Փաստորեն ըստ քեզ համայն քրիստոնյա վանական կանայք, օրինակ մայր Թերեզան, աննորմալ են? Իսկ եթե կին ուղղակի չի ուզում ընտանիք ունենալ` ինչ ինչ սեփական պատճառներով, որոնց մասին ոչ ես, ոչ էլ դու տեղյակ չենք? Աննորմալա, զուտ որովհետև դու ես տենց որոշել?Աննորմալա այն կինը, որ իր ընտանիքը կստորադասի ցանկացած այլ հետաքրքրությանը: Նկատի, որ սա չի ենթադրում չունենալ այլ հետաքրքրություններ:
Մեկ էլ հետաքրքիրա, էդ քեզ ովա իրավունք տվել որոշելու, նորմալա քո հետ բացարձակապես չառընչվող մարդկային էակը թե չէ? Իսկ ինչ անենք աննորմալ մարդկանց հետ, ի դեպ? Ստիպողաբար բուժենք? Ստերիլիզացնենք, որ հանկարծ չբազմանան? Թե ինչպես նացիստական Գերմանիայում, հավաքենք սաղ աննորմալներին ու գազենվագենները լցենք?
Իսլամական որոշ երկրներում տենց էլ անում եմ: Վերջերս էր, վիդեո էին դրել ինտերնետում, թե ոնց են նման աննորմալի փողոցում տուն գնալուց շրջապատում ու քարկոծելով գլուխը բացում, ուղեղը ասֆալտով ծեփում, սպանում: Շատ, շատ նորմալ մարդիկ են եղել քարկոծողները, պաշտպանել են սեփական երկրի ու ադաթների նորմալությունը, ով գիտի...
Էջանիշներ