Մի գրառմանս մեջ ասացի, որ թեման ինձ համար լուրջ է, որովհետև երկու աղջիկ եմ մեծացնում ու ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն։
Քլինթոնների զույգին էլ հիշեցի, որովհետև նրանց հետ պատահած պատմությամբ Ամերիկան հանեց շատ հարցեր «կին-տղամարդ պատերազմի» շուրջ։ Ինձ համար հետևությունն այն է, որ այդ երկիրն այդպիսով ընդունեց սեռերի հավասարությունը, ընդունեց «ներման» առաքելության կարևորությունը ընտանիքի պահպանման համար։ Հիլարին ներելով ցույց տվեց իր և կնոջ ուժը ու... հետո դարձավ աշխարհի առայժմ ամենահզոր երկրի վարչապետ։ Ուժեղ գտնվեց նաև Ծիծեռնակաբերդ այցելելով ու Դավութօղլուի նման աղվեսին հիստերիայի հասցնելով։
Ես ուշի ուշով հետևում եմ այս թեմային, որովհետև նաև այստեղի զարգացումներով կարող եմ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ մարդկանց շրջապատում եմ ես և իմ դստրիկները ապրելու վաղը, մյուս օրը։ Ու ուրախ եմ, որ այստեղ գրառումներ են կատարում նաև հոգով ուժեղ մարդիկ, ովքեր ընդունում են, որ կինը կարող է ուժեղ լինել, աշխատել իր անկախ գոյությունը, նաև ընտանիքի գոյությունը ապահովելու համար։
Դա երկրորդական հարց չէ, որովհետեև «բաշարքով» և ոչ թե օրենքով ապրող հայ տղամարդը միշտ էլ կարող է անհնազանդ կնոջն ուղարկել հոր տուն, որտեղ նրան ցույց կտան ամուսնու տունը՝ ամուսնացել ես՝ յոլա գնա...
Էջանիշներ