User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

  1. #31
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Սբ. Վասիլի Տաճարը - Մոսկվա, Ռուսաստան



    Սբ. Վասիլի տաճարը կառուցվել է 1555-1561թթ-ին ճարտարապետ Պոստնիկ Յակոլևի կողմից: Այն կառուցվել է ի պատիվ Իվան Ահեղի 1552թ-ին Կազանի Թաթարների դեմ մղած պատերազմում տարած հաղթանակի: Ըստ ավանդույթի տաճարի ավարտից հետո Իվան Ահեղը հրամայել է տաճարի ավարտից հետո կուրացնել ճարտարապետին, որպեսզի նա այլևս չկարողանա նմանատիպ տաճար կառուցել, սակայն պատմության մեջ կան փաստր, որ Յակոլևը կառուցել է մեկ այլ տաճար Վլադիմիրում:



    Սբ. Վասիլի տաճարը կառուցված է Մոսկվայի Կարմիր Հրապարակում, այս գույնզգույն շինությունը բաղկացած է 9 մատուռներից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում Կազանի վրա կատարված գրոհները, իսկ վերևում զարդարված են սոխաձև գմբեթով: Իններորդ մատուռը կառուցվել է 1588թ-ին մյուս 8-ի արանքում, որը եթե վերևից նայեք, կստանա ութաթև աստղի տեսք:

    Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը հրաշքով է պահպանվել: Ստանլինը հրամայել էր փակել եկեղեցին, հալեցրել էր զանգերը և ստեղծել եկեղեցին քանդելու պլան, որպեսզի հեշտացնի շքերթների և երթևեկության անցկացումը Կարմիր Հրապարակում: Սակայն քանդակագործ Պ. Բարանովսկու շնորհիվ այն փրկվեց, Բարանովսկին Ստալինին հայտնեց, որ տաճարի քանդման դեպքում ինքը իր սեփական ձեռքով կկտրի իր կոկորդը:

    Սբ. Վասիլի ինտերիերը պակաս գեղեցիկ է, քան էքստերիերը, այն կազմված է փոքրիկ մատուռներից և նեղ միջանցքներից, որոնք զարդարված են որմնանկարներով:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.02.2010), Ambrosine (04.02.2010), Ariadna (08.08.2010), CactuSoul (03.02.2010), cold skin (04.02.2010), davidus (09.02.2010), helium (04.02.2010), Jarre (04.02.2010), Monk (08.08.2010), Tig (09.02.2010), Yeghoyan (03.02.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (29.07.2010), Հայուհի (08.08.2010), Ֆոտոն (04.02.2010)

  3. #32
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Աստվածամոր տաճարը – Փարիզ, Ֆրանսիա



    Փարիզի Աստվածամոր տաճարը հայտնի դարձավ շնորհիվ Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի, այն համարվում է ֆրանսիական գոթական ճարտարապետության ամենագեղեցիկ օրինակներից մեկը:



    Տաճարի կառուցումը սկսվել է 1163թ-ին, երբ եպիսկոպոս Մորիս դ՛Սուլլին հին տաճարի տեղում հրամայեց կառուցել նորը, շինարարությունը ավարտվեց 1345թ-ին: Այս երկար տարիների ընթացքում տարբեր ճարտարապետներ են աշխատել տաճարի վրա, օրինակ, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ աշտարակներն ու արևմտյան ֆասադում առկա են տարբեր ճարտարապետական ոճեր:

    Տաճարը բազմաթիվ անգամ թալանվել է, մասնավորապես 1548թ-ին Հուգենոտների ապստամբության ժամանակ և 1793թ-ին ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն այն միշտ վերակառուցվել է:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.08.2010), A.r.p.i. (11.02.2010), Ambrosine (04.02.2010), Ariadna (08.08.2010), CactuSoul (04.02.2010), cold skin (04.02.2010), davidus (09.02.2010), E-la Via (04.02.2010), helium (07.08.2010), Inana (08.08.2010), Monk (08.08.2010), Tig (09.02.2010), Yeghoyan (09.02.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (29.07.2010), ԿԳԴ (09.02.2010), Հայուհի (08.08.2010), Ֆոտոն (12.07.2012)

  5. #33
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Սբ. Վասիլի Տաճարը - Մոսկվա, Ռուսաստան /լրացում ընդհանուր տեղեկություններին/

    Այս տաճարի հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: Նրա 9 մատուռներից մեկը նվիրված է Գրիգոր Լուսավորչին: Պատճառը հայերի օգնությունն է Կազանի գրավմանը: Հայերը մեծ համայնք են ունեցել Կազանում, հատկապես մեծ կշիռ են ունեցել հայ առևտրականները: Իվան Ահեղը բազմաթիվ անգամներ է փորձել գրոհով վերցնել քաղաքը, բայց չի ստացվել:Ռուս հեղինակները նշում են, որ գիշերը Ահեղի մոտ են գնում հայ առևտրականները և որոշակի վարձատրման դիմաց խոստանում բացել քաղաքի դարպասները: Երբ պայմանավորվածությունը ի կատար է ածվում, և ռուսները գրավում են Կազանը, Իվան Ահեղը, մտածելով, որ եթե այսօր հայերը դավաճանեցին թաթարներին, վաղը իրեն են դավաճանելու, և հրամայում է ոչնչացնել նրանց: Այդ պատճառով հայերը գիշերը հեռանում են քաղաքից:

    Հայկական գրքերից մեկում կարդացել եմ, որ թնդանոթներն էին հայերի ձեռքին, նրանք էլ այնպես էին կրակում, որ ռուսների թիկունքում ընկներ ռումբը, ոչ թե նրանց մեջ. դա էլ օգնել է հարձակման ժամանակ: Որ վարկածն էլ ճիշտ լինի, փաստ է, որ հայերի օգնությամբ է Ահեղը գրավել Կազանը, ինչի համար էլ կառուցել է նաև հայկական մատուռ:



    Գրիգոր Լուսավորչի եկեղեցին տաճարի հյուսիս-արևմտյան հատվածում է: Լուսավորչի հիշատակի օրը սեպտեմբերի 30-ին է: Եկեղեցու բարձրությունը 15 մետր է: Այնտեղ վերականգնվել է 16 դարի ճարտարապետական զարդարանքը՝ հնաոճ պատուհաններ, սյուներ, քիվեր, աղյուսե հատակ... Իկոնոստասը վերաշինվել է 1920-ականներին, այն բաղկացած է 16-17 դդ պատուհաններից:



    Իկոնոստասի մոտ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Հովհաննես Ողորմածի պատկերն է, որի այստեղ հայտնվելը պայմանավորված է մեծահարուստ Ի. Կիսլինսկու ցանկությամբ՝ նվիրել այդ հատվածը /կցաշենքը/ իր հովանավորին:



    Եկեղեցուն իր նախկին անվանումը վերադարձրին 1920-ականներին: Եկեղեցու ինտերյերը լրացնում են նաև «նիհար» մոմերը՝ մեծ, զարդանախշված, փայտե, հնաոճ աշտանակները:



    Կա նաև հայկական դրոշմանիշ՝ Սբ. Վասիլի տաճարի պատկերով՝
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 09.02.2010, 09:14:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.08.2010), A.r.p.i. (11.02.2010), Ariadna (08.08.2010), CactuSoul (09.02.2010), cold skin (09.02.2010), davidus (09.02.2010), E-la Via (09.02.2010), helium (07.08.2010), Tig (09.02.2010), Yeghoyan (09.02.2010), Անամնիսիս (29.07.2010), ԿԳԴ (09.02.2010), Հայուհի (08.08.2010), Ռուֆուս (09.02.2010), Ֆոտոն (12.07.2012)

  7. #34
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոկրովի Եկեղեցին:
    Կցորդ 49293

    I love my life and I celebrate it every day...

  8. #35
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միլաննի գոթական տաճար –Միլան, Իտալիա



    Տաճարը գտնվում է Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում և նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին: Միլանի գոթական տաճարը իր մեծությամբ չորրորդն է աշխարհում և երրորդը Եվրոպայում: Իսկ որպես գոթական ոճի տաճար զիջում է միայն Սևիլյան տաճարին:
    Այս ուշ գոթական շրջանի հրաշքն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով: Այս տաճարի մասին իրոք կարելի է ասել հոյակերտ, հիասքանչ, շլացնող….


    Տաճարի շինարարությունը սկսվել է 1386թ-ից և վերջնականապես ավարտվել միայն 1813թ-ին: Այն կառուցելու գաղափարը հղացել է իտալացի Սիմոնե դե’ Օրսենիգոն: Հրավիրվել են ճարտարապետներ, մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից: Լեոնարդո դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյան (Վերածնունդ) մշակույթի տարրերի հետ:
    Ասում են, թե տաճարի խորանի տակ պահվում է գամ, որը բերվել է Քրիստոսի խաչից: Տաճարում է գտնվում Միլանի հովանավորուհու «La Madonnina»-յի ոսկյա արձանը, որը դարձել է տաճարի գլխավոր խորհրդիշը:
    Տաճարի բարձրությունը 106.5 մետր է: Ներսում կարող են տեղավորվել էլ 40000 մարդ:
    Copie de DSCF9021.jpg
    Վերջին խմբագրող՝ Inana: 08.08.2010, 11:30:

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.08.2010), A.r.p.i. (08.08.2010), Ariadna (08.08.2010), Arpine (05.11.2011), helium (09.08.2010), Shah (08.08.2010), Երվանդ (09.08.2010), Հայուհի (08.08.2010), Ռուֆուս (08.08.2010)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլային ամենագեղեցիկ դրվագները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 148
    Վերջինը: 04.04.2018, 16:34
  2. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոնները»
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 22.08.2011, 00:08
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 11.04.2011, 08:20
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Հոդված. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոն
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.02.2010, 15:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •