Սագրադա Ֆամիլիա - Բարսելոնա, Իսպանիա
Սագրադա Ֆամիլիա անավարտ տաճարը Իսպանիայի ամենահայտնի և Բարսելոնան խորհրդանշող կառույցն է: Այն նախագծվել է աշխարհահռչակ կատալոնացի ճարտարապետ Անտոնի Գաուդիի (1852-1926) կողմից: Այս հոյակապ տաճարը Գաուդիի հանճարեղ մտքի արգասիքն է, նրա ամենաամբիցիոզ նախագիծը: Տաճարի շինարարությունը սկսվել է 1882թ-ին: Դեռևս այդ ժամանակ մասնագետները կանխագուշակեցին, որ տաճարի կառուցումը մի քանի հարյուրամյակ կտևի: Երբ Գաուդիին հարցրին, թե երբ կավարտվի տաճարի շինարարությունը, նա պատասխանեց. «Իմ հաճախորդը չի շտապում»: Գաուդին կյանքի 40 տարին նվիրել է տաճարի նախագծման և շինարարության վրա, 15 տարի մինչև իր մահը անձամբ է գլխավորել տաճարի շինարարությունը: Շինարարության նոր տեխնոլոգիաների շնորհիվ մասնագետների կարծիքով տաճարի կառուցումը կավարտվի 2026-2041թթ-ին:
Գաուդիի ոճը որոշ մասնագետներ համարում են Արտ Նուվո, սակայն շատերի կարծիքով, սա լրիվ նոր աննախադեպ ոճ է:
Էջանիշներ