User Tag List

Էջ 4 25-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 369 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #46
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատուհանիս տակ
    Լորենին ծաղկեց...
    Իսկ ես այս տարի
    Ոչ մեկը չունեմ,
    Որ դրա մասին
    Իրեն էլ պատմեմ...

    2010
    Նույն բանաստեղծության «ընդլայնված» տարբերակը:

    Այգաբացին, երբ ցողում կայծկլտող արևի շողն ինձ ողջույնը տվեց,
    Ծաղկած բոցերով երկինքը այրող ծերուկ լորենին սիրտս խռովեց:

    Սրնթաց վարգով ինձնից հեռացող ջահելության հետ, համր ու աննկատ
    Հրաժեշտ եմ տվել սիրելիներիս, և սրտիս դուռը կողպել եմ հաստատ:

    Մարդկանց աշխարհում բոլոր խոհերս թարգմանեցի լոկ լռության լեզվով,
    Իսկ սրտիս կողպված դռների հետև ամբար կա՝ լեցուն սուտ «ոսկեղենով»:

    Էլ ինձ թույլ չեմ տա խաբուսիկ սիրո ոլորաններում անհույս թափառել,
    Միայն... ոչ մեկին արդեն չեմ կարող վառվող լորենու հրաշքը պատմել:

    2010

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.07.2010), E-la Via (03.08.2010), Nadine (01.06.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Դեկադա (12.05.2010), Ուլուանա (12.05.2010)

  3. #47
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մեղմիկ երեկո, երբ լույսերը նիրհեն,
    Ստվերները ծույլիկ պահմտոցի խաղան,
    Անփութորեն հանկարծ ինձ էլ չնկատեն,
    Լուսնի գծած հետքով` կացարանդ կգամ:

    Կարոտներիս անհուն օվկիանները թաղած՝
    Առօրյայի ճահճի անմատչելի խորքում,
    Կգամ՝ անգո, թեթևաքայլ, երազիցդ հառնած
    Մանկան, կամ սեթևեթ կնոջ կերպարանքով:

    Երբ մութի մեջ՝ անխոս նստած իրար դիմաց,
    Ափդ քնքուշ, լուսնի լույսից դեմքիս քսի,
    Ամեն շղարշ ու քող նետած իմ աչքերից՝
    Քո հայացքին... տառապանքս պիտի հոսի:

    2010
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 01.06.2010, 22:17:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.08.2010), einnA (08.10.2010), Nadine (01.06.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Երվանդ (22.07.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  5. #48
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    . . .
    Երկնքի մաղձոտ հայացքից այսօր աշունը ծորաց
    Սառած գույների ներկապնակով անտառի գորգին:
    Սիրտս հոգնության, հիասթափության բեռը շալակած,
    Դեռ չի տրվելու նրա դյութական, նուրբ կախարդանքին:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.07.2010), E-la Via (03.08.2010), einnA (08.10.2010), KiLa (14.01.2011), Nadine (07.07.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), SSS (22.07.2010), Tig (22.07.2010), ՆանՍ (22.07.2010), Ուլուանա (18.07.2010), Ուրվական (28.09.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  7. #49
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեռքս հնազանդ
    Դաջում էր թղթին
    Երազանքների ամենախորին
    Խորխորատներում
    Պահած հույսերս:
    Ու եկավ պահը,
    Երբ որ հասկացա՝
    Ո՞նց եմ վախենում
    Արդեն գրածս
    Կամ էլ գրելիք
    Ամեն մի տողից:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.08.2010), einnA (08.10.2010), My World My Space (18.07.2010), Sambitbaba (25.08.2011), SSS (22.07.2010), Tig (22.07.2010), Դեկադա (18.07.2010), Երկնային (25.07.2010), Ուլուանա (18.07.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  9. #50
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին արգելքներիս անվերջ շարանին փութաջանորեն ամեն օր մի նոր
    Ինքնաձաղկումի, անձնասպանության ու մոռացության հատիկ եմ դնում:

    Բայց ըմբոստ սիրտս մեղքի խնձորի բաժինն է ուզում իրեն հասնելիք,
    Ձայնս չի խզվի, ձեռքս չի դողա գայթակղության ա'յս անդունդի կողքին:

    Հոժար լռությամբ հեզորեն տրված փաղաքշանքներիդ մեղմիկ շիթերին,
    Դեռ չեմ հասկանում՝ իմ արգելոցում դիպուկ խփված ո՞րս, թե՞ որսորդ էի:

    Թակարդս ընկած քնքուշ գազանիկ, գլուխդ կրծքիս դու հանգիստ ննջիր,
    Օձն ինձ հուշել է՝ քեզ հետ պիտ փորձեմ ազատ ճախրանքի հաճույքը վերջին:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.08.2010), einnA (08.10.2010), My World My Space (21.07.2010), Nadine (28.09.2010), Norton (21.07.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), SSS (22.07.2010), Tig (22.07.2010), Նաիրուհի (27.09.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  11. #51
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հին արգելքներիս անվերջ շարանին փութաջանորեն ամեն օր մի նոր
    Ինքնաձաղկումի, անձնասպանության ու մոռացության հատիկ եմ դնում:

    Բայց ըմբոստ սիրտս մեղքի խնձորի բաժինն է ուզում իրեն հասնելիք,
    Ձայնս չի խզվի, ձեռքս չի դողա գայթակղության ա'յս անդունդի կողքին:

    Հոժար լռությամբ հեզորեն տրված փաղաքշանքներիդ մեղմիկ շիթերին,
    Դեռ չեմ հասկանում՝ իմ արգելոցում դիպուկ խփված ո՞րս, թե՞ որսորդ էի:

    Թակարդս ընկած քնքուշ գազանիկ, գլուխդ կրծքիս դու հանգիստ ննջիր,
    Օձն ինձ հուշել է՝ քեզ հետ պիտ փորձեմ ազատ ճախրանքի հաճույքը վերջին:
    Ռուզաննա ջան, շատ լավն էր՝ հզոր Ափսոս չեմ կարող վարկանիշ տալ...
    Բանաստեղծության մեջ ընդհանրապես կիրք բառը չկա, բայց ոտից գլուխ կիրքն ես նկարագրել… Համենայն դեպս ես այդպես հասկացա: Ընտիրա ստացվել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.08.2010), Sambitbaba (25.08.2011), Արևածագ (22.07.2010)

  13. #52
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներեցեք, Ռուզաննա Պետրոսյանը հենց ինքն Արևածագն է?
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (22.07.2010)

  15. #53
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէի կարդացել էս թեման, ընկերներիցս մեկը ասեց որ լավ ա գրում Ռուզաննա Պետրոսյանը էսօր աչքս ընկավ, դուրս գալիս ա, նենց չի որ անդիմադրելի ա, բայց լավն ա հաստատ, արձակը չկարդացի

    ---------- Ավելացվել է՝ 10:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:48 ----------

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեցեք, Ռուզաննա Պետրոսյանը հենց ինքն Արևածագն է?
    Փաստորեն:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (22.07.2010)

  17. #54
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի կարդացել էս թեման, ընկերներիցս մեկը ասեց որ լավ ա գրում Ռուզաննա Պետրոսյանը էսօր աչքս ընկավ, դուրս գալիս ա, նենց չի որ անդիմադրելի ա, բայց լավն ա հաստատ, արձակը չկարդացի
    Կարծիքի համար շնորհակալ եմ քեզ էլ, ընկերոջդ էլ: Նորից համոզվեցի, որ գովազդը ոչ միայն առևտրի, այլև ընթերցողների շարժիչն էլ է... Թե չէ հարյուր տարի էլ մնար, դու այս թեման մտնողը չէիր: Ու ոչ միայն դու:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.07.2010), Երվանդ (02.08.2010)

  19. #55
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ամառն անցավ: Ու լույսի հետքին
    Ամսաթվեր են շրջանի մեջ լուռ:
    Իսկ ես ունկնդիր օրերի հևքին
    Փորձում եմ վանել տագնապ ու սարսուռ:

    Բաժանումները թունոտ են, տխուր,
    Բայց իմ մեջ թաքուն հույս է ճառագում
    Ամռան արևի մի փոքրիկ կտոր,
    Որ քո հայացքի կնիքն է կրում:

    1990

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.08.2010), einnA (08.10.2010), My World My Space (24.07.2010), Nadine (12.08.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (25.07.2010), Դեկադա (24.07.2010), Երկնային (25.07.2010), Երվանդ (02.08.2010), Լուսաբեր (12.08.2010), Նաիրուհի (08.10.2010), Ուլուանա (24.07.2010), Ուրվական (28.09.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  21. #56
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել է կյանքում մի պահ հուսահատ.
    Կերուխումների ճոխ սեղանից ետ,
    Երբ որ գլուխս բարձին եմ դնում,
    Հոգիս ոռնում է կարոտով վհատ:

    Արդեն քանի օր նորածնի նման,
    Քնելուց առաջ՝ խուլ հեկեկոցներ,
    Ու զարթնելիս էլ մի կուշտ լալիս եմ,
    Մինչև որ ՄԱՀ-ճից անձայն վեր կենամ:

    2007

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (25.07.2010), Chilly (15.08.2010), E-la Via (25.07.2010), einnA (08.10.2010), My World My Space (25.07.2010), Nadine (12.08.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (25.07.2010), Դեկադա (25.07.2010), Երվանդ (02.08.2010), Լուսաբեր (12.08.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  23. #57
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ արևոտ երազի անմարելի լույսերում
    Թվացել է ինձ հանկարծ՝ մոտեցել եմ պատրանքիս,
    Եվ խելահեղ մեր դարի արբշիռ ու խենթ ընթացքում,
    Կարծել եմ, թե քո սիրով կջերմանա խեղճ հոգիս:

    Հարկահավաք Նեռը բայց՝ Ժամանակը անկաշառ,
    Հիացքներիս վրայից ողջ մառախուղն է ցրել:
    Փոխադարձ ու երջանիկ սիրո ցնորքը պայծառ
    Դարձել է փուչ ու դատարկ մի հինավուրց առասպել:

    1992

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.07.2010), Chilly (15.08.2010), E-la Via (03.08.2010), einnA (08.10.2010), My World My Space (26.07.2010), Nadine (12.08.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (27.07.2010), Նաիրուհի (08.10.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  25. #58
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վառման երազս տվի
    Ալիքներին հեռացող,
    Որ չմրկի իմ հոգին
    Էլ ոչ մի բոց, ոչ մի դող:

    Նոր աշխարհում բյուրեղյա,
    Օտարացման եզերքին,
    Պաղած հույզեր է ծնել
    Զգուշավոր իմ հոգին:

    Ու դիակներ բազմաթիվ
    Մեջս խեղված ես-երի,
    Գաղտագողի կթաղեմ
    Մոռացության փոսերում:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.07.2010), Chilly (15.08.2010), E-la Via (03.08.2010), einnA (08.10.2010), My World My Space (28.07.2010), Nadine (12.08.2010), Tig (29.07.2010), Երվանդ (02.08.2010), Նաիրուհի (27.09.2010), Ուլուանա (28.07.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  27. #59
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող նայեմ քեզ,
    Որ իմանամ զսպել իմ մեջ,
    Ոչինչ չասող բառերի չուն:
    Ախ, խենթ եմ ես, երբ հայացքդ տաք
    Ինձ ես հառում,
    Երբ մատներիդ մի հպումից
    Ձգողության և ո'չ մի դաշտ
    Ինձ այս երկրին էլ չի կապում:
    Ամառն անցավ, քո շուրթերից
    Բարկ արևի համն է կաթում:
    Իսկ ես կյանքում չեմ կշտացել
    Ո'չ արևից, ո'չ քո սիրուց:
    Զմուռս եմ ես ափերիդ մեջ,
    Չպնդացած, հեղուկ զմուռս:
    Դիր քո սրտին զմուռսն այնպես,
    Որ ես կնքել կարողանամ.
    -Սիրում եմ քեզ...
    Սիրում եմ քեզ:

    1990

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.08.2010), CactuSoul (12.08.2010), Chilly (15.08.2010), E-la Via (03.08.2010), einnA (08.10.2010), My World My Space (03.08.2010), Nadine (12.08.2010), rainbow (27.09.2010), Tig (03.08.2010), Դեկադա (03.08.2010), Երվանդ (02.08.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  29. #60
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անզոր բողոքի մի անզուսպ պահի,
    Կրծքիցդ թռած տխրալուր տողում,
    Չիրականացած,կորած հույսերի
    Մաղձդ թափեցիր-Դավաճան ես դու...

    Բայց չգիտեի՞ր, որ ես տրվում եմ
    Այնքան հեշտությամբ ու ինքնամոռաց,
    Բանաստեղծության քնքուշ թովչանքին,
    Իր կախարդանքին սիրտս միշտ է բաց:

    Ու երաժշտության խայտաբղետ ծովին,
    Կամ կերպարվեստի երգին զրնգուն:
    Արևամուտին՝ ցոլքի հեզունազ պարին,
    Մոտալուտ մահվան մեղմ հոգևարքում...

    Երբ որ իմ առաջ փակել ես դուռդ,
    Մեղավոր հոգիս Արևն է ընտրել:
    Դժվար հավատաս, բայց դատարկ կյանքում
    Տղամարդու հետ քեզ՝ Չե'մ դավաճանել:

    2009

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.08.2010), E-la Via (12.08.2010), einnA (08.10.2010), KiLa (14.01.2011), My World My Space (12.08.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (25.08.2011), Tig (14.09.2010), Դեկադա (12.08.2010), ՆանՍ (12.08.2010), Ստեգոզավր (07.09.2010)

Էջ 4 25-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •