Դե չեմ կարծում, որ էս դեպքում պետք է գործել էն պրինցիպով, որ եթե մինչև հիմա չես բողոքել, շարունակի չբողոքել։
Մարդիկ միշտ են անպատրաստ են փոփոխությունների, կյանքի ցանկացած բնագավառներում ու ձգտում են կյանքը պահել հաստատուն։
Պրակտիկ, ինչ–որ խնդիրներ կան։ Ասենք, եթե կինը տանը չլինի, ում հետ են մնալու երեխաները,ինչ են ուտելու, ինչ են անելու... Բայց գուցե դա դրական էլ ազդի. սովորեն ինքնուրույն լինել ավելի։
---------- Ավելացվել է՝ 12:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:51 ----------
Արևածագ, մենք չպետք ա որոշենքայլ դու։
![]()
Եթե հստակ չես կողմնորոշվում, եթե ինքդ չես զգում ներքուստ, կամ եթե կասկածում ես, ուրեմն դեռ պատրաստ չես նման որոշումների եւ առավել եւս քայլերի։
Պետք ա ուղղակի մեջիցդ համոզվածություն զգաս, որ ամեն ինչ կհասցնես ու ամեն ինչ կանես, պետք ա մեջիցդ համոզվածություն զգաս, որ եթե նեղանան երեխաները, կկարողանաս նրանց համոզել, անդորրը վերականգնել։
Ու մեկ էլ՝ պետք ա ներքուստ վստահություն զգաս, որ ամեն ինչ ճիշտ ես անում։ Եթե դա չկա, ավելի լավ ա չանես
---------- Ավելացվել է՝ 12:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:54 ----------
Այ ստեղ մի քիչչչ հակադրվելու նոտա եմ լսումԻրականում, պետք չի հակադրվել, նենց չեմ սիրում, որ կանայք ասում են՝ "ես որ չլինեի, սաղդ սովից մեռել էիք.. կամ կգնամ, նոր կիմանաք ղադրս".. մի տեսակ ոնց որ երեսով տալ ա...
Եթե տենց ա տրամադրված կինը հաստատ լավ բան չի դուրս գա![]()
Ինչ–որ ուրիշ խնդիրներ ա ուզում լուծի էս մարդը, ուղղակի եթե լուծի, պետք ա որ բոլորին էլ ավելի լավ լինի![]()
Էջանիշներ