Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
Մի քիչ "զարմանամ": Ես, օրինակ, եթե արդեն ապահովված լինեի, հաստատ չեի աշխատի, ասենք ժամանակս լավ անցկացնելու միլիոնավոր տարբերակներ գիտեմ: Ուզում եմ ասեմ, եթե ոչ գումարի խնդիրը, ապա ուրիշ պատճառ չեմ տեսնում աշխատելու, կարողա որոշ մարդիկ (կանայք) մտածում են, որ աշխատանքի տեղը դա դրախտային մի վայր ա, բայց դա տենց չի ու իմ աշխատանքի վայրում աշխատող կանայք հաստատ կհաստատեն իմ ասածը, հավատա, դա միայն իմ օրինակում չի... Իսկ եթե կինը օգնած լինի իրա տղամարդուն ես դրան դեմ չեմ ու չեմ էլ կարա լինեմ, թող գնա շոպինգ անի, տունը տեսքի բերի, վերջի վեջո ուտելիք պատրաստի, որ տղամարդը գա ու էդքանը վայելի ու շնորհակալ լինի իրա սիրելի կնոջից, այլ ոչ թե "ուսանողական" կյանք վարի: Կին կա՞, որ էսքանը անելուց հետո կարող ա դեռ աշխատի` թող իրա աշխատանքը տունը կազմակերպի... սիրելի ֆորումցիներ, ևս մեկ անգամ նշեմ, որ էս ամենը ասում եմ երբ ֆինանսական խնդիր չկա, ինչպես նշեց Inana-ն, իսկ եթե ամեն ինչ ինչպես "հեքիաթում" չի, ապա թող աշխատի, միայն նենց տեղ, որը իրան հաճելի կլինի միայն, այլ ոչ թե դժվարություններ կպատճառի, քանի որ ո՞ր մի տղամարդը կուզենա իրա կինը գնա չարչարվի իրան պահելու համար...
Չգիտեմ, թե ձեր մոտ ինչ աշխատանք ա, որ կանայք տենց դժգոհում են, բայց ես օրինակ դասախոս, թանգարանում էքսկուրսավար, կամ նման այլ գործեր հաճույքով կանեի, իսկ հանգստի կազմակերպման համար ինձ լրիվ հերիք կլինեն ոչ աշխատանքային օրերը: