User Tag List

Էջ 22 25-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 369 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #316
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ որ անչափից
    Հավատիս մաքուր,
    ճերմակ սփռոցին
    Չմնաց փշուր,
    Գիտեի արդեն՝

    Մի կաթիլ սերը
    Անտարբերության
    Ավազուտներում
    Կյանքեր կփրկեր:

    2015

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (24.03.2016), Sambitbaba (27.04.2016), Smokie (20.01.2016)

  3. #317
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակ կար,
    Երբ լուսաբացից
    Մինչև մայրամուտ
    Արևիդ երթը
    Մարմնիս վրայով էր:

    2015

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.04.2016)

  5. #318
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաթիլների փետրապար է
    Լապտերի շուրջ,
    Անրջանքի ճամփա է շեղ
    Լույսի շերտն իմ
    Վարագուրված լուսամուտից:
    Մի կանչ զնգուն,
    Պատանության լազուր ափից
    Եկել՝ հասել,
    Ցավ է մանում.

    «Կամ՝ ամեն ինչ, կամ էլ՝ ոչինչ»:

    Ինչ- որ մեկը խաս գիշերում,
    Կնոջը կողքին
    Հիշել է ինձ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.04.2016)

  7. #319
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրուն Ալիսա, ի՞նչ նորություն կա հրաշք աշխարհում,
    Ճերմակ վարդերը սուտակ կարմիրով էլի ներկեցի՞ն,
    Կրոկետի ձողով հսկա կաթսայում ապու՞ր են խառնում,
    Թե երեկոյան ու՞մ կգլխատեն, ասա՞ց Թագուհին:

    Գետերը ծովից ծնունդ են առնում, հոսում դեպի վեր,
    Ձուկն արծաթաթև քաղաքում ձրի համերգ է տալու,
    Վաղը աճուրդում վաճառվելու են սիրահար սրտեր,
    Փշրվելու են բախտի կշեռքներն ամենավերջում:

    Գինոտ շուրթերով, ոսկի քուղերով սանդալներ հագած՝
    Ես էլ այդ երկրում թափառում էի, վաղուց, շա՜տ վաղուց.
    Ճագարն ու Կատուն, թեյախմության սեղանի առաջ
    Դեռ սպասում են ինձ, բայց երբ թակում եմ, դուռը չեն բացում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.04.2016)

  9. #320
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրերը պարզվեցին քիչ- քիչ,
    Լքեցին կարոտները կույր,
    Լռել էր հեռավոր ճիչը
    Կենդանի հոշոտված սիրո:

    Ինձ թվաց անգամ, թե մի օր
    Ճամփան ինձ քեզ մոտ բերի,
    Ծարավիս ջուր կտաս փութով,
    Ու շրխկոցով դուռը չես փակի...

    Թող չլինի հանկարծ, որ ես երբևէ
    Մի բաժակ ջրիդ կարիքն ունենամ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (24.03.2016), Sambitbaba (27.04.2016)

  11. #321
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց խնձորենուն հենակ են տալիս՝
    Բերքով ծանրացած ճյուղը չջարդվի,
    Երկյուղած հույսով
    Թիկնել եմ ուսիդ,
    Ու թե հեռացար,
    Ճղակոտոր եմ նորից լինելու:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2016), Nadine (27.04.2016), Sambitbaba (27.04.2016), Smokie (29.04.2016)

  13. #322
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լվացք եմ անում.
    Թե կարենայի
    Օրերն էլ լվալ
    Կեղտաբծերից,
    Արյան հետքերից,
    Աղի արցունքից՝
    Մեռելատնից
    Վերադարձածի
    Թաշկինակի պես:
    Ու պինդ մզելով,
    Կյանքին պարանին
    Հերթով կախեի՝
    Արևի տալու:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2016), Nadine (27.04.2016), Sambitbaba (27.04.2016), Smokie (29.04.2016)

  15. #323
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրան, ում հազար անգամ հրաժեշտ ես տվել,
    Քո մտքում, օրերում, կյանքիցդ ճամփու ես դրել,
    Հուշերից ջնջել ես ժպիտը, դեմքն ու շուրթերի դողը՝
    Ամենաառաջին համբույրից առաջ,
    Հենց նա՛, վարպետ գերեզմանափորի պես,
    Սրտումդ հսկա խոռոչ է թողել,
    Որ միայնության սառնաշունչ պահին
    Սրտիդ խոռոչում ինքդ քեզ թաղես:

    2015

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.06.2016), Smokie (02.09.2016)

  17. #324
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի՝
    Ժամերը առաջ,
    Կամ՝ հետ են տալու,
    Ինչու՞ եմ տխրում,
    Ինքս էլ չգիտեմ,
    Երբ վաղուց արդեն
    Ոչ մեկը ինձ հետ
    Չի ժամադրվում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (10.11.2016), Smokie (02.09.2016)

  19. #325
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանաստեղծության ու նյութի դարում,
    Մութ բավիղներում խելահան կրքի,
    Լինում է՝ երգն է նեղ գալիս սիրուն,
    Լինում է՝ «սերն» է անարժան երգի :

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.09.2016)

  21. #326
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ որ զգում եմ՝
    Կարոտը պիտի
    Մասրենու նման
    Փեշիցս քաշի,
    Վերջին նամակդ
    Սթափության կենտ
    Դեղահաբի պես
    Ծամում եմ կրկին.

    Թող ամեն մեկս
    Միայնության մեջ
    Հրաժեշտի դեղին
    Իլիկը մանի:

  22. #327
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաժանումից հետո հոգիները
    Պաշտպանության շերտեր են հագնում,
    Ոնց միջնադարի քաջ ասպետները
    Կռվի մեկնելիս՝
    Զրահ ու սաղավարտ:
    Առաջին շերտը լռությունն է՝
    Ալեկոծումը չմատնելու,
    Դրանից հետո՝ քամահրանք,
    Եղածն անկարևոր ցույց տալու,
    Երրորդը կարոտի պահին
    Լեզուն կծելն
    Ու անհրաժեշտի մասին
    Չբարբառելն է:

    Միայն թե նա,
    Ում պատճառով
    Կապկպել ես քեզ
    Պարանով փշե,
    Չտեսնի, չզգա, մտքովը չանցնի՝
    Ինչքան ցավոտ են սեղմում կոկորդդ
    Անջատումի պաղ
    Ոսկրոտ մատերը:

    Մինչև սովորես
    Չգոյությանը,
    Մինչև Նա դառնա
    Կյանքումդ եղած
    Նրանցից մեկը:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (10.11.2016), Smokie (02.09.2016)

  24. #328
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նավահանգստում
    Մի կապտաչ աղջիկ
    Երկար ու երկար
    Ձեռքով էր անում
    Կառամատույցից
    Դանդաղ հեռացող
    Նավի հետևից:

    Ջահել է այնքան,
    Ու դեռ չգիտի՝
    Սերը՝ թաշկինակ,
    Հաճախ անզոր է
    Բաժանումների
    Առագաստի դեմ:

    Մինչ ես գիտուն եմ.
    Թող հեռացողը
    Մի ուրիշ ափում
    Սփոփանք գտնի:
    Միայն ողջ լինի:
    Սա ինձ հերիք է:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.09.2016)

  26. #329
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ է եղել.
    Խուլուհամրի ճիչ է եղել,
    Կուրացածի
    Բիբի մեջ՝ լույս,
    Մի պատառ հաց՝
    Մուրացիկին,
    Քամու համբույր՝
    Կարոտածին,
    Տարտամ խոսքեր՝
    Արցունքախեղդ:
    Խաբեության տոն է եղել,
    Ու ամենը մոռացվել է:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.11.2016), Smokie (02.09.2016)

  28. #330
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեցի հաճախ գրել նրան,
    Ում անընդհատ եմ կարոտում.
    Անցնող տարում՝ երկու երկտող:

    2016

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.10.2016), Nadine (10.11.2016), Մուշու (22.10.2016)

Էջ 22 25-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •