Իմ կարծիքով ոչ մի ծիծաղելի բան էլ չկա տղաների գրառումներում:
Ես մեծացել եմ հայ ընտանիքում, ինչի համար ես միայն հպարտ եմ: Մանկուց տեսել եմ, իսկական հայ ընտանիքը ինչպիսին պետք է լինի ու դաստիարակվել եմ էդ նույն մտածելակերպով: Ոչ մի անգամ ֆիլմերում ցույց տրվող ընտանիքները ինձ դուր չեն եկել:
Էլ ինչ ընտանիք, եթե ամուսինս գործից գա տուն, ասեմ «գիտես, ես էսօր շատ ծանր աշխատանքային օր եմ ունեցել, հավեսդ չունեմ, գնա սուպերմարկետից մի բան առ, կեր»: Եթե կինը էս ձևով իրեն պահի մաքսիմում երկու անգամ, էլ էդ տղամարդը հաստատ չի ուզենա տուն գա: Չեմ, ասում, թե կինը չպետք է աշխատի, ուղղակի մտածում եմ, որ եթե հասել ես էն գիտակցությանը, որ ամուսնանում ես, երեխա ես ունենում, պիտի քեզ համար առաջնայինը լինի քո ամուսնուն ու երեխաներին նվիրվելը:
Ես ինքս ամուսնացած չեմ, բայց շրջապատում տեսնում եմ տարբեր ընտանիքներ: Հավատացեք, որ էն ընտանիքները, որտեղ կնոջ առաջնային նպատակը ամուսնուն ու երեխաներին նվիրվելն է, շատ երջանիկ են:
Հ.Գ. Իսկ թեմայի հարցին սենց պատասխանեմ՝ ուղղակի կինը երջանիկ կլինի, եթե ունենա իրեն սիրող ու հարգող ամուսին ու դաստիարակված, խելոք երեխաներ:
Էջանիշներ