User Tag List

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 347 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #16
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Շնորհակալություն գրառման համար:Ստեղծագործություն տեղադրելիս ակընկալել,թե բոլոր ընթերցողներին այն դուր է գալու,առնվազն մոլորություն է:Իսկ կշռադատված,գրագետ ու հիմնավորված կարծիք լսելը շատ հետաքրքիր է:Շնորհակալություն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.10.2010), Sambitbaba (15.08.2011)

  3. #17
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Հայացքդ՝ մաքուր երկինք ինձ համար,
    Որտեղ փնտրում եմ հույսի ծվեններ ,
    Հայացքդ՝կողքիս աստղալից կամար,
    Հեռվից ինձ մեկնած տաքուկ ժպիտներ:

    Երկինքս անափ՝ամռան պարզությամբ,
    Եւ հուզաթաթախ,և' տամուկ այնպես.
    Հանելուկների,հարցերի տարափ
    Անվերծանելի կարոտից բեհեզ:

    Հայացքը քո տաք,և լուրթ,և' խռով,
    Իմ գլխի վերև թող քիչ էլ շողա-
    Թեկուզ չի լցված այն սիրո հույսով,
    Երկուսիս մի լավ հեքիաթ կմնա:
    1987

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (01.06.2010), Դեկադա (03.02.2010), Եկվոր (10.06.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  5. #18
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.02.2010
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Էս ինչ բարի բանաստեղծություն էր:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (04.02.2010)

  7. #19
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Նեղլիկ ու սուտ աշխարհում լիներ հեռու մի անկյուն,
    Մի կղզու մեջ մենավոր,երազների բաց ծովի,
    Ցերեկերում հրաշեկ,գիշերներում՝ վառ,անքուն,
    Գալարվեի գրկիդ մեջ՝բոցում կրքի ու մեղքի:

    Աստղաթափով համեմված մեր աղքատիկ սեղանին,
    Երջանկության մանանան ավելանար,չհատներ,
    Սոսկ քեզանով գինովցած՝խրախճանքի մի պահի,
    Թևերիդ մեջ խելագար, իմ վերջին ժամը հասներ:
    2008

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.02.2010), einnA (05.10.2010), KiLa (14.01.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Sona_Yar (12.02.2010), Tig (01.06.2010), Yeghoyan (19.04.2010), Եկվոր (10.06.2010), Երվանդ (22.07.2010), Նաիրուհի (27.09.2010), Ուլուանա (04.02.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  9. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Բանաստեղծություններն ընդհանուր առմամբ ինձ դուր են գալիս. կարելի է ասել՝ հեղինակը լիարժեք տիրապետում է բանաստեղծական գրագիտությանը. և՛ միտք կա, և՛ տեխնիկա։ Բայց, օրինակ, ինձ համար տեղ–տեղ մի քիչ շատ են պաճուճազարդ ածականները, իսկ դրանք մի տեսակ ծանրաբեռնում են բանաստեղծությունը։ Իհարկե, հասկանալի է, որ դա էլ հեղինակի ոճի մի մասն է, ուղղակի ինձ համար դա թերություն է, որովհետև պարզություն եմ նախընտրում։ Բայց ամեն դեպքում համարում եմ, որ բավական լավ է գրում Ռուզաննա Պետրոսյանը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.02.2010), Sambitbaba (15.08.2011), Արևածագ (04.02.2010), Եկվոր (10.06.2010)

  11. #21
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Սիրելի Ուլուանա:Շնորհակալ եմ գրառման համար:Ահա ինչ եմ ուզում ասել.Ողջ աշխարհում հետաքրքրությամբ կարդացվում են երկար պատմությունները:Ընթերցողն ուզում է «Հազար ու մի գիշերվա» տարբերակները՝վիպակի կամ վեպի տեսքով:Արձակ գրողի հնարավորություններն անհամեմատ մեծ են՝սյուժեի կառուցվածքի ու հետաքրքրաշարժ տեսարանների միջոցով ընթերցողին իր հետևից տանելու:Այլ է բանաստեղծի խնդիրը.սահմանափակ ձևի ու սակավաթիվ բառերի օգնությամբ լսարանին փոխանցել միտքը,զգացմունքը կամ հույզը:Համեմատությունների ու ածականների դերն այստեղ անփոխարինելի է:Արի ու տես,որ հայկական դարավոր պոեզիան (մյուս ազգային պոեզիաները նույնպես) արդեն օգտագործել է հնարավոր իմաստալից ածականային ու մակդիրային բառակապակցությունների գրեթե բոլոր տարբերակները:Շատ դժվար է նոր ձևով որևէ բան ասել:Իսկ նոր բան ասելը՝անհնար է: Եգիպտոսում քարակտորին փորագրված առաջին սիրային նամակից սկսած ու մինչ այս պահին ստեղծվող քառատողը ինչ էլ որ գրենք,նույնն ենք ասելու.«Սիրելիս,կարոտել եմ,շուտ արա,եկ',սպասում եմ քեզ»:Համաձայն չե՞ք...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (23.07.2010), Եկվոր (10.06.2010), Երվանդ (22.07.2010)

  13. #22
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Չգիտեմ ինչպե՞ս են անձնապես շնորհակալություններ գրում:Բոլոր նրանց,ում շնորհիվ վարկանիշիս թվերն ավելանում են՝շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 04.02.2010, 22:31:

  14. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,016
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ուլուանա:Շնորհակալ եմ գրառման համար:Ահա ինչ եմ ուզում ասել.Ողջ աշխարհում հետաքրքրությամբ կարդացվում են երկար պատմությունները:Ընթերցողն ուզում է «Հազար ու մի գիշերվա» տարբերակները՝վիպակի կամ վեպի տեսքով:Արձակ գրողի հնարավորություններն անհամեմատ մեծ են՝սյուժեի կառուցվածքի ու հետաքրքրաշարժ տեսարանների միջոցով ընթերցողին իր հետևից տանելու:Այլ է բանաստեղծի խնդիրը.սահմանափակ ձևի ու սակավաթիվ բառերի օգնությամբ լսարանին փոխանցել միտքը,զգացմունքը կամ հույզը:Համեմատությունների ու ածականների դերն այստեղ անփոխարինելի է:Արի ու տես,որ հայկական դարավոր պոեզիան (մյուս ազգային պոեզիաները նույնպես) արդեն օգտագործել է հնարավոր իմաստալից ածականային ու մակդիրային բառակապակցությունների գրեթե բոլոր տարբերակները:Շատ դժվար է նոր ձևով որևէ բան ասել:Իսկ նոր բան ասելը՝անհնար է: Եգիպտոսում քարակտորին փորագրված առաջին սիրային նամակից սկսած ու մինչ այս պահին ստեղծվող քառատողը ինչ էլ որ գրենք,նույնն ենք ասելու.«Սիրելիս,կարոտել եմ,շուտ արա,եկ',սպասում եմ քեզ»: Համաձայն չե՞ք...
    Համաձայն եմ, իհարկե, ու չեմ կարող ժխտել, որ մեր դասականներից շատերն են էդպես գրել, նկատի ունեմ՝ պաճուճազարդ ածականներով ու մակդիրներով։ Ու հնարավոր է, որ ժամանակին ինձ դա դուր է եկել, բայց հիմա զգում եմ, որ ավելի պարզ, բայց միաժամանակ պատկերավոր ու դիպուկ ձևակերպումներն եմ ավելի շատ հավանում։ Դուք էլ համաձայնեք, որ հնարավոր է իսկապես գեղեցիկ, դիպուկ ու պատկերավոր գրել՝ առանց շատ պաճուճանքի։ Ի դեպ, ձեր բանաստեղծությունների մեջ էլ (ենթադրում եմ, որ հեղինակը Դուք եք) կան ավելի պարզ գրվածքներ, որոնք ամենևին չեն տուժել պարզության պատճառով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.02.2010), Արևածագ (04.02.2010), Եկվոր (10.06.2010)

  16. #24
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Բանաստեղծությունները դնելիս դիտմամբ հերթագայեցի «պարզն» ու «պաճուճազարդը»:«Պարզերը» վաղ տարիքի գործերն են:Երբ մտքերն էլ են պարզ.բարին՝բարի է,սևը՝սև:Վաղուց արդեն ինձ համար բացարձակ ճշմարտություններ չկան:Այդ պատճառով էլ բանաստեղծություններն էլ «բարդացան»:Համենայն դեպս,հենց Ձեզ նման գրագետ ընթերցողի ուշադրությունն եմ ակնկալում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (05.02.2010)

  18. #25
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Մութը ծանոթ հյուրի նման
    Դռան ճեղքից սահում է ներս,
    Մինչ վանում է հոգիս նրան
    Ինքս անկամ,համր եմ այնպես:

    Մի պայծառ օր,օր արևոտ,
    Ես մարեցի պատկերդ թանկ,
    Եւ անդարձի խորքում աղոտ
    Հուշը թաքցրի շուրթերիդ տաք:

    Բայց ո'չ ամառն արևավոր,
    Ոչ աշունը ՝սրտակեղեք,
    Ինձ չբերին շունչը սիրո,
    Վառ չշողաց աստղս երբեք:

    Ինչքան օրերն անդառնալի
    Հեռացնում են մեզ իրարից
    Խեղդվողի պես՝ անհուսալի,
    Կախ եմ մնում իմ հուշերից:

    Կարոտախտի ցուրտ մորմոքով,
    Սիրտս է ողբում քեզ,իմ անգին,
    Եւ Աստըծո լույս ու մութով
    Ինձ տալիս է փնտրտուքի:


    Քո սիրառատ հոգու համար
    Չկար հագուրդ ու լիացում,
    Հուր բառերով՝ ադամանդյա,
    Դյութում էիր ինձ,հիացնում:

    Երջանկության վեհ գագաթին
    Սերդ օրվա հաց եմ կարծել,
    Մինչ այն անեղծ նշխար էր մի,
    Որին պետք էր կյանքով պահել:

    Չպահեցի:Հաստատ հիմա
    Քո անպարփակ սիրովը բաց,
    Պարուրել ես քնքուշ նրան,
    Ով աշխարհում կինդ դարձավ:

    Իմ բազմահոգ օրվա հևքում,
    Անունը քո ես չեմ տալիս,
    Բայց գիշերվա լուրթ երազում
    Միայն դու ես,դու' ես գալիս:

    Գիշերվա մեջ հարյուր անգամ,
    Թե երազներն ինձ այցելեն,
    Հարյուրում էլ դու ես,իմ լավ,
    Ու չես թողնում քիչ ամոքվել:

    Մինչ կարոտով իմ անվախճան
    Ես վառվում եմ՝անբոց այսպես,
    Մութը սովոր տիրոջ նման
    Դռան ճեղքից լցվել է ներս:

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.02.2010), KiLa (14.01.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (01.06.2010), Երվանդ (22.07.2010), Ժունդիայի (04.05.2010), Ուլուանա (06.02.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  20. #26
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    . . .

    Ինչպես եմ միշտ տենչացել
    Կտրել վիհերն արգելքի՝
    Երազներդ ծրարել,
    Քոնը լինել,քեզ սիրել.
    Սիրո գինով միշտ հարբած,
    Քո ծնկներին,նվաղած՝
    Դառնալ կրակ,արյան կանչ:
    Գալ ինչպես հյուր մի սպասված,
    Քո շուրթերին ծարաված
    Դառնալ առվի խենթ կարկաչ.
    Քո ծնկներին,քո շուրթերին,
    Ի'մ աստված:


    . . .
    Միայն այսօր եմ լիովին քեզ հասկացել.
    Ամեն բառդ գորովագութ սիրով շնչում,
    Մի մեղմանուշ կարոտով է հոգիս լցնում:
    Իմ գտնված,ո'չ,իմ կյանքում քեզ չեմ փնտրել...
    Կանցնեն օրերն արծաթահունչ սարսուռներով,
    Որ մեր սիրուց քանի անգամ կարճացել են,
    Նորոգ սիրով գիրկդ կգամ,ու կասեմ,որ
    Իզու'ր,իզուր ենք մենք այսքան տանջվել.
    Ների'ր,հոգիս,ներիր խենթիս-կասկածել եմ...
    1989

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Ստեգոզավր (07.09.2010)

  22. #27
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Որոշեցի էս «որբերին» էլ բերել այս թեմա:

    Քո լռության դեմ անզոր եմ,տկար,
    Քո լռության դեմ տապալված ծառ եմ-
    Արմատներն օդում չանչեր են փռված՝
    Մահվան գերանդուն մերկ ու դեմուդեմ:

    Սոսկ հալածական,անտերունչ,նվաստ
    Եւ կամ մուրացիկ՝ ժամի դռան մոտ:
    Տխրության ցավն իր ճիրանով հաստատ
    Ճմլում է սիրտս՝ քնքշանքի կարոտ:

    Երազներն անգամ էլ չեն երազվում:
    Մի ճամփա կա ինձ փակուղուց անել-
    Քաղցած գայլի պես աստղ-ատամներով
    Երկինքը վրաս երախն է բացել...

    . . .

    Ուզում ես գրեմ,ինչպե՞ս եմ սիրում-
    Պատկերացրու,թե ճերմակ անկողնում
    Պառկես անվրդով,
    Ու քո մարմնի շուրջ
    Խլրտան կանայք...

    Մի սեւահոն սիրուն՝տամուկ հայացքով,
    Շուրթերիդ վրա կոկոններ շարի,
    Այտերիդ ՝զգույշ,իր թավշե լեզվով
    Կրքերի Երկրի քարտեզը գծի:
    Ու ականջդ ի վար
    Շշնջա բառեր՝
    Տաքուկ,անպարկեշտ,
    Այնքան ցանկալի...

    Ու քո ձեռքերը հեզությամբ շոյեն
    Զույգ նիմֆետկաներ՝
    Դեռահաս կանայք:
    Անմեղ մատների,ծոփ-ծով մազերի
    Հմայքը ցողեն թեւերիդ խելառ...

    Որ շոկոլադե մի խափշիկուհի
    Իր մուգ ափերիվ ազդրերդ գրկի:
    Կարմիր շրթներկի օղակների մեջ,
    Հնազանդ տրված քեզ այսպես լափող
    Քնքուշ տարերքին,
    Ինքդ էլ չիմանաս՝որտե՞ղ է հոգիդ...

    Մոխրե մազերով մի հասուն տիկին՝
    Աչքատակերի նուրբ սարդոստայնով,
    Մաշկից թափանցող
    Երակների մեղմ ելեւէջով՝
    Հենվի ոտքերիդ:Ծնկներիդ հոգնած
    Արդեն թոռոմող այտերով հպվի...

    Անկամ հանձնված իրարից տարբեր
    Այս բազում կանանց
    Թովչանքին առատ,մատներին կախարդ,
    Սլացքի-անկման
    Մութ սահմանագծին-

    Իմ սուրբ Սիրելի',
    Հոգուս ուժը վառ
    Թե ես բաժանեմ այդ բոլոր կանանց,
    Որ ինքնամոռաց
    Քեզ սիրեն,տրվեն,
    Հայացքիդ ներսում կրակներ պեծ-պեծ,
    Ու քո ժայռերից աղբյուրներ հանեն,
    Հոգիդ օրորեն վայելքի ծովում՝
    Թե ես բաժանեմ՝ անփույթ,լիուլի-
    Իմ Սիրո Ուժը
    Էլի չի' հատնի...

    . . .
    Հանճարեղ գրքի տողերում անգամ,
    Թախծալուր երգի ելեւէջներում,
    Երբ որ լռում եմ,կամ աշխույժ զրուցում,
    Երբ հանկարծ հատու մի զանգ է հնչում,
    Ուշացած հյուրը թակում է դուռս,
    Հուշերի մոխիրն այրում է բուռս,
    Ամեն մի երթում,ամեն մի կանչում,
    Աշնանը՝ մեկնող երամների հետ,
    Գարունն սկսող ձնհալքի պահին,
    Ու,մանավանդ,երբ արեւն է կիզում,
    Իրիկնամուտին գինի եմ խմում,
    Արբեցման ժամին ինքնամոռացման,
    Անվերջանալի սթափության դարում,
    Խելագար հոգիս մարդու չի սպասում-
    Սոսկ նրա գրած... կարճ սմս-ին:
    2009

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Sona_Yar (09.02.2010), Երվանդ (22.07.2010), Ուլուանա (14.02.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  24. #28
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Լուսնյակ գիշերվա ցուրտ մենության մեջ
    Փեղկված է հոգիս և անօթևան,
    Ու արյունածոր օրերում անվերջ
    Չկա իր համար հուսո հանգրվան:

    Դու միշտ տիրասեր անտարբերություն,
    Անզոր եմ արդեն քո առաջն առնել.
    Արդեն իմ հերթն է եկել աշխարհում
    Ասելու՝«իմ յարն ինձնից ա սառել»:

    Ժամանակը իր քմայքով կամկար
    Փոշով կծածկի ամեն հուշ ու իղձ.
    Այսպես խենթ-խելառ սիրելու համար,
    Ես ինձ չեմ ներում,ո'չ,ատում եմ ինձ:
    1990

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), KiLa (14.01.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (01.06.2010), Երվանդ (22.07.2010), Ուլուանա (14.02.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  26. #29
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Սիրիր ինձ երկյուղածությամբ զգույշ,
    Շոյիր այտերս թեթև
    Փետուրի փափկությամբ:
    Առ քրտնած ափերս ափերիդ մեջ,
    Մի թող թպրտամ:
    Ու խելակորույս իմ սիրո դեղից,
    Ըմպիր շուրթերիս
    Մեղկ թացությունը:
    Գգվիր մարմինս,հպվիր նրբորեն,
    Ինչպես հնագետն իր
    Պեղած անոթին:
    Քանզի մաշկ չունեմ:
    Վերցրու ինձ այնպես,
    Որ հալվեմ,տարածվեմ քո մեջ.
    Ես անէանամ,բայց հազար տարով
    Ջահելացնեմ քեզ:

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (01.06.2010), Բարեկամ (14.02.2010), Ստեգոզավր (07.09.2010)

  28. #30
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Պետրոսյան Տպվածն ու անտիպը…

    Որբ լուսնի նման դեգերումների կելնեմ ես մի օր,
    Հագուստ դարձնելով հնամենի ու լուսավառ սերս՝
    Առ այս աշխարհի քաղցած շները,գողերը բոլոր՝
    Թողած գորշ երկրին ամոթխածության ճերմակ շորերս:

    Հենց ծնված օրից անվախճան սիրո,հավատի գերի,
    Ուրախսիրտ կերթամ քաղցի մահահոտ օդը շնչելու.
    Ես՝հանցապարտս ու մեղավորս արար աշխարհի,
    Ու դատաստանից ապաշխարությունն ինձ չի փրկելու:

  29. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2010), einnA (05.10.2010), KiLa (14.01.2011), rainbow (27.09.2010), Sambitbaba (15.08.2011), Tig (01.06.2010), Երվանդ (22.07.2010), Ստեգոզավր (07.09.2010)

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 305
    Վերջինը: 03.09.2015, 23:49
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •