ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ... Ու հարցը նույնիսկ նրանում չէ, թե "ինչ է հարկավոր", հարցը, իմ կարծիքով, երջանկությունը տեսնելու կարողության մեջ է... Համոզված եմ, ձեզանից շատ-շատերն ունեն այն, ինչ ես ունեմ ու ինչով երջանիկ եմ... Հարկ է միայն լայն բացել աչքերն ու տեսնել այն, կամ փակել աչքերն ու պատկերացնել, թե ինչ կլիներ եթե չունենայիր այդ ամենը...