User Tag List

Էջ 5 25-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 369 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #61
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր իմ օրը քեզնով էր լցված,
    Ինչպես՝ երեկս, օրս նախանցյալ:
    Անզոր գլուխս ափերիս հենած,
    Փորձում եմ մտքով դեպ քեզ սլանալ:

    Ու չեմ հավատում՝ թվերի դարում,
    Խեղճ հեռախոսը հեշտ գտնում է քեզ
    Մի օտար ճամփի, փափուկ անկողնում,
    Զգուշացնում է թելերով անտես:

    Ես չե'մ հավատում, երբ որ լռում եմ,
    Ճարճատում անձայն վառ հրդեհներում,
    Լոկ այն պատճառով, որ դու հեռու ես,
    Իմ սիրո լույսը անհետ է կորչում:

    2008

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.09.2010), Chilly (07.09.2010), E-la Via (08.09.2010), einnA (08.10.2010), matlev (28.09.2010), My World My Space (07.09.2010), Norton (07.09.2010), rainbow (27.09.2010), Tig (14.09.2010), Նաիրուհի (08.10.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  3. #62
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խաղաղ պահի բաժակս գինու
    Օտար սեղանին լքված կթախծի,
    Ստվերի նման անգո, անաղմուկ,
    Կբռնեմ ճամփան իմ վերադարձի:

    Ինչ որ եղել է, արդեն չի հուզում.
    Նամակներս ողջ կրակին տվի,
    Քանց խոր աշնանը խաշամն են այրում:
    Նորերն էլ արդեն հաստատ չե'մ գրի:

    Ցանկություններիս վաղանց սերուցքում
    Երբեմն թաքուն որոնում եմ, թե
    Ունայնության ցուրտ հայացքի ներքո
    Արևի տակ դեռ ի՞նչ երազ ունեմ-

    Վոլգայի ափին, բլրակի վրա
    Տնիցս հեռու մի համեստ շիրիմ,
    Որ չարաճճի քամին սվսվան
    Գլխիս ավետյաց սաղմոսներ երգի:

    Ու երբ հող դառնամ, գետը սրբազան
    Իմաստուն հևքով լուրթ երակների,
    Ինձնից գեթ մի բուռ՝ ալիքում պահած,
    Իմ հայրենական ափը հասցնի:

    2010

  4. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.09.2010), CactuSoul (13.09.2010), Chilly (28.09.2010), E-la Via (15.09.2010), einnA (08.10.2010), KiLa (14.01.2011), Malxas (04.10.2010), matlev (28.09.2010), My World My Space (14.09.2010), Norton (13.09.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (14.09.2010), Tornado (14.09.2010), Անտիգոնե (28.09.2010), Դատարկություն (27.09.2010), Դեկադա (14.09.2010), Երվանդ (28.09.2010), Հայկօ (13.09.2010), Նաիրուհի (27.09.2010), ՆանՍ (15.09.2010), Ուլուանա (14.09.2010)

  5. #63
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ լավն էր էս վերջինը ։ Լրիվ սահուն, փափուկ, մեղեդային, ներդաշնակ. ոնց որ երաժշտություն լիներ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.09.2010), Sambitbaba (25.08.2011), Արևածագ (14.09.2010), ՆանՍ (15.09.2010)

  7. #64
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՜նչ լավն էր էս վերջինը ։ Լրիվ սահուն, փափուկ, մեղեդային, ներդաշնակ. ոնց որ երաժշտություն լիներ ։
    Սիրելի Ուլուանա: Սա գրելու մեջ դու էլ «մեղքի» քո բաժինն ունես: Հարցազրույցի ժամանակ քո տված հարցի պատասխանն է:

  8. #65
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոե'տ,
    Օգնի'ր հաղթելու անքնությունը,
    Հեռացրու գավաթն այս լեցուն,
    Քչացրու բաժինն ինձ հասնելիք թույնի:
    Ինչպես թանկ գինուն միշտ խառնված է
    Դառնության մի փունջ,
    Այդպես էլ սիրուս բոլոր ափերում
    Լեղու երակ կա:
    Օգնի՜ր ինձ՝
    Բեռը դեգերումներիս
    Ու անթաղ դիակներն երզանքներիս
    Կամացուկ թաղել:

    Իմ խե'ղճ բարեկամ,
    Ո՞ր մեղքիդ համար
    Պիտ խելագարիս զառանցանքներին
    Ունկնդիր լինես:
    Թե՞ միայն նրա
    Որ սիրու՞մ եմ քեզ...
    Սպասի'ր մի պահ.
    Լռում եմ հանգած խարույկի նման:
    Ես դեռ կարող եմ
    Քո վիշտը կիսել,
    Պատմի'ր ինձ , հոգի'ս,
    Վառ թռիչքներիդ ու անկումներիդ
    Ոդիսականը:
    Ես ընդունակ եմ
    Տխրություններիդ բեռը մեջքիս կրելու,
    Ես դեռ տեղ ունեմ,
    Որ ցավդ տանեմ:

    2000

  9. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.09.2010), CactuSoul (29.09.2010), Chilly (28.09.2010), E-la Via (28.09.2010), einnA (08.10.2010), KiLa (14.01.2011), matlev (28.09.2010), My World My Space (27.09.2010), Norton (14.10.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (27.09.2010), Երվանդ (28.09.2010), Նաիրուհի (08.10.2010), ՆանՍ (29.09.2010)

  10. #66
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոե'տ,
    Օգնի'ր հաղթելու անքնությունը,
    Հեռացրու գավաթն այս լեցուն,
    Քչացրու բաժինն ինձ հասնելիք թույնի:
    Ինչպես թանկ գինուն միշտ խառնված է
    Դառնության մի փունջ,
    Այդպես էլ սիրուս բոլոր ափերում
    Լեղու երակ կա:
    Օգնի՜ր ինձ՝
    Բեռը դեգերումներիս
    Ու անթաղ դիակներն երզանքներիս
    Կամացուկ թաղել:

    Իմ խե'ղճ բարեկամ,
    Ո՞ր մեղքիդ համար
    Պիտ խելագարիս զառանցանքներին
    Ունկնդիր լինես:
    Թե՞ միայն նրա
    Որ սիրու՞մ եմ քեզ...
    Սպասի'ր մի պահ.
    Լռում եմ հանգած խարույկի նման:
    Ես դեռ կարող եմ
    Քո վիշտը կիսել,
    Պատմի'ր ինձ , հոգի'ս,
    Վառ թռիչքներիդ ու անկումներիդ
    Ոդիսականը:
    Ես ընդունակ եմ
    Տխրություններիդ բեռը մեջքիս կրելու,
    Ես դեռ տեղ ունեմ,
    Որ ցավդ տանեմ:

    2000
    Արևածագ սա Ձեր վերջին ստեղծագործություններից, որոնք ես կարդացել եմ, ամենալավն էր: Շաաատ հավանեցի:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (28.09.2010)

  12. #67
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    . . .
    Երկնքի մաղձոտ հայացքից այսօր աշունը ծորաց
    Սառած գույների ներկապնակով անտառի գորգին:
    Սիրտս հոգնության, հիասթափության բեռը շալակած,
    Դեռ չի տրվելու նրա դյութական, նուրբ կախարդանքին:
    Շատ լավն էր:
    Лучше Гор могут быть только Горы.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (28.09.2010)

  14. #68
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Way, Ուրվական, շնորհակալ եմ, որ կարդում եք: Զգացված եմ բարի խոսքերից:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 28.09.2010, 23:09:

  15. #69
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչպես թանկ գինուն միշտ խառնված է
    Դառնության մի փունջ,
    Այդպես էլ սիրուս բոլոր ափերում
    Լեղու երակ կա:

    Այ էս մասը ամենաշատը հավանեցի Արևածագ ջան, ապրես, զալատիե սլավա
    Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 29.09.2010, 08:49:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (30.09.2010)

  17. #70
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ:
    Ծիածանագույն հույսերդ՝ հիվանդ թռչունների պես,
    Երկնի լազուրում աղեղներ գծած՝ ետ վերադարձան
    Անտերուչ թողած հոգուդ վանդակը՝ գլխիկոր ու հեզ:

    Փողոցով անցնող անծանոթ զույգը, կամ հեռախոսի
    Ձայնը հեռավոր սրտիդ վրայով հուշ են գլորում.
    Թեկուզ փակվել եմ խխունջի նման, քեզնից մեկուսի,
    Գիտե'մ, անգի'նս, որ ամեն պահի... ինձ ես որոնում:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.09.2010), einnA (08.10.2010), KiLa (14.01.2011), My World My Space (30.09.2010), Norton (14.10.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (30.09.2010), Yeghoyan (08.10.2010), Նաիրուհի (01.10.2010), ՆանՍ (30.09.2010), Ուլուանա (01.10.2010)

  19. #71
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ:
    Ծիածանագույն հույսերդ՝ հիվանդ թռչունների պես,
    Երկնի լազուրում աղեղներ գծած՝ ետ վերադարձան
    Անտերուչ թողած հոգուդ վանդակը՝ գլխիկոր ու հեզ:

    Փողոցով անցնող անծանոթ զույգը, կամ հեռախոսի
    Ձայնը հեռավոր սրտիդ վրայով հուշ են գլորում.
    Թեկուզ փակվել եմ խխունջի նման, քեզնից մեկուսի,
    Գիտե'մ, անգի'նս, որ ամեն պահի... ինձ ես որոնում:
    ինչպես միշտ պատկերներիդ գույները հիանալի են.... նկարել գիտե՛ս.....

    իսկ վերջին երկտողը..... լավ, չեմ ասի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.09.2010), Tig (30.09.2010)

  21. #72
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպես միշտ պատկերներիդ գույները հիանալի են.... նկարել գիտե՛ս.....

    իսկ վերջին երկտողը..... լավ, չեմ ասի....
    Վոռլդ, ափսոս որ այն տպավորությունը կարող է ստացվել, թե պայմանավորվել ենք, որ իրար գովենք: Ես էլ քո բանաստեղծություններն եմ սիրում:
    Դպրոցում նկարում էի: Նկարչության ասպարեզում ամենամեծ հաջողությունս՝ Մանկական պատկերասրահում որոշ ժամանակ նկարներիցս երկուսը ցուցադրվել են:
    Երկտողի մասին էլ ականջիս կարող ես ասել:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (30.09.2010), Tig (30.09.2010)

  23. #73
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից
    Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ....
    Էս մեկն էլ է շատ փափուկ, սահուն ու մեղեդային։ Պատկերներն էլ իրոք շատ սիրուն են ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (01.10.2010), Արևածագ (01.10.2010)

  25. #74
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար, շատ երկար, հուշերիս խորքից
    Զարթոնքին ցնդած երազի նման,
    Աչքերի մուժում՝ հույսի քուլաներ,
    Ցաված սրտի մեջ՝ մի կաթիլ հավատ,
    Դատարկ ափերով քունքերը սեղմած,
    Ամենից հոգնած, ամենքից խռով
    Կերկերուն մի ձայն շշնջում էր ինձ.
    -Ծամերիդ հաշվով քնքշանք կստանաս...

    Ոնց այգեպանն է վհատ հայացքով
    Դառնասիրտ նայում կարկուտից հետո
    Իր ծիրանենու ջարդած ճյուղերին,
    Լույսը բացվելուց ես հենց այդպես եմ
    Կորցրած մազերիս թելերն անհամար
    Բարձիս վրայից անհույս թափ տալիս:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.10.2010), einnA (08.10.2010), Nadine (08.10.2010), Norton (14.10.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (08.10.2010), Նաիրուհի (08.10.2010), ՆանՍ (08.10.2010)

  27. #75
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ հիշում եմ՝ աչքս գցած երկնքին
    Հայացքս մի'շտ, մի'շտ Շերեփն էր որոնում,
    Մեր տան բակում, կամ Սև Քարի գագաթին
    Շողում էր նա անհոգ գլխիս վերևում:

    Երբ հերթական սիրո դավից հուսահատ,
    Շուրթս ճաքած ո'չ մի աղոթք չէր հիշում,
    Նայում էր ինձ իր մտերմիկ տխրությամբ
    Ու ցոլքերով բարի հեքիաթ էր պատմում:

    Մի դժնի օր, հավքի նման մոլորված,
    Տունս թողի, և տան կողքի թթենին:
    Հետևեց նա ցուրտ հայացքով մթամած
    Իմ բեկբեկուն, անագորույն ընթացքին:

    Տիեզերքի սիմֆոնիային ունկնդիր,
    Իմ Շերեփը օտար երկնի կամարում,
    Ընդմիշտ ջահել, կախարդանքով անմեկին,
    Շողում է վառ՝ հոգնած գլխիս վերևում:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.10.2010), einnA (08.10.2010), My World My Space (08.10.2010), Norton (14.10.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (08.10.2010), Երվանդ (08.10.2010), Նաիրուհի (13.10.2010), ՆանՍ (08.10.2010), Ուլուանա (08.10.2010)

Էջ 5 25-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •