Ընտանիքին նվիրվել նշանակումա կարիերայի մեջ չհասնել այն հնարավոր բարձունքին, ինչին որ կարելի էր հասնել առանց ընտանիքի: Եթե մի նժարը բարձրանում է, մյուսը անպայման իջնում է, սրա դեմ բան չես կարող անել: Ոչ ոք չի ասում, որ մի նժարը պետքա գետնին քռքաշ լինի, իսկ մյուսը ամենաբարձր կետում լինի: Խոսքը նրա մասինա, որ ընտանիքի նժարը միշտ պետքա շատ ավելի բարձր լինի, քան կնոջ մնացած հետաքրքրությունները միասին վերցրած: Զվռնելը լրիվ բնութագրումա տունը անտեր անտիրական թողած ու ստեղ ընդեղ գործանական ֆռֆռացող կնոջը:Բայց ով ա ասում, որ ընտանիքին նվիրվելը վատ բան ա՞՞՞՞ Բայց ընտանիքին նվիրվել չի նշանակում մոռանալ սեփական անձը։ Էդդդ՜ ինչ մեկնաբանություն էր... "սեմինարներում զվռնել"... հետո էլ ինձ եք ասում.. բա ձերն ա ստերեօտիպային մտածելակերպ... խի աշխատել նշանակում ա "զվռնել", կամ ինչ վատ բան կա սեմինարներին մասնակցելու մեջ, որ մի հատ էլ տենց պիտակ ես կպցնում..." Զվռնել"...
Իրականում մեծ կապ ունի...Էսս ինչչչ օրինակ էր... այ քեզ բան... տենց մարդ կա չաշխատող կնիկն էլ ա մարդուն հավ սարքում, էդ արդեն տղեն տղա չի ուրեմն... էս ինչ օրինակներ ես բերում.. ՎԱԲՇԵ կապ չունի մեկը մյուսի հետ
Որ չեն ասում ծանոթ ունեմ, որ մի հատ ծանոթ ունի ու ինքը սենցա....Կակռազ սերիալների էն "չար ծյոծաների" կերպաներով դու ես խոսում։ Ինչ կապ ունի ազատությունը էս հարցում՞ Ես լիքը ծանոթ կանայք ունեմ, ովքեր ընտիր տնային տնտեսուհիներ են, բնականաբար, հոգնած էլ են գալիս գործից, բայց միշտ ընտիր ճաշերը եփած ա, տները մաքրած ա, ամեն ինչ էլ տեղն ա։ Էդ գործերը կարելի ա անել 1-2 ժամում անել, դրա համար պարտադիր չի, որ ամբողջ օրը տանը լինեն։
Դու էդ կանանց միայն արտաքին այսինքն էքսպորտ գնացող կարգավիճակն ես տեսնում, դրա համար չես կարող ասել թե իրականում ինչն ինչոցա: Եվ էլի եմ ասում, ոչ ոք չի պնդում որ կինը մինչև կյանքի վերջ պետքա ԱՆՊԱՅՄԱՆ տնային տնտեսուհի լինի: Այսինքն հաստատում ես իմ ասածը, որ դու դատում ես ըստ քո եզրակացությունների, հիմնված ուրիշների թվացյալ կյանքի վրա, դա կարողա լինի կինո, սերիալ, ծանոթ հարևան և այլն...
Դու քո եզրակացությունը կամ միտքը ինչի ես կարում իմ վրա և հետո էլ սխալ հանում?Այ ստեղ ա հենց սխալը։ Որ կինը 5-6 տարի տանը նստելու հետո ոչ գործ կգտնի /մաքսիմում– քարտուղարուհի, որը բնականաբար չի գնա/ ոչ էլ կուզենա տնից դուրս գալ։ Ու այ տենց էլ կստացվի, որ կմնա տանը...
Կինը ավելի շուտ տանը կմնա դեռ չամուսնացած, եթե լինի այն կարծիքին, որ ընատնիքը պետք է ստորադասել մնացած գործերին:
Ֆրեյա ջան, էլի եմ ասում, դու քո եզրակացությունները մի կախի մարդկանց վրա: Ես 24 ժամ տուն նստելու անուն չեմ տվել: Տպավորությունա, որ դու քեզ հետ ես բանավիճում ոչ թե զրուցակիցներիդ ու փորձում ես գոնե քո աչքում քո բերած թեզերն ապացուցես: Մի անգամ էլ ու ՎԵՐՋԻՆ անգամ ասում եմ, ՈՉ ՈՔ ՉԻ ՊՆԴՈՒՄ ՈՐ ԿԻՆԸ ԸՆԴՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՆՍՏԻ ՏԱՆԸ:Շատ սխալվում ես, օջախի կին լինելը չի նշանակում 24 ժամ տանը նստել, իսկ աշխատող լին չի նշանակում հաբռգած...
Մի հատ պատկերացրա, լավ ասենք, երբ երեխաները փոքր են, կինը կարող է ամբողջ օրը նվիրել երեխաներին, բայց պատկերացրա, երբ գալիս ա դպրոցական տարիք, արդեն երեխաները տանը չեն, ամբողջ օրը տանը մենակ է։ Պատկերացրա արդեն երեխաները մի քիչ էլ են մեծանում, էլ չեմ ասում, մի 40-50 տարեկանում, երբ երեխաները ամուսնանում գնում են, կամ աշխատանքի են ընդունվում, արդեն լրիվ իրանց կյանքով են ապրում ու մայրերը մնում են լրիվ մենակ։ Ոչ մի զբաղմունք չունեն, արդեն իրանք էլ ոչ ոքի հետաքրքիր չեն, որովհետև մի 20 տարի հետ են մնացել կյանքից, ու այդ կանայք մնում են մենակ… իսկ եթե կինը միշտ իր ուղեղը թարմ պահի, իր արժնապատցությունը կունենա։ Միշտ զբաղմունք ունեցող մարդն ավելի հետաքրքիր է, քան զբաղմունք չունեցողը, դա կյանքի օրենքն է։
Էջանիշներ