User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Սկսենք մի փոքրիկ էքսկուրսիա հարավային Ամերիկայում:

    Կատեդրալ Բասիլիկա դե Սալտա – Սալտա, Արգենտինա



    Վարդագույն և դեղին ներկված Սալտայի տաճարը ամբողջովին ավիրվել էր 17-րդ դարում և վերանորոգվել մինչև 1882թ:



    Կատեդրալ Բասիլիկա դե Սալտայում է գտնվում շատ կարևոր հոգևոր մասունք - Էլ Սենյոր դե Լոս Միլագրոսը (Հրաշքների Տիրակալը)՝ Հիսուս Քրիստոսի արձանը, որը բերվել է Իսպանիայից: Ցավոք արձանը տեղափոխող նավը խորտակվում է Արգենտինայի ափերի մոտ, սակայն արձանը լրիվ անվնաս ափ է հասնում և տեղադրվում տաճարում: Այս տաճարում են թաղված երեք կարևոր պատմական անձինք, որոնցից ամենակարևորը գեներալ Մարտին Միգել Դե Գեմեսն է, ով ակտիվորեն մասնակցել է Իսպանիայի դեմ Արգենտինայի մղած ազատագրական պայքարին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 12:13:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ambrosine (22.01.2010), Ariadna (22.01.2010), ars83 (22.01.2010), Benadad (09.07.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (22.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), _DEATH_ (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Կատեդրալ Պրիմադա - Բոգոտա, Կոլումբիա



    Կոլումբիայի ամենամեծ տաճարը կառուցվել է 1807-1823թթ: Երբ իսպանացիները հիմնադրեցին Բոգոտան, նրանք կառուցեցին 12 խրճիթ և մի փոքրիկ ծղոտե եկեղեցի, որը հետագայում դարձավ Բոգոտայի տաճարի հիմքը, այնպես որ կարելի է ասել, որ Կատեդրալ Պրիմադան նույնքան հին է, որքան Բոգոտան:



    Այս կաթոլիկ եկեղեցին իսպանական գաղութային ճարտարապետության հրաշալի օրինակ է: Տաճարում կան Գրեգորիո Վասկես դե Արսե ի Սեբալյոսի վրձնին պատկանող բազմաթիվ նկարներ, ով հանդիսանում է գաղութային Կոլումբիայի ամենակարևոր նկարիչը: Այստեղ է թաղված Գոնսալո Խիմենես դե Կեսադան, ով հիմնադրել է Բոգոտան:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 11:10:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), ars83 (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (22.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), գյումրեցի աղջիկ (05.02.2010), Դատարկություն (24.01.2010), Նարե (22.01.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Կատեդրալ դե լա Ինմակուլադա Կոնսեպսիոն - Կուենկա, Էկվադոր



    Կատեդրալ դե լա Ինմակուլադա Կոնսեպսիոնը, որը այլ կերպ անվանում են Կուենկայի Նոր Տաճար, գտնվում է Էկվադորում: Քանի որ հին տաճարը այնքան փոքր էր, որ չէր կարող բավարարել Կուենկայի գնալով աճող բնակչության կարիքները, 1885թ-ին սկսվեց նոր տաճարի շինարարությունը, որը տևեց մոտ հարյուր տարի:



    Կուենկայի նոր տաճարը իր մեջ է համատեղում է տարբեր ճարտարապետական ոճեր, որոնցից ամենաշատը աչքի է զարնում ռոմանականը: Այն ունի նաև 3 գեղեցիկ գմբեթ, որոնց կապույտ սալիկները բերվել են Չեխոսլովակիայից:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (22.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (24.01.2010), Նարե (22.01.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Սբ. Գևորգի Տաճար – Ջորջթաուն, Գայանա



    Սբ. Գևորգի տաճարի կառուցումը սկսվել է 1888թ-ին և ավարտվել 1894թ-ին: Եթե համեմատենք այլ տաճարների կառուցման հետ, որը դարեր էր տևում, այն կառուցվել է բավականին արագ, պատճառն այն է, որ տաճարը ամբողջությամբ փայտից է կառուցված:



    Չնայած նախատեսվում էր տաճարը քարից կառուցել, այն այդպես էլ ի կատար չածվեց, քանի որ շատ թանկ արժեր: Այժմ Սբ. Գևորգի տաճարը աշխարհի ամենաբարձր ազատ կանգնած կառույցն է, որը երևում է Ջորջթաունի բոլոր կողմերից:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Adriano (28.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (23.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Աշխեն (03.02.2010), Դատարկություն (24.01.2010), Դեկադա (22.01.2010), Նարե (22.01.2010)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Լիմայի Տաճարը – Լիմա, Պերու



    Լիմայի տաճարը, որը գտնվում է Լիմայի կենտրոնական մասում, աշխարհի ամենագեղեցիկ տաճարներից մեկն է: Այն սկսել են կառուցել 1535թ-ին և չնայած պատմության ընթացքում այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, հաջողվել է պահպանել նրա օրիգինալ գաղութային ոճը:



    Լիմայի տաճարը ունի երեք մեծ ֆասադային դռներ և ավելի քան 14 կողքային դռներ: Ասում են, որ հայտնի իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսսարոն դրեց առաջին քարը և առաջին գերանը, որից կառուցվեց այս գեղեցիկ տաճարը: Տաճարում է գտնվում Պիսսարոյի մասունքները:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (23.01.2010), Inana (08.08.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Կատեդրալ դե Սե – Սան Պաոլու, Բրազիլիա



    Սան Պաոլուի տաճարը քաղաքի ամենամեծ եկեղեցին է և աշխարհի 4-րդ ամենամեծ նոր գոթական ոճի տաճարն է: Այն սկսել են կառուցել 1913թ-ին, բացվել է 1954թ-ին, իսկ երկու աշտարակները ավարտվել են 1967թ-ին: Տաճարի կառուցման վրա ծախսվել է ավելի քան 800 տոննա թանկարժեք և հազվագյուտ մարմար:



    Սան Պաոլուի տաճարում է գտնվում հարավային Ամերիկայի ամենամեծ երգեհոնը, որը տեղադրված է հսկայական ստորգետնյա մատուռի վրա, սա նույնպես կարելի է համարել գեղեցիկ ստորգետնյա եկեղեցի:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (23.01.2010), Inana (08.08.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010), Նարե (22.01.2010)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Լաս Լախաս – Իպիալես, Կոլումբիա



    Շատերի կարծիքով Լաս Լախասը աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցին է, այն կարծես մեզ ֆանտաստիկայի աշխարհ տեղափոխի: Եկեղեցին կառուցվել է 1916-1949թթ Գուաիտարա գետի կիրճում՝ տեղացի բնակիչների հանգանակությամբ:



    Լաս Լախասը Անդերում հանդիպող քարի տեսակ է:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Agni (22.01.2010), Amaru (25.01.2010), AniwaR (22.01.2010), Ariadna (22.01.2010), Arpine (18.04.2012), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Enipra (22.01.2010), Farfalla (23.01.2010), helium (22.01.2010), Inana (08.08.2010), Jarre (22.01.2010), Kita (22.01.2010), may (23.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Աշխեն (03.02.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010), Լուսաբեր (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  15. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Սումելա Վանական Համալիր – Թուրքիա



    Սումելան Թուրքիայի ամենահանրահայտ տեսարժան վայրերից է, այն կառուցվել է ժայռի կողքին գետնից 1200 մետր բարձրության վրա: Կառուցումը սկսվել է 360թ-ին՝ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիուս 1-ին օրոք, երկու վանականների կողմից, ովքեր ժայռի քարանձավներից մեկում հայտնաբերել էին Մարիամ Աստվածածնի սրբապատկերը:



    Սումելան պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ է լքվել և քանդվել, սակայն ամեն անգամ այն վերանորոգվել է և ավելի է մեծացվել: Այն այժմյան տեսքի է բերվել 14-րդ դարում, երբ վանքի կառուցմանը սկսեցին հովանավորել Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդը և Սուլթան Մեհմեդ 2-րդը: Վերջին վանականները վանքը լքեցին 1923թ-ին, երբ Հունաստանը և Թուրքիան փոխանակեցին իրենց բնակչությունները և այժմ այն գործում է որպես զբոսաշրջային կենտրոն:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (23.01.2010), Jarre (22.01.2010), Kita (22.01.2010), may (23.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010), Նարե (22.01.2010)

  17. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Մետեորա - Հունաստան



    Մետեորան հունարեն նշանակում է կախված ժայռեր, այն աշխարհի ամենակարևոր հոգևոր կենտրոններից է և Հունաստանի ամենահանրահայտ տեսարժան վայրերից մեկը: Մետեորան բաղկացած է 6 վանքից, որոնք կառուցված են մինչև 550 մետր բարձրություն ունեցող բնական ժայռ-սյուների վրա: Չնայած մասնագետները չեն կարողանում պարզել, թե երբ են Մետեորայի վանքերը կառուցվել, փաստերը ցույց են տալիս, որ վանականները այստեղ են ապրել 11-րդ դարից:



    Սկզբում Մետեորան ունեցել է 20 վանք, սակայն վանականների մի մասը լքել է վանքերը, որպեսզի խուսափեն թուրքերի հարձակումներից, այժմ միայն 6 վանք է կանգուն: Նույնիսկ այսօր հսկայական ավազաքարե սյան վրա վանքի կառուցումը անհնարին է թվում, սակայն վանականները այն կառուցել են օգտագործելով շատ երկար աստիճաններ և պարաններ: Մինչև 19-րդ դարը վանք բարձրանալու համար օգտագործում էին պարաններ, սակայն այնուհետև ժայռերի մեջ քարե աստիճաններ կառուցեցին:



    Այժմ վեց վանքերից յուրաքանչյուրում մոտավորապես 10ական վանական է ապրում: Մետեորայի վանքերից հինգում բնակվում են վանականներ, մեկում՝ միանձնուհիներ:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 12:42:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), AniwaR (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (27.01.2010), E-la Via (22.01.2010), Enipra (22.01.2010), Farfalla (23.01.2010), helium (22.01.2010), Jarre (22.01.2010), Kita (22.01.2010), may (23.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Sphinx (22.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Աշխեն (03.02.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (22.01.2010), Լուսաբեր (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  19. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Քանի որ Մետեորայի նման գեղեցկություն կյանքումս չէի տեսել, մի քանի նկար էլ դնեմ...

    Հրաշք է...







    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 17:30:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.01.2010), A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (27.01.2010), Farfalla (23.01.2010), Jarre (04.02.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Sayuri (22.01.2010), Sphinx (22.01.2010), Tig (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Աշխեն (03.02.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (22.01.2010), Մենուա (25.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  21. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Վագրի Որջ Վանք - Բհութան



    Ծովի մակարդակից 3120 մետր բարձրության վրա գտնվող ժայռին թառած Վագրի Որջ Վանքը գտնվում է Բհութանի Պարո հովտում: Այս հիանալի կառույցի պատմությունը սկսվում է Գուրու Ռինպոչեից, ով Բհութանի ամենակարևոր պատմական դեմքերից է: Ըստ ավանդույթի Գուրուի կանանցից մեկը վագր դարձավ և Գուրուին իր մեջքի վրա կրելով Տիբեթից բերեց Բհութան: Նրանք Պարոյի մոտ գտնվող ժայռերից մեկի մոտ կանգ առան, որտեղ Գուրու Ռինպոչեն մտավ քարանձավ և 3 ամիս շարունակ մեդիտացիա արեց: Վագրի Որջ վանքը կառուցվել է հենց այդ քարանձավի տեղում:



    Վագրի Որջ վանքը, որը այլ կերպ հայտնի է նաև Պարո Տակցանգ անունով, կառուցվել է 8-րդ դարում Պարո հովտից 900 մետր բարձրության վրա: Տեղացիները ասում են, որ շինարարներին օգնել են դակինիները - կախարդական էակներ, ովքեր քարերը բարձրացրել հասցրել են ժայռի վրա: Վանքը մեծ վնասներ է կրել 1998թ-ի հրդեհի ժամանակ և վերակառուցվում էր մինչև 2005թ-ը:
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Amaru (25.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (27.01.2010), Farfalla (23.01.2010), Jarre (04.02.2010), Kita (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (22.01.2010), Լուսաբեր (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  23. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Հենգշանի Կախովի Տաճարը - Չինաստան



    Այս տաճարը բառիս բուն իմաստով կախված է Հանգ լեռան կողքից՝ գետնից 75 մետր բարձրության վրա: Հենգշանի տաճարը Դատոնգ նահանգի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոնն է: Այն կառուցվել է Վեյ դինաստիայի օրոք, ավելի քան 1500 տարի առաջ Լիաո Ռան անունը կրող վանականի կողմից: Կախովի տաճարը անցել է ժամանակի և գրավիտացիայի քննությունը, հիմքում ունենալով ընդամենը մի քանի գերան:



    Ճարտարապետության այս գլուխգործոցը բաղկացած է 40 քարանձավներից, որոնք իրար են միացված թունելներով: Տաճարը յուրահատուկ է նաև նրանով, որ այստեղ աղոթելու են գալիս երեք տարբեր կրոնների ներկայացուցիչներ - բուդդիստներ, տաոսիստներ և կոնֆուցիականներ:
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), AniwaR (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (27.01.2010), Farfalla (23.01.2010), helium (22.01.2010), Inana (08.08.2010), Jarre (04.02.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Tig (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (22.01.2010), Լուսաբեր (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  25. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Փհուքթալ Վանք - Հնդկաստան



    Հիմալայան լեռներում ժայռի ծայրին է գտնվում աշխարհի ամենատպավորիչ վանքերից մեկը: Մեղվափեթակի ոճով կառուցված Փհուքթալ վանքի շինարարությունը ավարտվել է 12-րդ դարում: Այստեղ են ապրում ավելի քան 70 բուդդայական վանականներ: Վանք կարող եք հասնել միայն ոտքով՝ երեք օրում:



    Փհուքթալ վանքը գտնվում է հսկայական քարանձավի մուտքի և բնական աղբյուրի մոտ: Հետաքրքիր է, որ ցեխից, փայտից և քարերից պատրաստված այս վանքը կարողացել է այսքան դարեր դիմակայել Հիմալայան լեռների դաժան կլիման, երբ երբեմն ջերմաստիճանը իջնում է մինչև -35 աստիճան:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Adriano (28.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (27.01.2010), Farfalla (23.01.2010), helium (22.01.2010), Jarre (04.02.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Tig (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Աշխեն (03.02.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (22.01.2010), Լուսաբեր (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  27. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Քյոլնի Տաճարը - Քյոլն, Գերմանիա



    ՅՈՒՆԵՍԿՈն Քյոլնի տաճարը անվանել է «մարդու ստեղծագործ հանճարի եզակի գլուխգործոց», այն Գերմանիայի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն աշխարհի ամենամեծ տաճարներից մեկն է և 1880-1884թթ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը՝ նախքան Վաշինգտոնի Մոնումենտի և Էյֆելյան աշտարակի կառուցումը: Նրա աշտարակները բարձրությամբ երկրորդն են աշխարհում, միայն Ուլմի տաճարի աշտարակն է ավելի բարձր: Այսպիսով Քյոլնի տաճարը երկրորդ ամենաբարձր եկեղեցին է աշխարհում՝ բարձրությունը 157 մետր:



    Այս տպավորիչ գոթական եկեղեցու կառուցումը սկսվել է 1248թ-ին, սակայն ավելի քան 600 տարի պահանջվեց, մինչև այն ավարտին հասցրին 1880թ-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն 14 անգամ ռմբակոծվել է միացյալ ուժերի կողմից, սակայն պատերազմի ավարտին Քյոլնում կանգուն մնացած միակ շինությունն էր:
    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), AniwaR (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (23.01.2010), davidus (27.01.2010), Farfalla (23.01.2010), helium (22.01.2010), Jarre (04.02.2010), Monk (08.08.2010), Safaryan (27.01.2010), Sagittarius (29.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (22.01.2010), Նարե (22.01.2010)

  29. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Նիդարոս Տաճարը - Տրոնհեյմ, Նորվեգիա



    Նորվեգիայի, թերևս ամբողջ Սկանդինավիայի ամենագեղեցիկ տաճարը՝ Նիդարոսը եղել է հյուսիսային Եվրոպայի ամենակարևոր ուխտագնացության կետրոններից մեկը: Այն սկսել են կառուցել 1070թ-ին Նորվեգիայի թագավոր Օլավ Հարալդսսոնի գերեզմանի վրա: Օլավ Հարալդսսոնը իր մահից հինգ օր անց սրբացվել է կաթոլիկ եկեղեցու կողմից:



    Տաճարը ռոմանական և գոթական ոճերի խառնուրդ է, սակայն այժմյան շենքը մի քանի անգամ վերակառուցվել է, օրինակ 1708թ-ի հրդեհը ամբողջությամբ ոչնչացրել էր տաճարը բացի քարե պատերից: Նրա վերակառուցումը ավարտվել է 2001թ-ին:

    Իր պատմության ընթացքում Նիդարոսում տեղի են ունեցել նորվեգական թագավորների թագադրությունները՝ վերջինը 1906թ-ին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 15:54:
    I may be paranoid but no android!

  30. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (23.01.2010), Farfalla (23.01.2010), Jarre (04.02.2010), Monk (08.08.2010), Safaryan (27.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլային ամենագեղեցիկ դրվագները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 148
    Վերջինը: 04.04.2018, 16:34
  2. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոնները»
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 22.08.2011, 00:08
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 11.04.2011, 08:20
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Հոդված. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոն
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.02.2010, 15:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •