Շնորհակալություն գրառման համար:Ստեղծագործություն տեղադրելիս ակընկալել,թե բոլոր ընթերցողներին այն դուր է գալու,առնվազն մոլորություն է:Իսկ կշռադատված,գրագետ ու հիմնավորված կարծիք լսելը շատ հետաքրքիր է:Շնորհակալություն:
Շնորհակալություն գրառման համար:Ստեղծագործություն տեղադրելիս ակընկալել,թե բոլոր ընթերցողներին այն դուր է գալու,առնվազն մոլորություն է:Իսկ կշռադատված,գրագետ ու հիմնավորված կարծիք լսելը շատ հետաքրքիր է:Շնորհակալություն:
Jarre (08.10.2010), Sambitbaba (15.08.2011)
Հայացքդ՝ մաքուր երկինք ինձ համար,
Որտեղ փնտրում եմ հույսի ծվեններ ,
Հայացքդ՝կողքիս աստղալից կամար,
Հեռվից ինձ մեկնած տաքուկ ժպիտներ:
Երկինքս անափ՝ամռան պարզությամբ,
Եւ հուզաթաթախ,և' տամուկ այնպես.
Հանելուկների,հարցերի տարափ
Անվերծանելի կարոտից բեհեզ:
Հայացքը քո տաք,և լուրթ,և' խռով,
Իմ գլխի վերև թող քիչ էլ շողա-
Թեկուզ չի լցված այն սիրո հույսով,
Երկուսիս մի լավ հեքիաթ կմնա:
1987
Էս ինչ բարի բանաստեղծություն էր:
Արևածագ (04.02.2010)
Նեղլիկ ու սուտ աշխարհում լիներ հեռու մի անկյուն,
Մի կղզու մեջ մենավոր,երազների բաց ծովի,
Ցերեկերում հրաշեկ,գիշերներում՝ վառ,անքուն,
Գալարվեի գրկիդ մեջ՝բոցում կրքի ու մեղքի:
Աստղաթափով համեմված մեր աղքատիկ սեղանին,
Երջանկության մանանան ավելանար,չհատներ,
Սոսկ քեզանով գինովցած՝խրախճանքի մի պահի,
Թևերիդ մեջ խելագար, իմ վերջին ժամը հասներ:
2008
Բանաստեղծություններն ընդհանուր առմամբ ինձ դուր են գալիս. կարելի է ասել՝ հեղինակը լիարժեք տիրապետում է բանաստեղծական գրագիտությանը. և՛ միտք կա, և՛ տեխնիկա։ Բայց, օրինակ, ինձ համար տեղ–տեղ մի քիչ շատ են պաճուճազարդ ածականները, իսկ դրանք մի տեսակ ծանրաբեռնում են բանաստեղծությունը։ Իհարկե, հասկանալի է, որ դա էլ հեղինակի ոճի մի մասն է, ուղղակի ինձ համար դա թերություն է, որովհետև պարզություն եմ նախընտրում։ Բայց ամեն դեպքում համարում եմ, որ բավական լավ է գրում Ռուզաննա Պետրոսյանը։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
My World My Space (17.02.2010), Sambitbaba (15.08.2011), Արևածագ (04.02.2010), Եկվոր (10.06.2010)
Սիրելի Ուլուանա:Շնորհակալ եմ գրառման համար:Ահա ինչ եմ ուզում ասել.Ողջ աշխարհում հետաքրքրությամբ կարդացվում են երկար պատմությունները:Ընթերցողն ուզում է «Հազար ու մի գիշերվա» տարբերակները՝վիպակի կամ վեպի տեսքով:Արձակ գրողի հնարավորություններն անհամեմատ մեծ են՝սյուժեի կառուցվածքի ու հետաքրքրաշարժ տեսարանների միջոցով ընթերցողին իր հետևից տանելու:Այլ է բանաստեղծի խնդիրը.սահմանափակ ձևի ու սակավաթիվ բառերի օգնությամբ լսարանին փոխանցել միտքը,զգացմունքը կամ հույզը:Համեմատությունների ու ածականների դերն այստեղ անփոխարինելի է:Արի ու տես,որ հայկական դարավոր պոեզիան (մյուս ազգային պոեզիաները նույնպես) արդեն օգտագործել է հնարավոր իմաստալից ածականային ու մակդիրային բառակապակցությունների գրեթե բոլոր տարբերակները:Շատ դժվար է նոր ձևով որևէ բան ասել:Իսկ նոր բան ասելը՝անհնար է: Եգիպտոսում քարակտորին փորագրված առաջին սիրային նամակից սկսած ու մինչ այս պահին ստեղծվող քառատողը ինչ էլ որ գրենք,նույնն ենք ասելու.«Սիրելիս,կարոտել եմ,շուտ արա,եկ',սպասում եմ քեզ»:Համաձայն չե՞ք...
einnA (05.10.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (23.07.2010), Եկվոր (10.06.2010), Երվանդ (22.07.2010)
Համաձայն եմ, իհարկե, ու չեմ կարող ժխտել, որ մեր դասականներից շատերն են էդպես գրել, նկատի ունեմ՝ պաճուճազարդ ածականներով ու մակդիրներով։ Ու հնարավոր է, որ ժամանակին ինձ դա դուր է եկել, բայց հիմա զգում եմ, որ ավելի պարզ, բայց միաժամանակ պատկերավոր ու դիպուկ ձևակերպումներն եմ ավելի շատ հավանում։ Դուք էլ համաձայնեք, որ հնարավոր է իսկապես գեղեցիկ, դիպուկ ու պատկերավոր գրել՝ առանց շատ պաճուճանքի։ Ի դեպ, ձեր բանաստեղծությունների մեջ էլ (ենթադրում եմ, որ հեղինակը Դուք եք) կան ավելի պարզ գրվածքներ, որոնք ամենևին չեն տուժել պարզության պատճառով։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
My World My Space (17.02.2010), Արևածագ (04.02.2010), Եկվոր (10.06.2010)
Չգիտեմ ինչպե՞ս են անձնապես շնորհակալություններ գրում:Բոլոր նրանց,ում շնորհիվ վարկանիշիս թվերն ավելանում են՝շնորհակալություն:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 04.02.2010, 22:31:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ