Մմմ, գլե՞մ: Իսկականից չգիտեի:
Հա... Բոուին ահավոր պոպուլյար արտիստ է ամբողջ աշխարհով մեկ. հիշում եմ՝ անցած տարի Ստրասբուրգում մի ձայնասկավառակների սրահ էի գնացել, ուր մի հսկայական շարք, այն էլ ամենա-աչքի-զարնող
(էս բառը ո՞նց ա գրվում) տեղում, հատկացված էր նրա դիսկոգրաֆիային (քչերին է այդպիսի բախտ վիճակվում): Բայց Հայաստանում, կարծես, այդքան էլ հայտնի չէ:
Ճիշտն ասած` կոնկրետ ինձ Բոուին էդքան էլ չի հետաքրքրել, որովհետև միշտ մի տեսակ «պապսայոտ» ա թվացել՝ գուցեև հենց էն պատճառով, որ իր վերաբերյալ ինչ-որ կոնկրետ տիպար պատկերացնել չի ստացվել ու... ու... «Բոուի»-ն ինձ մոտ առաջին հերթին ասոցացվում է «շոու-բիզնես»-ի հետ: Իր գործերից մեկը կա, որ շատ եմ սիրում՝ Wild is the Wind-ի իր տարբերակը, էդ երգի քավրներն էի քրքրում, իրենը շատ հավանեցի.
Իսկ օրինակ, իր ալբոմներից ամենահաջողվածները որո՞նք են, որ կարող եմ լսել, ու տպավորությունս հիմնովին կփոխվի: )) Ես մենակ Let's Dance-ն ունեմ, էն էլ Ստիվի Ռեյ Վոանի խաթեր:
Էջանիշներ