Հըմ... Որքան հասկացա այս գրառումից, իրականում թյուրիմացություն է տեղի ունեցել... Չուկը, Ձեր մեջբերած հատվածը գրելով, նկատի է ունեցել սրբազանի կերպարի հնարավոր զարգացումը, ոչ թե նշել է նրա՝ իրականում դատապարտված լինելու փաստը, բայց Դուք կարծես թե հենց էդպես էլ հասկացել եք, այսինքն՝ որ, իբր, Չուկը նկատի ունի, թե սրբազանը, որն իրականում (ոչ թե պատմվածքի հնարավոր սցենարում) դատապարտված է եղել, կարող էր գլխավոր հերոս դառնալ պատմվածքում։ Ճի՞շտ եմ հասկացել։![]()
Էջանիշներ