Անզոր է ներել միջակությունը
Հանճարի խաղը,
Չի ներում երբեք դժբախտությունը
Պայծառ ծիծաղը,
Ստրուկը ներել չի կարողանում
Վարքն ազատության,
Աղքատությունն էլ բնավ չի ներում
Փայլը ճոխության:
Տերն է, որ պիտի ներեր ամենքիս,
Բայց մեղքից հարբած մեր կավե գլխով
Դժոխք- դրախտն էլ մենք հորինեցինք:
2013
Էջանիշներ