User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Harcaser-ը սկսում է, Բարեկամը շարունակում է, Հայկօն ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են: Ավելացնում եմ նոր կանոն.
    Առաջին մասնակիցն ունի երեք օր՝ իր հատվածը տեղադրելու համար:
    Հաջորդ մասնակիցներից ամեն մեկը նախորդ հատվածի տեղադրումից հետո ունի երեք օր ժամանակ՝ շարունակելու համար:
    Այդ ընթացքում չգրելու դեպքում ինձ իրավունք եմ վերապահելու փոխել մասնակցին: Սա անում եմ՝ հաշվի առնելով նախորդ փորձը: Եթե այս կանոնի հետ անհամաձայնություններ կան, գրեք այս թեմայում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.01.2010), Jarre (20.01.2010), Norton (20.01.2010), Ֆոտոն (21.01.2010)

  3. #2
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Հայկօի համատեղ պատմվածքը

    Կիրակի էր` հանգստյան օր: Հակոբը վեր կացավ, որոշեց գնալ Եկեղեցի: Չէ, նա ջերմեռանդ հավատացյալ չէր. ուղղակի այդ օրն ինչ-որ հոգևոր քաղց զգաց. վաղուց մոմ չէր վառել:
    Եկեղեցին մոտ էր. կարող էր դանդաղ գնալ, բայց շտապում էր: Էջմիածնի Մայր Տաճարը շատ էր սիրում, կարոտել էր ու իրեն մի պահ մեղադրեց, որ բավական երկար ժամանակ չէր եղել Աստծու տաճարում:
    ...Պատարագիչ հոգևորականն արդեն քարոզ էր խոսում. Սահակ եպիսկոպոս Մաշալյանն էր: Նրա քարոզների մասին շատ էր լսել, այնպես որ ուրախացավ, որ լավ առիթ կար Եկեղեցում երկար մնալու.
    -Ձեր արժեքներու հերթականությունը լա՜վ ճշտեցեք. ի՞նչ է առաջինը, ի՞նչ է երկրորդը, ի՞նչ է երրորդը, ի՞նչ է չորրորդը: Ի՞նչ է քու արժեքների բուրգը, գագաթը ի՞նչ կգտնվի, և ինչո՞ւ համար է արժեքը այդ:
    ...Որովհետև, սիրելինե՜ր, մենք աշխարհեն սորվեր ենք, որ երկրորդական, երրորդական բաները առաջի՜ն տեղը կգրավեն:

    Հակոբը մի պահ ցնցվեց. իսկույն հիշեց մի քանի տարի առաջվա անցյալը: Մի գողության համար դատապարտվել էր ազատազրկման, և հիմա մեղավոր էր զգում Աստծո առաջ, որ աշխարհական ցանկությունների պատճառով նյութը վեր էր դասել հոգևորից: Դրանից հետո որոշել էր, որ մաքուր կյանքով է ապրելու, բայց մարմնավոր պահանջներն ստիպում էին իրեն երբեմն զանց առնել ամեն արժեք:
    -Նույնիսկ մենք հավատացյալ դառնանք, տակավին այդ ուսուցումները մեզի կգրավեն, և մենք աշխարհին սորվեցուցածի պես կնայինք և բեռներ կստանանք. այն բեռները, որ վաղը պիտի չհիշենք:
    Հանկարծ Հակոբի ուշադրությունը գրավեց իր բանտակից ընկերներից մեկը: Եկել էր կանգնել Հակոբից մի քանի քայլ հեռու և աղոթում էր: Հակոբը որոշեց մոտենալ:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.02.2010), E-la Via (15.02.2010), Gayl (26.01.2010), Sona_Yar (05.02.2010), Դեկադա (08.02.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Հայկօի համատեղ պատմվածքը

    ...Լավ: Հիմա էդքան էլ հարմար չի: Թող ավարտի նոր...
    Հակոբը մի անգամ էլ նայեց ընկերոջը, հետո մյուս մարդկանց, որոնք առօրյա, զբաղված դեմքերով բացում էին դրամապանակները, մոմ գնում, տնտղում շրջակայքը, ընտրում տաղավար կամ նկար ու վառում իրենց մոմը, կամ մոմերը: Քանի՞ հատ: Չո՞րս: Հի՞նգ: Ամեն մեկը մի ցանկությու՞ն, թե՞ մի հոգի: Քանի հոգիներ նարնջագույն բարակ լույսով վառվում էին կողք-կողքի: Ինչու՞ պիտի վառվեն հոգիները: Վկայություն, որ իրենք կան: Հիշեցում: Որտե՞ղ է հավատը, եթե կարծում ես քեզ մոռացել են: Որտեղ է հավատը, եթե հիշեցնում ես, որ դու’ չես մոռացել:

    Հակոբը ընդհատեց մտքերն ու ևս մի անգամ հայացք գցեց ընկերոջը, որի ինտենսիվ շարժվող շութերի դիմախաղից փորձեց հասկանալ` ինչ է նշանակում աղոթել հրապարակավ: Որն է պատին կախված նկարի ուժը, ու, այնուամենայնիվ, ինչու են թեթևանում հոգիները, երբ դառնում են վառվող պարաֆին:

    Հակոբի սառած հայացքի առաջ մոմերի շարասյունը միաձուլվում, դառնում էր ամբողջական կրակ, կենդանի լույս, որը գուցեև հենց սե՞րն էր: Ինչու՞: Որովհետև մեկի մոմը չի գցում մյուսին, չի ճխլտում ու ոչնչացնում վայրագ, այլ համբուրում ու կյանք է ստանում:
    Գուցեև եկեղեցին այն փոքրիկ կղզին է, ուր չեն գործում աշխարհիկ օրենքները. ուր երկրորդականը երկրորդական է, ու առաջնայինը նայում է աչքերիդ մեջ:

    Հակոբը մտածեց, որ թերևս երբեմն արժե այցելել եկեղեցի. այստեղ մի ինչ-որ ոգեղենիկ խտություն կա` ամեն մի հոգու թողած, չվնասելու համերաշխությունը, միասնականությունը, որը սքեմի պես պարուրում է էությունդ, քանի դեռ ներսում ես:

    Եպիսկոպոսն ավարտեց կիրակնօրյա պատարագը, ու մարդիկ թեթևակի խռնվեցին դեպի տեր-հայրը` խաչհամբույր ստանալու:

    Հակոբը մտքերով վերադարձավ ընկերոջը, փնտրեց նրան հայացքով ու նկատելով առաջացող ամբոխի մեջ` հետևեց նրան:
    Հանկարծ հիշեց, որ խաչհամբույրին դրամ են տալիս: Տնտղեց գրպանները, շոշափեց մի քանի մետաղադրամ, առանձնացրեք երեքը, քրտնած մատների մեջ խաղացրեց , մի քանի վայրկյան տատանվելուց հետո թողեց միայն երկուսը ու հերթի հետ առաջացավ դեպի տեր-հայրը: Բոլորը շտապում էին, ինքը` ոչ: Թողեց մյուսներն առաջանան, թող ինքը լինի վերջինը, ի՞նչ կա որ:

    Մինչ իր առջևինները կռանում էին մի փոքր, համբուրում խաչն ու դրամ գցում սկուտեղի մեջ, Հակոբն արագ հայացք գցեց սկուտեղին` հույսով, որ իր առանձնացրած երկու մետաղադրամն էլ ընդունելի չափ է. դե հա, էնտեղ էլի կային մետաղադրամներ: Բայց թղթադրամներ էլ կային: Թեթև ճմրթվածքով, ցից-ցից մեկնվել էին մի քանի խոշորը: Հակոբն արագ գնահատեց ընդհանուր արժեքը. Հմ, վատ չի… Ի՞նչ: Իր հերթն է: Էլ մարդ չմնաց: Շուրթերը`քրտինքով շուրջցողված, մոտեցնում է անտարբեր ու արդեն կարգին ձանձրացած, անհամբերության նշաններ ցույց տվող տեր-հոր ձեռքի խաչին, ու մի կերպ կառավարելով մարմնի վերահաս թեթև դողը` մոտենում սկուտեղին, քրտնած ձեռքը դժվարությամբ դուրս հանում նեղ ու խոնավ գրպանից, դնում երկու մետաղադրամը, ձեռքի մեջ աննկատ ճմրթում պառկած թղթերից մի քանիսը, ու ձեռքերը կրկին գրպանում, անտարբեր ու բացակա քայլով դուրս գալիս եկեղեցուց:

    Շոգ էր: Հակոբը չէր զգում շոգը: Չէր զգում առուներով հոսող քրտինքը, որը լցվում էր ծոծրակն ու թրջում վերնաշապիկի մեջքը: Միայն գիտեր, որ ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ, ոչ մի զարմանք: Միայն մի բան այդպես էլ չիմացավ. որտեղ է վերջանում կիրքը ու սկսվում մարդը, ու ով է մարդը կրքից անջատ: Կիրքը պնդում էր` jamais deux sans trois, մոմերի վառվող շարասյունը խնդրում՝ ևս մեկ շանս:

    - Հակո՞բ: Դու՞ ես: Ողջույն, ապե: Ինչի՞ վեր թռար ընկերս: Սկոլկը լետ սկոլկը զիմ… - ու ընկերը ջերմ ողջագուրվեց:

    ...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 24.01.2010, 13:00:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.02.2010), Ariadna (24.01.2010), Chuk (08.02.2010), E-la Via (15.02.2010), LoK® (26.01.2010), Norton (08.02.2010), Sona_Yar (05.02.2010), Yellow Raven (08.02.2010), Դեկադա (08.02.2010), Հայկօ (08.02.2010), Մանուլ (14.02.2010), Ուլուանա (09.02.2010), Ռուֆուս (08.02.2010)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Թեմայի վերնագիրը «Harcaser-ի, Բարեկամի ու Հայկօի համատեղ պատմվածքը» տարբերակից վերանվանվել է «Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը» տարբերակով, պատմվածքը ավարտին հասցնելու համար Kuk-ն ունի 3 օր ժամանակ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    -Էս ո՜ւմ եմ տեսնում,-երջանիկ, կե՛ղծ երջանիկ մի հայացք էր, որ հայտնվեց Հակոբի դեմքին:
    -Ի՞նչ կա, ո՞նց ես, հեչ չես փոխվել:
    -Իսկ ես կարծում էի՝ փոխվել եմ: Դեպի լավը,-կատակի օգնությամբ Հակոբը փորձեց թաքցնել շփոթվածությունը:
    Զրույցի բռնվելով՝ նրանք սկսեցին դանդաղ քայլել՝ հեռանալով եկեղցուց: Իր կատարած ստոր քայլի հետևանքով առաջացած լարվածությունը դադարեց Հակոբին նեղություն տալուց, բայց այդքանով հարցը լուծված համարել չհաջողվեց, քանի որ առաջ եկավ մեկ այլ անցանկալի միտք. «Միգուցե ընկերը նկատել էր, որ ես իրեն տեսել էի եկեղեցում և չէի մոտեցել»:
    -Հետո՞, միքիչ պատմի՛, ի՞նչ կա, ինչո՞վ ես զբաղվում,-կարճատև լռությունը խախտեց ընկերը, որի դեմքին միշտ բարի ժպիտ էր հայտնվում խոսելիս, և այդքան տարի է անցել, մարդն արտաքնապես փոխվել է, նույնիսկ դիմագծերն են փոխվել, բայց ժպիտը, այն բարի ժպիտը, որ նույնիսկ դաժան մտքեր արտահայտելիս չէր չքվում դեմքից, նույնությամբ պահպանվել էր:
    -Դեռ ոչինչ չեմ անում, աշխատանք եմ փնտրում: Ազատվելուցս ամիսներ առաջ տունը քանդեցին՝ բարձրահարկ կառուցելու համար, փոխարենը չնչին գրոշներ տվին, օրեր անց մայրս մահացավ՝ չդիմանալով այդ վայրագությանը: Այսպես ամեն ինչ իրար խառնվեց, ինչ որ նախատեսել էի, այլևս անհնարին դարձավ իրականացնել…
    -Ի՞նչ ես ասում: Ականջներիս չեմ հավատում,-Հակոբի խոսքը կտրեց ընկերը,-Մորդ թախծոտ ժպիտը մինչև հիմա աչքերիս առաջ է, նույնիսկ բանտում քեզ նենց էր պահում, ոնց մայրս ինձ նորածին ժամանակ չի պահել,-մի պահ լռեց, դեմքը ջղաձգվեց, կարծես այդ պահին տեսնում էր, թե ինչպես է ծեր, բարի կինը տանջվում ինչ-որ անխիղճ արարածների ստոր գործողությունների պատճառով ու անիծում սեփական բախտը: Այն նույն կինը, որ Հակոբին հավասար իրեն ևս օգնել է իր ազատազրկման տարիներին: Եվ ինքը համոզված էր, որ Հակոբից շատ է գնահատում նրա նվիրվածությունն ու սիրում այդ կնոջը:
    -Դու ինչո՞վ ես զբաղված, երբեք մտքովս չէր անցնի, որ քեզ եկեղեցում կհանդիպեմ, հաճա՞խ ես գալիս:
    -Չէ, ճիշտն ասած գործով էի եկել, վերջին անգամ երկու ամիս առաջ էի եկեղեցի մտել: Մեր Կարենին հիշո՞ւմ ես, 22-րդ խցի, ինքն էր վերջերս եկել մի խնդրանքով. եկեղեցուց ոսկեջրած խաչ են գողացել՝ կարծելով, թե ամբողջությամբ ոսկի է, օգնությունս խնդրեց էդ թափթփուկներին գտնելու ու խաչը վերադարձնելու համար: Բայց դե հիմա գիտես՝ ոնց ա դրվածքը. ամեն մի չկայացած «տանելու» գործով ա, հիմա էն ժամանակները չի, որ գիտեինք՝ ով են, ուր ա գնում ապրանքը, ինչի համար:
    Հակոբի մոտ նորից սկսվեց լարվածությունը, մի պահ ընկավ մտածմունքների մեջ, մի քանի վայրկյանում պատկերացրեց մի ամբողջ պատմություն, որի գլխավոր հերոսն ինքն է, և պատմությունն այն մասին է, թե ինչպես է իր վաղեմի ընկերը մի սրիկայի փնտրում, գնում այդ սրիկայի հետքերով և ի վերջո հասնում իրեն: Մտովի փորձում էր ինքն իրեն հանգստացնել՝ մխիթարելով, որ ինքը խաչ չի գողացել, ընկերոջ ասածն իրեն ամենևին չի վերաբերում, իզուր է տարվում այդ՝ տհաճություն պարգևող մտքերով, որ իր գողացածն ընդամենը փող է, մի կեղտոտ արժեք: Եվ այս միտքը Հակոբի մոտ դառը հեգնանք առաջացրեց. «Քիչ է մնում ինքս ինձ հերոսացնեմ, որ մաքրել եմ եկեղեցին այդ կեղտոտ արժեքից»:
    -Զարմանալի բաներ են կատարվում,-այս անգամ լռությունը խախտեց Հակոբը՝ նորից ու նորից փորձելով ազատվել սեփական մտքերից, որոնք երկարատև մի մղձավանջի էին վերածել այդ րոպեները,-ինչպե՞ս կարելի է եկեղեցուց գողանալ: Անբարոյականի զավակների թիվն օր-օրի աճում է:
    Հանկարծ ընկերը նայեց ժամացույցին.
    -Ես արդեն գնամ, ընկերս, դեռ գործեր ունեմ այսօր, ազատ ժամանակ գտնվի, երևա, երեկոները միշտ տանն եմ լինում, կզրուցենք, կհիշենք,-բաժանվեցին վաղեմի ընկերները՝ երկուսն էլ համոզված լինելով, որ հաջորդ անգամ եթե հանդիպեն, կրկին պատահական են հանդիպելու:
    Նրանք բաժանվեցին, և Հակոբն այդպես էլ չիմացավ, որ իրականում ընկերը եկել էր եկեղեցի մոմ վառելու, աղոթելու համար, որ եկեղեցուց ոչ թե խաչ են գողացել, այլ գումար են հափշտակել, որ ընկերը կարիք չուներ այդ՝ իր իսկ խոսքով ասած՝ թափթփուկին փնտրելու, քանի որ այդ թափթփուկն իր առաջ կանգնած էր, որ ընկերը «թափթփուկ» անվանեց գողացողին, ոչ թե «անբարոյականի զավակ», քանի որ հարգում էր Հակոբի մորը, այժմ արդեն նրա հիշատակը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.02.2010), Ariadna (08.02.2010), Chuk (08.02.2010), E-la Via (15.02.2010), Enigmatic (08.02.2010), Gayl (08.02.2010), Harcaser (08.02.2010), helium (09.02.2010), Norton (08.02.2010), Sona_Yar (08.02.2010), Yellow Raven (08.02.2010), Դեկադա (08.02.2010), Հայկօ (08.02.2010), Մանուլ (14.02.2010), Նարե (08.02.2010), Ռուֆուս (08.02.2010), Ֆոտոն (08.02.2010)

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Շնորհակալություն երեքիդ էլ պատմվածքի համար. սա անկախ որակից:
    Սկսենք սկզբից:
    Հարցասերի հատվածն ըստ ինձ խոստումնալից չէր, մեծ հաշվով ոչինչ չասող: Ինքս կարդալու դեպքում շարունակելու ցանկություն չէի ունենա, նոր խոսքի, նոր մտքի, ինտրիգայի բացակայության պատճառով: Տպավորություն կար որ խոհափիլիսոփայական միտք է փորձ արվել ներդնել, ինչը չի հաջողվել:
    Բարեկամը բավական հետաքրքիր խոհափիլիսոփայական մտորումներով մի քիչ շունչ տվեց, բայց ոչ այնքան, որ հետաքրքիր դառնա, բայց իրավիճակը փրկեց, կյանք ու շունչ տվեց բավական հետաքրքիր ձևով ինտրիգա մտցնելով, մարդուն կրքի զոհ դարձնելով:
    Կուկը բավական հաջող որսաց տրված շանսը պատմությունը բերելով ու մեր իրականության հետ կապելով, կորսված արժեհամակարգերի բարձրաձայնումով ստեղծագործությանը տվեց ասելիք, խրատ, որն իմ կարծիքով ստեղծագործություններում շատ գովելի երևույթ է: Իհարկե արհեստական էր ընկերոջ խիստ դրական կերպարը, հանցագործի՝ այդաստիճան դրականությունը, բայց ստեղծագործության սահմաններում երևի նորմալ էր, հաշվի առնելով, որ այն սկզբից մինչև վերջ արհեստական նոտաներով էր: Ու նաև, Արթ, իմ կարծիքով տվյալ դեպքի համար հերոսները չափազանց գրական էին խոսում, որն անբնական էր, սա հաշվի առ՝ հետագայի համար:

    Հիշեցնեմ, որ սա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է, ներողություն եմ խնդրում, եթե շատ «խիստ» էի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.02.2010), Kuk (08.02.2010), Բարեկամ (08.02.2010), Դեկադա (08.02.2010)

  12. #7
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Ես էլ եմ իմ շնորհակալությունը հայտնում բոլորին: Ասեմ, որ մի փոքր այլ կերպ էի պատկերացնում ավարտը, սակայն այսպես էլ վատը չէ:
    Բարեկամի մասը պետք է որ դժվար լիներ, քանի որ կոնֆլիկտը ինքը պետք է առաջադրեր, մինչդեռ նա բավարարվել է համեստ նկարագրություններով:
    Բարեկամը բավական լավ է վերլուծում հոգեվիճակները, ամբողջական պատկեր է տալիս, ինչի համար խորը վերլուծական միտք է հարկավոր: Շնորհակալ եմ, Բարեկամ:

    Մի քանի աննշան դիտարկումներ (ոչ թե դիտողություններ) եմ ուզում անել.

    1. Դուրս շատ է եկել հետևյալ մտածումը`
    ...Լավ: Հիմա էդքան էլ հարմար չի: Թող ավարտի նոր...
    Հանկարծակի կանգի գաղափարն ամեն ինչ փոխում է և սկսում ձևավորել Հակոբի բնավորության գծերը:

    2.տաղավար
    Մի փոքր անհասկանալի է տաղավար ասվածը: Համենայն դեպս, Մայր Տաճարում կամ այլ Եկեղեցիներում էլ նման հասկացություն չկա:

    3. Որովհետև մեկի մոմը չի գցում մյուսին, չի ճխլտում ու ոչնչացնում վայրագ, այլ համբուրում ու կյանք է ստանում:
    Շատ գեղեցիկ դիտարկում է: Իսկապես բանաստեղծական պատկեր է` պարալելիզմի հետաքրքիր դեպք:


    4. Հակոբը մտածեց, որ թերևս երբեմն արժե այցելել եկեղեցի
    Կարծում եմ, որ Հակոբի կերպարը այդ մտածողության կարիքը չունի: Ես Հակոբին տեսել եմ Եկեղեցուն մոտ կանգնած, ուստի տրամաբանական կլիներ, որ նա երբեմն Եկեղեցի այցելել-չայցելելու մասին չմտածեր:

    5.Եպիսկոպոսն ավարտեց կիրակնօրյա պատարագը, ու մարդիկ թեթևակի խռնվեցին դեպի տեր-հայրը` խաչհամբույր ստանալու:
    Նախ եպիսկոպոսը տեր հայր չէ: Գուցե ցանկացել ես սրբազա՞ն ասել:
    Երկրորդ` խաչհամբույրը չեն ստանում, այլ <տալիս են> (եթե կարելի է դա <տալ> համարել). իսկ ավելի լուրջ` Պատարագից հետո ոչ մի Եկեղեցում խաչհամբույր չի լինում. լինում է միայն Ավետարանի համբուրում: Դրանք տարբեր բաներ են:

    6. մոտեցնում է անտարբեր ու արդեն կարգին ձանձրացած, անհամբերության նշաններ ցույց տվող տեր-հոր ձեռքի խաչին
    Որ սրբազանը տեր հայր չէ, արդեն ասացի: Հիմա հավելեմ, որ Սահակ սրբազանը անհամբերության նշաններ երբեք ցույց չի տվել, ու ոչ ոք իրավունք չունի անհամբերության նշաններ ցույց տալ առհասարակ` այն էլ կիրակի` Պատարագից հետո:

    7. -Հակո՞բ: Դու՞ ես: Ողջույն, ապե: Ինչի՞ վեր թռար ընկերս: Սկոլկը լետ սկոլկը զիմ… - ու ընկերը ջերմ ողջագուրվեց:
    Այստեղ բառապաշարի ոճերը չեն համապատասխանում իրար:

    Կուկի ավարտը շտապողական է եղել. այդ մասին է վկայում հոդերի անուշադիր գործածությունը.

    8. <Միգուցե ընկերը նկատել էր, որ ես իրեն տեսել էի եկեղեցում և չէի մոտեցել>
    Այստեղ պետք էր գրել. <Միգուցե ընկերս նկատել էր, որ ես.... >. չէ՞ որ իր խոսքն է:

    Կուկի գրած երկխոսությունները մի քիչ խառն են. Հակոբի և ընկերոջ խոսքը քիչ են տարբերվում իրարից: Հեղինակի խոսքի երբեմնակի միջամտությունը տեղին կլիներ:

    9. Դու ինչո՞վ ես զբաղված, երբեք մտքովս չէր անցնի, որ քեզ եկեղեցում կհանդիպեմ, հաճա՞խ ես գալիս:
    Այստեղ մի փոքր հակասություն կա Բարեկամի ստեղծած կերպարի հետ. չէ՞ որ Բարեկամն ասում է, որ Հակոբը շատ հաճախ չէր գնում Եկեղեցի, հետևաբար ինքը Եկեղեցի գնացողին կասեր ոչ թե <Եկեղեցի ես գալիս>, այլ <Եկեղեցի ես գնում>: Տարբերությունը չնչին է, բայց այնուամենայնիվ կա:
    Ընդհանուր առմամբ Կուկի վերջաբանը գեղեցիկ էր, մի քիչ <նովելային>, հարուստ էր դաստիարակչական կարևոր գաղափարներով: Կեցցեք:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.02.2010), Enigmatic (08.02.2010), Kuk (08.02.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Հարգելի Հարցասեր, մի երկու բան եմ ուզում նշել.
    Այն, որ պատմվածքի սկզբում դուք օգտագործել եք իրականում գոյություն ունեցող եկեղեցու սպասավորի անուն ազգանուն, ինչ-որ տեղ արգելք է դնում հետագա շարադրանքի գեղարվեստականության վրա, այսինքն պետք էր զգույշ լինել, որ չվիրավորել իրականում գոյություն ունեցող մարդուն կամ էլ շարունակել` միայն լավ ճանաչելու դեպքում: Ես, այնուամենայնիվ, խախտեցի այդ պայմանականությունը ու հնարեցի ինչ-որ բան: Ամեն դեպքում, եթե դուք բացառում եք, թե որևէ քահանա կամ սրբազան անհաբերության նշաններ կարող է ցույց տալ կամ ձանձրանալ, ես չեմ բացառում: Ու պատմության գեղարվեստական /ոչ փաստագրական/ բնույթն էլ տալիս է պատմողին նման ազատություն:
    Ինչ վերաբերում է բուն պատմվածքի նյութին, ճիշտն ասած ազատազրկված մարդկանց երբևէ չեմ ճանաչել ու դատել նրանց հոգեբանության մասին ինձ համար չինական այբուբեն է, բայց քանի որ այդպիսին էր թեման ու փախչել չես կարող /Հայկօ` /, տվեցի այն ուղղությունը, որին քիչ թե շատ ծանոթ եմ ու կարող եմ գրել այդ մասին. մարդը շատ հետաքրքիր երևույթ է, երբեմն պահի տակ նա կարող է վարվել այնպես, որպիսին մի րոպե առաջ ոչ միայն մտքով չէր անցնի, այլև կբացառեր ամենայն անկեղծությամբ: Հակոբը եկեղեցի գողության համար չէր եկել: ՈՒ եթե նրան հինգ րոպե առաջ ասեիր, որ ինքը տենց բան կաներ, չէր հավատա: Բայց հետաքրքիր բան ա կյանքը ու մարդը, ու թե ուր են տանում շղթաները, որ հանգույցին, անտեսանելի են հաճախ: Ու նաև` կա այսպիսի ասացվածք` որտեղ երկուս, այնտեղ երեք: Այն է` բանը, որ պատահեց երկու անգամ, երրորդ անգամն էլ կլինի:
    Իսկ լեզվական ոճի հետ կապված` ստեղծագործությունը կարող է պատմվել բոլորովին այլ լեզվով, քան խոսում են հերոսները: Հերոսները խոսում են այնպես, ինչպես կխոսեին իրականում, առանց արհեստական գրական շեշտի, մինչդեռ պատմվում է պատմվածքը այն լեզվով ինչով որ հարմար է գտնում պատմողը. դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.02.2010, 16:35:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.02.2010), Chuk (08.02.2010), Yellow Raven (08.02.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Հարցասերի գրածը դուրս եկավ, ինձ թվում ա եթե Հարցասերին թողեին որ միայնակ այս պատմվածքը ավարտեր շատ ավելի լավ կստացվեր, Բարեկամը ոչինչ չասեց, ավելի ճիշտ պատմվածքին ընթացք չտվեց, Կուկի ավարտը վատը չէր

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.02.2010), Harcaser (08.02.2010), Kuk (08.02.2010)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցասերի գրածը դուրս եկավ, ինձ թվում ա եթե Հարցասերին թողեին որ միայնակ այս պատմվածքը ավարտեր շատ ավելի լավ կստացվեր, Բարեկամը ոչինչ չասեց, ավելի ճիշտ պատմվածքին ընթացք չտվեց, Կուկի ավարտը վատը չէր
    Տարօրինակ մեկնաբանություն էր
    Ի՞նչ է նշանակում թույլ տալ: Մարդը կարող է ինչքան ուզում է մենակ ստեղծագործել: Ինքն է ուզել համատեղ պատմվածք գրել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #11
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Ամենաշատը դուր եկավ Բարեկամի հատվածը, ըստ ինձ բավականին էլ հաջող ընթացք էր տվել պատմվածքին ու հենց հիմնաքարը պատմվածքի երկրորդ հատվածն էր
    Կուկն էլ շատ հաջող վերջաբան ընտրեց, չնայած իրոք իրականությունում այդպես վերափոխված հանցագործներ շատ քիչ են

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (08.02.2010), Նարե (08.02.2010)

  21. #12
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Ինքս կարդալու դեպքում շարունակելու ցանկություն չէի ունենա....
    Տարօրինակ մեկնաբանություն էր:
    Ի՞նչ է նշանակում ինքս ցանկություն չէի ունենա. եթե չես ուզում, չես շարունակում. առավել ևս ոչ ոք քեզ դա չի պարտադրում: Դու ինքդ չես ցանկացել սկիզբը շարունակել:
    Հիշեցի հայտնի խոսքը` <Եթե մորաքույրս տղամարդ լիներ, քեռի կասեի>:

  22. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Հակոբը մի անգամ էլ նայեց ընկերոջը, հետո մյուս մարդկանց, որոնք առօրյա, զբաղված դեմքերով բացում էին դրամապանակները, մոմ գնում, տնտղում շրջակայքը, ընտրում տաղավար կամ նկար ու վառում իրենց մոմը, կամ մոմերը: Քանի՞ հատ: Չո՞րս: Հի՞նգ: Ամեն մեկը մի ցանկությու՞ն, թե՞ մի հոգի: Քանի հոգիներ նարնջագույն բարակ լույսով վառվում էին կողք-կողքի: Ինչու՞ պիտի վառվեն հոգիները: Վկայություն, որ իրենք կան: Հիշեցում: Որտե՞ղ է հավատը, եթե կարծում ես քեզ մոռացել են: Որտեղ է հավատը, եթե հիշեցնում ես, որ դու’ չես մոռացել:

    Հակոբը ընդհատեց մտքերն ու ևս մի անգամ հայացք գցեց ընկերոջը, որի ինտենսիվ շարժվող շութերի դիմախաղից փորձեց հասկանալ` ինչ է նշանակում աղոթել հրապարակավ: Որն է պատին կախված նկարի ուժը, ու, այնուամենայնիվ, ինչու են թեթևանում հոգիները, երբ դառնում են վառվող պարաֆին:

    Հակոբի սառած հայացքի առաջ մոմերի շարասյունը միաձուլվում, դառնում էր ամբողջական կրակ, կենդանի լույս, որը գուցեև հենց սե՞րն էր: Ինչու՞: Որովհետև մեկի մոմը չի գցում մյուսին, չի ճխլտում ու ոչնչացնում վայրագ, այլ համբուրում ու կյանք է ստանում:
    Գուցեև եկեղեցին այն փոքրիկ կղզին է, ուր չեն գործում աշխարհիկ օրենքները. ուր երկրորդականը երկրորդական է, ու առաջնայինը նայում է աչքերիդ մեջ:

    Հակոբը մտածեց, որ թերևս երբեմն արժե այցելել եկեղեցի. այստեղ մի ինչ-որ ոգեղենիկ խտություն կա` ամեն մի հոգու թողած, չվնասելու համերաշխությունը, միասնականությունը, որը սքեմի պես պարուրում է էությունդ, քանի դեռ ներսում ես:
    Ըստ իս՝ այս պատմվածքի լավագույն հատվածն էր:
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.02.2010), Kuk (08.02.2010), Yellow Raven (08.02.2010), Ուլուանա (09.02.2010), Ռուֆուս (08.02.2010)

  24. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Harcaser-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ մեկնաբանություն էր:
    Ի՞նչ է նշանակում ինքս ցանկություն չէի ունենա. եթե չես ուզում, չես շարունակում. առավել ևս ոչ ոք քեզ դա չի պարտադրում: Դու ինքդ չես ցանկացել սկիզբը շարունակել:
    Հիշեցի հայտնի խոսքը` <Եթե մորաքույրս տղամարդ լիներ, քեռի կասեի>:
    Ես նշեցի, որ դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է
    Ես ինքս այս եռյակի մեջ չկայի, իմ համար շարունակել-չշարունակելու հարց չկար:
    Հիմա փորձեմ ավելի մանրամասն ասել:
    Ըստ ինձ քո սկիզբը պատմվածքի սկիզբ չէր: Համենայն դեպս ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Նույն հաջողությամբ դու կարող էիր գրել. եկեք գրենք նախկին բանտարկյալի մասին, ով հիմա այցելել է եկեղեցի:
    Չկար հստակ սյուժետային գիծ, չկար պատմվածքին համուհուտ տրամադրող նկարագրություն և այլն (կրկնում եմ՝ իմ ընկալմամբ):
    Ու այդ առումով ես առավել բարձր եմ գնահատում եռյակի մյուս երկու մասնակիցների դերը, ովքեր ոչնչից ստեղծեցին պատմվածք՝ երկուսով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.02.2010), Kuk (08.02.2010), Հայկօ (08.02.2010), Մանուլ (14.02.2010), Ռուֆուս (08.02.2010)

  26. #15
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նշեցի, որ դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է
    Ես ինքս այս եռյակի մեջ չկայի, իմ համար շարունակել-չշարունակելու հարց չկար:
    Հիմա փորձեմ ավելի մանրամասն ասել:
    Ըստ ինձ քո սկիզբը պատմվածքի սկիզբ չէր: Համենայն դեպս ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Նույն հաջողությամբ դու կարող էիր գրել. եկեք գրենք նախկին բանտարկյալի մասին, ով հիմա այցելել է եկեղեցի:
    Չկար հստակ սյուժետային գիծ, չկար պատմվածքին համուհուտ տրամադրող նկարագրություն և այլն (կրկնում եմ՝ իմ ընկալմամբ):
    Ու այդ առումով ես առավել բարձր եմ գնահատում եռյակի մյուս երկու մասնակիցների դերը, ովքեր ոչնչից ստեղծեցին պատմվածք՝ երկուսով:
    Դե եթե դու քո խոսքով <ինտրիգայի> էիր սպասում, ապա ասեմ, որ ես նման ուղղվածությամբ չեմ գրում: Պարզապես ես անկեղծ և իրական եմ գրում թե՜ այստեղ, թե՜ բլոգների մեկնաբանությունների բաժնում: Չգիտեի, որ պետք է գրել այնպես, որ կոնկրետ մեկին առհասարակ դուր գա: Հաջորդ անգամ սազանդարություն կանեմ:
    Վերջին խմբագրող՝ Harcaser: 08.02.2010, 21:12: Պատճառ: Պարտադիր չէ` չեմ ասի :)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ivy-ի, Գաղթականի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.09.2017, 16:08
  2. impression-ի, Բարեկամի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 10.02.2012, 17:10
  3. Արձակ. SSS-ի, impression-ի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.03.2010, 18:50
  4. Արձակ. *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.02.2010, 15:09
  5. Արձակ. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 23.10.2008, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •