User Tag List

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324
Ցույց են տրվում 346 համարից մինչև 357 համարի արդյունքները՝ ընդհանուր 357 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #346
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փնտրում էի քեզ օտար քաղաքներում,
    ծովի ափերին,
    հյուրանոցների ապակե պատշգամբներից
    փողոցով սուրացող մեքենաներին
    նայում էի հույսով, թե գուցե դրանցից մեկում կաս դու,
    Մեծ խանութների դրամարկղի հերթում
    ինձ միշտ թվում էր, թե պիտի շրջվեմ
    ու ինձնից հետո կանգնած կլինես՝
    ձեռքիդ մի շիշ ջուր, մի տուփ ծխախոտ:
    Ձմռան սառցահոտ գիշերներին,
    երբ ստվերները քուն էին մտնում,
    դողում էի միշտ նիրհում կիսարթուն,
    անձկությամբ մի սև
    մրսում էի միշտ,
    թեկուզ ինչքան էլ տենդագին պարեր
    խանդոտ կրակը
    իմ վառարանում:

    Դու վերադարձար:
    Տարածությունը փոքրացավ այնքան,
    որ բավական է ափս քեզ մեկնեմ՝
    դիպչելու համար.
    Բայց ես այլևս ասելիք չունեմ:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.02.2021), Sambitbaba (20.09.2017), Smokie (20.09.2017), Հարդ (20.09.2017)

  3. #347
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենացավոտ
    հրաժեշտները կյանքում
    սրտից կտոր են պոկում,
    հայացքից՝ լույսի շառավիղ,
    թևերն անօգնական
    կախվում են օդում՝
    կապույտը ձևող
    թռիչքի պահին:

    Բայց թե դիմացար,
    սիրտդ՝ ապառաժ
    կվերադառնաս
    բաժանումների
    ցուրտ քավարանից,
    ու ամեն եկող,
    կամ էլ՝ գնացող,
    արդեն չի կարող,
    փշուր չի պոկի
    սրտիդ կարծրացած,
    անսասան պատից:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.02.2021), Sambitbaba (16.02.2018), Smokie (16.02.2018), Գաղթական (17.02.2018), Ուլուանա (16.02.2018)

  5. #348
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բախտի ծուռ ճոճքին, գիժ արևի տակ,
    Պատահել է, որ, ի՞նչ մեղքս պահեմ,
    «Կորի՛ր գրողի ծոցն» ասելու տեղակ,
    Երբեմն, «Ես քեզ սիրում եմ» ասել:

    2018

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.05.2020), Ուլուանա (10.05.2020)

  7. #349
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառը կարոտի եղանակ է,
    Անգամ նրանց համար,
    Ում ծնկները մեկ- մեկ սառչում են,
    Հոդացավի մանր բյուրեղներից:

    2018

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.05.2020), Varzor (12.05.2020)

  9. #350
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երջանիկ եմ
    Սոսկ այն ժամանակ,
    Երբ որ գիտեմ՝
    Ոչ թե գալու ես,
    Այլ՝ չես գնալու:

    2018

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.02.2021), Smokie (03.01.2021)

  11. #351
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո թևերի մեջ
    Ծովի տրոփ կա,
    Ալեբախյունը
    Խորունկ ջրերի:
    Հրեծուփ ոգիս՝
    Կարթից պոկված ձուկ,
    Քո կենդանարար,
    Ամոքիչ գրկում
    Ողողիր մի՛ պահ,
    Հավե՜րժ ողողիր:

    2018

  12. #352
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ամեն գիշեր նույն պատմությունն է.
    Չգրած բանաստեղծություններից
    Անհամար տողեր
    Պառկում են հետս,
    Եվ չոր հացի փշրանքների նման,
    Ինձ չե՜ն թողնում քնել:

    2018

  13. #353
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե զուտ պիտ տխրեմ
    Մեր չկայացած
    Հանդիպումներից,
    Կամ՝ նորից փնտրեմ
    Հերվան խոտի մեջ
    Անթառամների
    Փունջը չորացած,
    Հին նամակների
    Էջերը դողով
    Բացուխուբ անեմ՝
    Առանց նորերի
    Ակնկալիքի,
    Ու հուշերի մեջ
    Միայն կարճատև
    Սփոփանք գտնեմ

    Ավելի լավ է
    Գերի մուսայիս
    Ազատություն տամ՝
    Թող գնա, վառման
    Նոր հոգի գտնի:

    2018

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.02.2021), Sambitbaba (04.01.2021)

  15. #354
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուզառատ կամ սին օրերի լարին
    Մենք լարխաղաց ենք՝ ծննդից մինչ մահ:
    Թեթև տրտմությամբ սրճում եմ մենակ.
    Ինձ ժամադրեցիր ու նորից չեկար:

    2018

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.02.2021), Sambitbaba (10.01.2021), Ուլուանա (14.01.2021)

  17. #355
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ սիրելին էլ կարող էր
    Բանաստեղծություններ ձոնել,
    Թե պոետի հոգի ունենար,
    Բայց աշխատավարձն է տալիս ինձ.
    Սերերից ամենավատը չէ, երևի:

    2018

  18. #356
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս տարի էլ չտեսանք իրար,
    Բայց համարում եմ,
    Թե գիշերել ենք կողք- կողքի.
    Հարյուր կիլոմերտն ի՞նչ է՝
    Հազար յոթ հարյուրի դիմաց:

    2019

  19. #357
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թավշաշուրթ մի դեղձ գլորվեց լռին
    Լինելիության շեղբի վրայով,
    Կողերը քերծեց չորսիրտ քարերին ,
    Ճամփեքի փոշում գլորվեց խռով։

    Իմ ունեցածը այդ հատիկ դեղձն էր.
    Գայթակղության խաս պռնկի վրա,
    Ով սիրում էր ինձ, նրանից վերցրի,
    Ով ձևացնում էր, իր գրկում կերա։

    2019

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.02.2021), Ուլուանա (09.02.2021)

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •