User Tag List

Էջ 20 25-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 369 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #286
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անզոր է ներել միջակությունը
    Հանճարի խաղը,

    Չի ներում երբեք դժբախտությունը
    Պայծառ ծիծաղը,

    Ստրուկը ներել չի կարողանում
    Վարքն ազատության,

    Աղքատությունն էլ բնավ չի ներում
    Փայլը ճոխության:

    Տերն է, որ պիտի ներեր ամենքիս,
    Բայց մեղքից հարբած մեր կավե գլխով
    Դժոխք- դրախտն էլ մենք հորինեցինք:

    2013

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (24.01.2014), Sambitbaba (23.01.2014), Մինա (20.06.2014)

  3. #287
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե բաժանումի մթին եզերքում
    Հպարտությունը մեզ թիկնոց դարձնենք,
    Շուրթերում սեղմած հեգնանք ու ցասում
    Սրտի աչքերը կասկածով փակենք,

    Տեղատվության մերկ, լուսնոտ ափերում
    Հուշի ալիքը կծփա երկար,
    Ժամանակն անգամ հետքեր չի սրբում.
    Սերն ակնթարթ է, մոռացումը՝ դար:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.01.2014), Nadine (24.01.2014), Sambitbaba (23.01.2014), Smokie (23.01.2014), Անտիգոնե (23.01.2014)

  5. #288
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մարդ Ճապոնիայում,
    Որը ոտքեր չունի,
    Գետնաքարշ սայլակով
    Դեսուդեն է գնում
    Ու անտառ է տնկում:

    Ես էլ եմ ծառ տնկում.
    Մարդկանց հոգիներում՝
    Հույսի բարակ շիվեր,
    Ու տնկելու պահից,
    Սայլից վայր չընկնելու,
    Չջարդվելու համար,
    Ինքս եմ ամուր բռնում
    Իմ նոր տնկած ծառից...

    Ու կանգուն եմ մնում:
    Դեռ կանգուն եմ մնում:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.03.2014), Malxas (12.03.2014), Nadine (21.05.2014), Sambitbaba (12.03.2014), Smokie (13.03.2014), Անտիգոնե (13.03.2014), Մինա (20.06.2014)

  7. #289
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    40
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի մարդ Ճապոնիայում,
    Որը ոտքեր չունի,
    Գետնաքարշ սայլակով
    Դեսուդեն է գնում
    Ու անտառ է տնկում:

    Ես էլ եմ ծառ տնկում.
    Մարդկանց հոգիներում՝
    Հույսի բարակ շիվեր,
    Ու տնկելու պահից,
    Սայլից վայր չընկնելու,
    Չջարդվելու համար,
    Ինքս եմ ամուր բռնում
    Իմ նոր տնկած ծառից...

    Ու կանգուն եմ մնում:
    Դեռ կանգուն եմ մնում:
    Լավն էր Շնորհակալություն

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (16.03.2014)

  9. #290
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցերեկը մի կերպ դիմանում եմ դեռ,
    Բայց վախենում եմ իմ թուլությունից,
    Որ աստղաթափի մի լուսնոտ գիշեր
    Սիրտս կպոկվի պիրկ շղթաներից,

    Սիրտս, ձյունաթույր դրոշը պարզած,
    Կարոտների ցուրտ ճամփեքով կանցնի,
    Ու ամուր գոցված քո դռան առաջ
    Հրատ աչքերով լուռ կիջնի ծնկի:

    Բայց քամարհանքի քո գավիթներից,
    Կնայես վրաս հայացքով մի խեթ,
    Ատելությունից ուժ կառնեմ նորից,
    Ու քեզ կլքեմ, այս անգամ՝ հավետ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (21.05.2014), Sambitbaba (17.04.2014), Մինա (20.06.2014)

  11. #291
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհամ պատմվածքի երկու տողն անգամ
    Ցավալիորեն կարող է շամփրել,
    Ոնց մարմնով անցնող կայծակի լիցքը.
    Տեր իմ, ինչքա՞ն է մորմոքալու դեռ
    Չստացված սիրո անթեղված վերքը:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (21.05.2014), Sambitbaba (17.04.2014), Մինա (20.06.2014)

  13. #292
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո հաղթանակը քեզ եմ նվիրում,
    Ես հեռանում եմ այս մարտադաշտից,
    Ոչ թե պարտության թուրմը խմելու,
    Այլ փորձառության թանձրահամ գինին:

    Ափսոսանքի ոչ մի կաթ արցունք
    Սրտիս ավազին էլ չի կաթելու,
    Այն որ կրակ էր, սեր էր ու քնքշանք,
    Իմն է առհավետ, ետ չես առնելու:

    Ու ես անհաղթ եմ իմ ունեցածով,
    Վերից եմ տեսել սկիզբն ու վերջը,
    Ամպրոպից հետո արևի հույսով՝
    Թերթում եմ սիրո հերթական էջը:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.05.2014), Nadine (21.05.2014), Sambitbaba (21.05.2014), Մինա (20.06.2014)

  15. #293
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու ամեն ինչ ունեիր,
    Բայց ամեն ինչը քեզ քիչ էր,
    Դու էլ ավելին ուզեցիր:
    Ու տերն առավ ամեն ինչ,
    Եվ տվեց քեզ անվերջությունը,
    Որի անունը ՈՉԻՆՉ է:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (27.08.2014), Smokie (18.06.2014)

  17. #294
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի գաղտնաբառ կար մեր ունեցածը հսկելու համար,
    Արահետներում իրար ձայն տալու և թափառելու,
    Երբ քնում էիր , անտարբեր ուսիդ՝ թեթև հպվելու,
    Ու գաղտնասերը շուրթերով մարմնիդ դաջելու համար:

    Բայց օրեր եղան, երբ խառնվեցին արցունք ու կատակ,
    Արտասուքները` դժնի, անհագուրդ վարարումներով,
    Մեր երազանքի քանդվող քաղաքի պատերը բոլոր
    Ծածկեցին իրենց անհաս լռության օվկիանոսի տակ:

    Ու մենք մոռացանք մեր գաղտնաբառը փրկության ճիգում,
    Հետո հորդեցին հիասթափության բանակներ խավար,
    Որ թալանեցին հավատի տունն ու հույսի տաճարը,
    Մեզ գերի վերցրին մեր հպարտության ցնցոտիներում:

    Արժանի էինք:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (27.08.2014), Sambitbaba (20.06.2014), Մինա (20.06.2014), Ուլուանա (20.06.2014)

  19. #295
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը փափուկ բարձ էր,
    Սերը տաքուկ գիրկ էր,
    Մայրամուտի ծիրում
    Սերն ապրելու ձիրք էր:

    Այն, որ տապ ու հևք էր,
    Սիրո վերք ենք սարքել
    Մեր հոգու պատյանում,
    Բայց երկուսս էլ ճիշտ ենք:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (27.08.2014), Smokie (26.08.2014)

  21. #296
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծերուկ, ու՞մ ես սպասում,
    երբ ամեն օր ավազին նստած
    նայում ես ծովի անհուն եզերքին:

    - Փոթորկից ուժեղ սերերը անցան.
    Ուժ չի մնացել ջուրը մտնելու:
    Արդեն՝ ոչ մեկին:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (24.02.2015), Sambitbaba (11.09.2014)

  23. #297
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն քանի օր,
    Կամ՝ քանի տարի,
    Բաժանման ցավը
    Իմ սրտի միջով
    Ճամփա է գնում,
    Ելքը չի գտնում:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (24.02.2015)

  25. #298
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ երազների, քո խոստումների
    Ժայռաբեկորից
    Հերթով պոկվեցին հույսի կտորներ,
    Հավատը դարձավ լվացած ավազ,
    Մատներիս միջով ցած թափվեց- գնաց:
    Ձեռքիս մեջ մնաց մի սրտաչափ քար,
    Որի լերկ կողին դաջված է մի բառ.
    Այդ բառն է՝ Հիմա:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (24.02.2015), Sambitbaba (04.10.2014), Ուլուանա (04.10.2014)

  27. #299
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաթեմատիկա,
    ներդաշնակության
    հավերժ թագուհի,
    մեզ սովորեցրիր,
    թե ո՞նց քայլ առ քայլ
    Բարդը պարզեցնենք.


    Բայց մենք մեծացանք,
    ու հնարավոր,
    նաև անհնար
    բոլոր ձևերով
    Պարզը բարդացրինք:

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.11.2014), My World My Space (18.11.2014), Nadine (24.02.2015), Sambitbaba (17.11.2014), Smokie (18.11.2014), Լուսաբեր (18.11.2014), Նիկեա (07.12.2014)

  29. #300
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտի այս մի ալիքն էլ անցնի՝
    Լույսը կբացվի...
    Ննջասենյակիս դատարկությունը ,
    կույր աչքի նման,
    Իմ հիշողության խորխորատից է
    լույսերը քամում:
    Քնել՝ մոռանալ
    երկու ժամերը ձույլ երջանկության.
    Գլուխս գրկած՝ նիրհել ես մի պահ,
    Երկու ժամ միայն՝ չարի ու բարու
    սահմանից անդին,
    Երբ որ էությամբ, շնչով, տրոփով
    մենք դարձել ենք մի,
    Ու դու նիրհել ես,
    ես էլ՝ քո գրկում:
    իմ օրերի մեջ կարմիրով գծված
    Միայն կենտ համբույր՝
    Թոհուբոհի մեջ,
    Արևի ապշած հայացքի ներքո...
    Հետո մեր կյանքը հարթ է անխռով,
    Ներսում են միայն բախտը կործանող
    Փոթորիկները...
    Քնել՝ մոռանալ
    Մինչ հերթական, առանց քեզ օրվա
    լույսը կբացվի,
    Կարոտի խեղդող
    ալիքը կանցնի:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (09.12.2014), Nadine (24.02.2015), Sambitbaba (07.12.2014), Նիկեա (07.12.2014)

Էջ 20 25-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •