք հեչ չեն բռնում բանաստեղծության մնացած հատվածի հետ. պատկերը կտրուկ տարբեր է, չափազանց նյութական, մյուս տողերի եթերայնությանը ոչ համահունչ: Կարելի է էն տասը տողի համար այլ վերջաբան գրել, էս երկուսի համար՝ ավելի հողեղեն սկիզբ:

    Թե չէ ամպերում սավառնելով, գեղեցկությունից հալվելով գալիս հասնում ես վերջին, ու «Ֆորբսը», իր բոլոր հրատարակությունների ծավալը խտացրած մի մուրճի մեջ, իջնում է գխիդ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (14.08.2013), Նարե91 (14.08.2013)

  27. #269
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդունում եմ նկատողությունդ, քնարականության ու պրագմատիզմի անհամասնությունը կա, վերջին երկու տողն ուրիշ բառերով պատմելու համար հինգ-վեց տող էլ ավելի պիտի գրվեր:
    Հնարավորինս քիչ բառերով շատ բան ասելուն եմ ձգտում, համարենք, որ այս դեպքում սկզբունքի կիրառությունն այնքան էլ հարթ չի ստացվել:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.08.2013)

  29. #270
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտելանում եմ
    Քո հեռանալուն:
    Չեմ կոտրվելու,
    Չեմ հանձնվելու,
    Քանի շնչում եմ
    Տվածդ իմն է:
    Չեմ ափսոսալու ու չեմ տխրելու,
    Օրհնված ես դու, որ եղար կյանքում:

    Առանց լացի եմ մնացած քչում
    Տվածդ լույսը մեջս կրելու:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.09.2013), Nadine (17.09.2013), Sambitbaba (01.10.2013), Vardik! (10.10.2013), Այբ (02.10.2013), Արևանուռ (03.10.2013), Մինա (20.06.2014)

Էջ 18 25-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •