Ես դեռ մինչև այս հոդվածը արդեն տեսել էի կայքը
Բավականին պարզ է
Ինչ վերաբերում է դիտողություններին, ապա արդեն ասվածներին ավելացնելու բան չունեմ։
Ուզում եմ նշել մի քանի բան, որ իմ դուրը եկան։
Շատ գործնական եք արել, որ ստեղծել եք շատ բաժիններ ու նաև հատուկ բաժին «5000 ցածր»։ Ավելի հեշտացնում է ուզածը գտնելը։
Ու նաև, կարծում եմ, որ երբ նոր մեկը այցելի, և օրինակ իր հնարավորությունները սահմանափակ են, իր ուշադրությունը միանգամից կգրավի այդ կատեգորիան։
Ցավոք այսօր Հայաստանում քչերն են բիզնեսի մեջ առաջնահերթություն տալիս կայք ստեղծելուն, որովհետև մեծ մասը քյառթու բիզնես անողներ են (մի քանի գործարար մարդկանց առաջարկել եմ իրենց ծառայությունները ինտերնետով էլ մատչելի դարձնելու ու ստացել եմ՝ «լավ արա ախպեր, ի՞նչ ինտրնետ-մինտրնետ, եքա մարդիկ ենք...» պատասխանը)։ Ու շատ-շատ մարդկանց մոտ այնպիսի կարծիք է, որ եթե ինչ որ ֆիրմա կամ խանութ կայք ունի, ուրեմն պիտի ապրանքները բեսամթ գների լինեն։
Ուստի շատ գովելի է դուք և ձեր նման ուրիշ բիզնեսով զբաղվողներ ինտերնետ ծառայությունները մատչելի են դարձնում հասարակ մարդկանց համար էլ![]()
Էջանիշներ