User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Սկսենք մի փոքրիկ էքսկուրսիա հարավային Ամերիկայում:

    Կատեդրալ Բասիլիկա դե Սալտա – Սալտա, Արգենտինա



    Վարդագույն և դեղին ներկված Սալտայի տաճարը ամբողջովին ավիրվել էր 17-րդ դարում և վերանորոգվել մինչև 1882թ:



    Կատեդրալ Բասիլիկա դե Սալտայում է գտնվում շատ կարևոր հոգևոր մասունք - Էլ Սենյոր դե Լոս Միլագրոսը (Հրաշքների Տիրակալը)՝ Հիսուս Քրիստոսի արձանը, որը բերվել է Իսպանիայից: Ցավոք արձանը տեղափոխող նավը խորտակվում է Արգենտինայի ափերի մոտ, սակայն արձանը լրիվ անվնաս ափ է հասնում և տեղադրվում տաճարում: Այս տաճարում են թաղված երեք կարևոր պատմական անձինք, որոնցից ամենակարևորը գեներալ Մարտին Միգել Դե Գեմեսն է, ով ակտիվորեն մասնակցել է Իսպանիայի դեմ Արգենտինայի մղած ազատագրական պայքարին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 12:13:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ambrosine (22.01.2010), Ariadna (22.01.2010), ars83 (22.01.2010), Benadad (09.07.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (22.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), _DEATH_ (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Կատեդրալ Պրիմադա - Բոգոտա, Կոլումբիա



    Կոլումբիայի ամենամեծ տաճարը կառուցվել է 1807-1823թթ: Երբ իսպանացիները հիմնադրեցին Բոգոտան, նրանք կառուցեցին 12 խրճիթ և մի փոքրիկ ծղոտե եկեղեցի, որը հետագայում դարձավ Բոգոտայի տաճարի հիմքը, այնպես որ կարելի է ասել, որ Կատեդրալ Պրիմադան նույնքան հին է, որքան Բոգոտան:



    Այս կաթոլիկ եկեղեցին իսպանական գաղութային ճարտարապետության հրաշալի օրինակ է: Տաճարում կան Գրեգորիո Վասկես դե Արսե ի Սեբալյոսի վրձնին պատկանող բազմաթիվ նկարներ, ով հանդիսանում է գաղութային Կոլումբիայի ամենակարևոր նկարիչը: Այստեղ է թաղված Գոնսալո Խիմենես դե Կեսադան, ով հիմնադրել է Բոգոտան:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 11:10:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), ars83 (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (22.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), գյումրեցի աղջիկ (05.02.2010), Դատարկություն (24.01.2010), Նարե (22.01.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Կատեդրալ դե լա Ինմակուլադա Կոնսեպսիոն - Կուենկա, Էկվադոր



    Կատեդրալ դե լա Ինմակուլադա Կոնսեպսիոնը, որը այլ կերպ անվանում են Կուենկայի Նոր Տաճար, գտնվում է Էկվադորում: Քանի որ հին տաճարը այնքան փոքր էր, որ չէր կարող բավարարել Կուենկայի գնալով աճող բնակչության կարիքները, 1885թ-ին սկսվեց նոր տաճարի շինարարությունը, որը տևեց մոտ հարյուր տարի:



    Կուենկայի նոր տաճարը իր մեջ է համատեղում է տարբեր ճարտարապետական ոճեր, որոնցից ամենաշատը աչքի է զարնում ռոմանականը: Այն ունի նաև 3 գեղեցիկ գմբեթ, որոնց կապույտ սալիկները բերվել են Չեխոսլովակիայից:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (22.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (24.01.2010), Նարե (22.01.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Սբ. Գևորգի Տաճար – Ջորջթաուն, Գայանա



    Սբ. Գևորգի տաճարի կառուցումը սկսվել է 1888թ-ին և ավարտվել 1894թ-ին: Եթե համեմատենք այլ տաճարների կառուցման հետ, որը դարեր էր տևում, այն կառուցվել է բավականին արագ, պատճառն այն է, որ տաճարը ամբողջությամբ փայտից է կառուցված:



    Չնայած նախատեսվում էր տաճարը քարից կառուցել, այն այդպես էլ ի կատար չածվեց, քանի որ շատ թանկ արժեր: Այժմ Սբ. Գևորգի տաճարը աշխարհի ամենաբարձր ազատ կանգնած կառույցն է, որը երևում է Ջորջթաունի բոլոր կողմերից:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Adriano (28.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (23.01.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Աշխեն (03.02.2010), Դատարկություն (24.01.2010), Դեկադա (22.01.2010), Նարե (22.01.2010)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Լիմայի Տաճարը – Լիմա, Պերու



    Լիմայի տաճարը, որը գտնվում է Լիմայի կենտրոնական մասում, աշխարհի ամենագեղեցիկ տաճարներից մեկն է: Այն սկսել են կառուցել 1535թ-ին և չնայած պատմության ընթացքում այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, հաջողվել է պահպանել նրա օրիգինալ գաղութային ոճը:



    Լիմայի տաճարը ունի երեք մեծ ֆասադային դռներ և ավելի քան 14 կողքային դռներ: Ասում են, որ հայտնի իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսսարոն դրեց առաջին քարը և առաջին գերանը, որից կառուցվեց այս գեղեցիկ տաճարը: Տաճարում է գտնվում Պիսսարոյի մասունքները:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), Ariadna (22.01.2010), CactuSoul (22.01.2010), Cassiopeia (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (23.01.2010), Inana (08.08.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ տաճարները

    Կատեդրալ դե Սե – Սան Պաոլու, Բրազիլիա



    Սան Պաոլուի տաճարը քաղաքի ամենամեծ եկեղեցին է և աշխարհի 4-րդ ամենամեծ նոր գոթական ոճի տաճարն է: Այն սկսել են կառուցել 1913թ-ին, բացվել է 1954թ-ին, իսկ երկու աշտարակները ավարտվել են 1967թ-ին: Տաճարի կառուցման վրա ծախսվել է ավելի քան 800 տոննա թանկարժեք և հազվագյուտ մարմար:



    Սան Պաոլուի տաճարում է գտնվում հարավային Ամերիկայի ամենամեծ երգեհոնը, որը տեղադրված է հսկայական ստորգետնյա մատուռի վրա, սա նույնպես կարելի է համարել գեղեցիկ ստորգետնյա եկեղեցի:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), CactuSoul (22.01.2010), cold skin (22.01.2010), davidus (22.01.2010), E-la Via (22.01.2010), Farfalla (23.01.2010), Inana (08.08.2010), Jarre (22.01.2010), Monk (22.01.2010), Safaryan (27.01.2010), Surveyr (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (22.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010), Նարե (22.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլային ամենագեղեցիկ դրվագները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 148
    Վերջինը: 04.04.2018, 16:34
  2. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոնները»
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 22.08.2011, 00:08
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 11.04.2011, 08:20
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Հոդված. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոն
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.02.2010, 15:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •