"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Aware Ոչ մեկ էլ Էստեղ չի փորձում ձեզ ինչ-որ բան համոզել: Ուղղակի էդ ձեր վերաբերմունքը` ԻՍՆ, Կարծես էդ ԻՍՆ-ն ինչ-որ կազմակերպոււթյան անուն լինի: Մի հատ փորձեք մտածել, որ դա նույն մարդկանց մի տուփ չի,լավ,այլ տարբեր մտածելակերպով անհատների մասին ա խոսքը:
![]()
![]()
Կարող ա գիտեք կանայք ինկուբատոր են՞
Սենց որ շատ խորանանք, կարող ա պարզվի, որ սերիալ նայելն էլ ա շեղում կանանց։ Եթե սերիալ չնայեին 10-12 երեխա ունենային ու երեխաներով զբաղվեին։ Հետո, լավ կլինի, որ շոր չառնեն, չհագնեն, բոլոր միջոցները ուղղեն երեխաներին կերակրելուն /դե 12 երեխա ունենալու դեպքում հազիվ էլ կարողանան ուրիշ բան հասցնել առնել/ ու մեկ էլ 9 ամիսը մեկ մի երեխա բերեն
Պառք աստծո, սա ուղղակի մտորումներ էին եւ իրականության հետ կապ չունեն։
Մնում էր, կանայք իրենց կյանքի նպատակը հանգեցնեն պատերազմի համար զինվոր մատակարարելու մասին... Քիչ թող բյուջեն ուտեն իրենց ջիպեր առնելու վրա, պռոֆեսիոնալ բանակ ստեղծեն։
Կանանց ներուժը կարող է շատ ավելիին ծառայել, քան տասնյակ երեխա մեծացնելն ա, նրանք էլ են արժեք ստեղծում երկրի համար։ Պատերազմների ժամանակ, որ տղամարդիկ բանակ են գնում, ով ա գործարաններում աշխատում, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարում՞
հ.գ. Հա, ու տեղյակ ջան, ԻՍՆ չի /իգական սեռի ներկայացուցիչ/, ԿԻՆ ա։
---------- Ավելացվել է՝ 17:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------
Ինանա ջան, թող էդպես վերաբերվի.. բան չունեմ ասելու.. եթե կգտնվի աղջիկ, որ նման մարդու համար կհամաձայնի ԻՍՆ կին լինել ու ձեռի հետ էլ ինկուբատոր... տեղն ա էդ աղջկան։
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 27.07.2010, 16:03:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ոմն հայ աղջկա երջանկության բանաձև.
մեկ հատ տուն Լոնդոնում
լիքը փող՝ անհայտ ծագման
մեկ հատ փորձատեղ Լոնդոնում, որում՝
դրամսեթ կարգինմեկ հատ անժամկետ աբոնեմենտ՝ էյսի-դիսիի համերգների առաջին շարքի
մեկ հատ կիթառ՝ լես պոլ մակնիշի
մեկ հատ կիթառ՝ տելեկաստեր մակնիշի
մեկ հատ կիթառ՝ այբանեզ մակնիշի
մեկ հատ կիթառ՝ ակուստիկ, դրեդնոթ
մեկն էլ թող բաս լինի
մեկ հատ բոյֆրենդ՝ պուպուշ մակնիշի, իռլանդական արտադրության՝ կիթառահար վիրտուոզիի, դրամմեր վիրտուոզիի ֆունկցիաներով
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
1. Փողը - կարևոր չի` նշեցիք:
2. Շփում – շբվիր ում հետ ուզում ես... ես նշեցի, որ ես դեմ ե՞մ:
3. Տնից դուրս գալ – տես կետ 2.
4. Գիտելիքների Ձեռք բերում – ինտեռնետը ձեզ օգնական:
5. Ակտիվ կյանք – ֆիտնես, լողավազան, վազք...
Իսկ մի հատ էլ հարց տամ էլի, կարելի ա՞: Իսկ տան հոգսերը կհասցնեք էսքանից հետո: Եթե հա` флаг вам в руки ու առաջ:
I love my life and I celebrate it every day...
Մի գրառմանս մեջ ասացի, որ թեման ինձ համար լուրջ է, որովհետև երկու աղջիկ եմ մեծացնում ու ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն։
Քլինթոնների զույգին էլ հիշեցի, որովհետև նրանց հետ պատահած պատմությամբ Ամերիկան հանեց շատ հարցեր «կին-տղամարդ պատերազմի» շուրջ։ Ինձ համար հետևությունն այն է, որ այդ երկիրն այդպիսով ընդունեց սեռերի հավասարությունը, ընդունեց «ներման» առաքելության կարևորությունը ընտանիքի պահպանման համար։ Հիլարին ներելով ցույց տվեց իր և կնոջ ուժը ու... հետո դարձավ աշխարհի առայժմ ամենահզոր երկրի վարչապետ։ Ուժեղ գտնվեց նաև Ծիծեռնակաբերդ այցելելով ու Դավութօղլուի նման աղվեսին հիստերիայի հասցնելով։
Ես ուշի ուշով հետևում եմ այս թեմային, որովհետև նաև այստեղի զարգացումներով կարող եմ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ մարդկանց շրջապատում եմ ես և իմ դստրիկները ապրելու վաղը, մյուս օրը։ Ու ուրախ եմ, որ այստեղ գրառումներ են կատարում նաև հոգով ուժեղ մարդիկ, ովքեր ընդունում են, որ կինը կարող է ուժեղ լինել, աշխատել իր անկախ գոյությունը, նաև ընտանիքի գոյությունը ապահովելու համար։
Դա երկրորդական հարց չէ, որովհետեև «բաշարքով» և ոչ թե օրենքով ապրող հայ տղամարդը միշտ էլ կարող է անհնազանդ կնոջն ուղարկել հոր տուն, որտեղ նրան ցույց կտան ամուսնու տունը՝ ամուսնացել ես՝ յոլա գնա...
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Rhayader (27.07.2010), Skeptic (27.07.2010), SSS (27.07.2010), Yellow Raven (27.07.2010)
Առաջարկում եմ բոլոր ԻՍՆ մոդելի մարդկանց հայրենիքի շտապ փրկության նկատառումներից ելնելով այսուհետև արտադրել հետևյալ պուլտերով:
Պուլտով ԻՍՆ` նշանակում է երջանիկ ԻՍՆ!!!!!
Քիչ առաջվա գրառումներից մեկում որ գրում էի իսլամական մտածելակերպի մասին` նման մի բան նկատի ունեի:Մնում էր, կանայք իրենց կյանքի նպատակը հանգեցնեն պատերազմի համար զինվոր մատակարարելու մասին...
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Rhayader (27.07.2010)
Ժող, մի հատ փոքր հարց. ինչքա՞ն դեբիլություն կա կանացի երջանկությունը ամուսնանալու հետ անքակտելիորեն կապելը, հլա մի հատ էլ ամուսնանալուց հետո աշխատելու հետ կապելու մեջՅանըմ մարդիկ մինչև ամուսնանալը դժբախտ են, ամուսնանում են՝ երջանկանում են, հա՞:
Պատրիարխական ինչքան ասել զիբիլ լսեցի էստեղ: Տղամարդկանց պանիկան, որ առաջանում ա, հենց կինը մի քիչ ինքնուրույնություն ա ձեռք բերում, ընդհանուր դեպքում նրա հետևանք ա, որ տղամարդիկ բավականաչափ տղամարդ չեն ամուսին լինելու համար, ու նախընտրում են տնական կամ գրպանի բռնակալ լինել: Դե իհարկե, մարդ, որին անընդհատ ճնշում են, փոքր ժամանակ ծնողներն են ճնշել, դպրոցում դասատուներն են ծեծել, ինստիտուտում՝ դասախոսներն ու դեկանն են նեղել, գործի տեղը շեֆը վրան գոռում ա, կուզի, չէ՞ մեկը լինի, որն էլ իրա իշխանության տակ լինի, իրանից վախենա, կուզի՝ կծեծի, կուզի՝ տնից դուրս կշպրտի, կուզի՝ հետ կընդունի:
Բա պարզ ա, որ կուզի: Ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր ձևով: Իսկ այ, ինչքան տղամարդկություն կա նման վարքի մեջ՝ չեմ ուզում քննարկել, ինքներդ որոշեք ձեր համար:
Մի քայլ ենք հեռու այսպիսի քննարկումից.
Էլի տենց բարի, պսևդոպրոգրեսիվ, ավանդապաշտ հայացքներով ձյաձյաներ պատմում են, թե ինչպես ու երբ է կարելի ծեծել կանանց, ու ինչու է դա ճիշտ, ու որ եթե թեթև ես ծեծում (դեմքը չես վնասում, հետքեր չես թողնում, արյուն չի գալիս, ոսկոր չի կոտրվում) ու առանց ջղայնության, ապա դա ոչ թե բռնություն է, այլ դիսցիպլինա:
Պարոնայք, դուք մահմեդականներ եք, պարզապես չգիտեք դրա մասինգնացեք ու մտածեք, թե ինչն է ձեր համար «հալալ», ու ինչը՝ «հարամ»
Դե պարզ է, որ նման «հետանցք» հայրենիքում մեկը պիտի հայտարարեր, որ ես սեղանի տակ եմ նստածբա դու՞ք որտեղ եք նստած էդ դեպքում
ունիտազի վրա՞
![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ լավ չի, որ էդ ձեր թվարկած 5 կետը մեկում ա:
ՀԻմա ձեր կարծիքով ոչ մի կին դասախոս չի հասցնում իր ա տան գործերը. Եթե տենց եք մտածում չարաչար սխալվում եք; Կնոջ աշխատանք ասելով նկատի չունեի բանվորություն, կամ նման հոգնեցնող աշխատանք:
Մի օրինակ բերեմ: Իմ անգլերենի դասախոսը համ ընտիր մասնագետ ա, համ սիրված մայր, համ իր ամուսնու համար բացառիկ մի կին, համ էլ իր 37 տարեկանում 20 տարեկանի կազմվածք ու տեսք ա պահպանել:
Բա ոնց ա հասցնում?
Ուղղակի մի բան չեմ հասկանում, ինչի էք անպայման ուզում, որ կինը չաշխատի, ինչ վատ բան եք տեսնում դրա մեջ?
Վերջին խմբագրող՝ Inana: 27.07.2010, 16:36:
Սամսար (27.07.2010)
Հարգելի Rhayader, կինը դա իրա, որը չունի այնքան իրավունք որքան ամենավեհ արարածը՝ տղամարդը, դրա համար էլ աղջիկը հենց ծնվումա, արդեն պիտի մտածի ամուսնանալու ու ընտանիք կազմելու մասին, իսկ ծնողները օժիտի մասին, որովհետև դա ա երջանկության Գաղտնիքը , նա պետքա ամբոցջովին նվիրվի իր ընտանիքին ու երեխաներին…Ձեր Գեղում մի՞թե տենց չի, զարմանում եմ![]()
Հ.Գ.բա էս ու՞ր են կորել մեր բռնակալ ու ըստ իրենց կոմպլեքս չունեցող ու ահավոր կոմպլեքսներից հասկացող մարդիկ
Ակումբը հավես տեղա մի լավ ծիծաղելու լիցքաթափվելու համար![]()
Նաև ուժեղ գտնվեց, որ մեր տանձին չէր, մենք հարբել էինք ուզում, բայց իրա պատճառով ստիպված եղանք ամբողջ հրապարակը կտրել-անցնել մեջտեղով, որովհետև Մարիոտի դեմը բլակիռովկա էրուժեղ գտնվեց, որ ցույց տվեց՝ քաղաքական կարիերան ավելի արժեքավոր է, քան ինքնասիրությունը
ուժեղ գտնվեց, որ մի ամբողջ ազգի ծաղրի առարկան դարձավ, կոչվելով, երրորդ անգամ կրկնեմ, Հիլարի «Cunt» Քլինթոն
ու եթե ինչ-որ մեկին բան ապացուցեց, ապա դա դու ես:
Այո, հանդուրժողականությունն ընտանիքի ներսում, ԱԴԵԿՎԱՏ ներողամտությունը (երբ ներում ես, միայն երբ քեզ անկեղծորեն ներողություն են խնդրում ու իսկապես զղջում են եղածի համար) շատ լավ բան են: Բայց ցուցադրաբար, քաղաքական նկատառումներով երկերեսանիությունից հոտ է գալիս կիլոմետրերի վրա, ու այս դեպքը բացառություն չի: Բոլորը գիտեն, թե Հիլարին ինչն ինչի համար արեց:
Կարևոր է, որ կանայք կարողանան ՊԱՀԱՆՋԵԼ հարգանք իրենց նկատմամբ, ՊԱՀԱՆՋԵԼ հարգանք իրենց ազատության նկատմամբ, ՊԱՀԱՆՋԵԼ անկախություն, նամանավանդ ֆինանսական (որ ամուսնուդ հետ վիճես, չկարողանա դեմքովդ տալ, թե փողն ինքն է բերում, վատ պահես քեզ՝ փողոցում կհայտնվես ու սոված): Այլ կերպ ասած, ընտանիքում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ գաղափարի ոչնչացում:Ես ուշի ուշով հետևում եմ այս թեմային, որովհետև նաև այստեղի զարգացումներով կարող եմ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ մարդկանց շրջապատում եմ ես և իմ դստրիկները ապրելու վաղը, մյուս օրը։ Ու ուրախ եմ, որ այստեղ գրառումներ են կատարում նաև հոգով ուժեղ մարդիկ, ովքեր ընդունում են, որ կինը կարող է ուժեղ լինել, աշխատել իր անկախ գոյությունը, նաև ընտանիքի գոյությունը ապահովելու համար։
Ու ոչ թե թթված դեմքով նստեն ու ասեն՝ «ի՞նչ կարող եմ անել»:
Իհարկե տղամարդիկ կվախենան կորցնել իշխանությունը: Բայց դա արդեն նրանց պրոբլեմն է:
Ես հավատում եմ, որ կանայք ու տղամարդիկ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ պետք է ունենան: Նրանց նկատմամբ պետք է հավասար պահանջներ դրվեն: Եվ այլն: Որպես մարդկային ցեղի երկու տարբեր սեռեր, նրանք երկուսն էլ պետք է օժտված լինեն բոլոր մարդկանց հատկացվող հնարավորություններից՝ ապրել այնպիսի կյանք, ինչպիսին իրենք են ուզում: Ոչ մի կին պարտավոր չի ամուսնանալ: Եթե մարդու երջանկությունը կարիերայի մեջ է, թող այդպես լինի: Նորից կրկնեմ, ամեն մարդ իրավունք ունի ապրել իր սեփական կյանքով, իր սեփական ձևով, ու ոչ մեկն այնքան չկա, որ այդ կյանքը դնի ու որակի: Բերվեց Մայր Թերեզայի ու շատ ուրիշ կանանց օրինակներ: Ջեյն Օստենը չամուսնացավ, որովհետև շրջապատող տղամարդիկ թուլակամ ու ավանդությունների գերի էին: Նա նշում էր, որ իր շրջապատող տղամարդկանցից ոչ մեկը բավականաչափ տղամարդ չէր, բավականաչափ քաջություն չուներ ապրելու, ինչպես ցանկանում է:
Ճի՞շտ էր նա արդյոք: Կարծում եմ՝ այո: Դա ճի՞շտ է հիմա: Կարծում եմ՝ այո:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այ ժողովուրդ , ախր էս թեման ինչի՞ եք ընդանրացնել, չեմ հասկանում: Հայ աղջիկները տարբեր նախասիրություններ ունեն: Հիմա ոնց ել անեք, ընդհանուր հայտարարի չեք գա:Մեկին փողն է երջանկացնում, մյուսին՝ աշխատանքը, մեկ ուրիշին՝ սպորտը, հաց թխելը ու էսպես շարունակ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ