Առաջին հայացքից սովորական հարց է , մտացեցի չքննարկել , սկայն ճիշտ է առաջին հայացքից սովորական թվացող հարցի քննարկելը:
Կենդանական աշխարհը ապրում է ուտելու համար , մարդը որպես կենդանական աշխարհի մաս նույնպես ապրում է այս ուղղեցույցով:
Հիմա հայ մարդուն որպես գիտակից անհատականություն ( այսինքն մտածողության մեջ գերակշռում է գիտակցությունը և ոչ թե ենթագիտակցությունը) դիտենք հարցա դրման գլխավոր բեւեռի միջոցով:
Դիտարկումը սկսելուց առաջ կատարենք հայ մարդու դասակարգումը , հիմնականում այն հինգ խմբից է կազմված Հայաստանաբնակ, եվրոպաբնակ, ամերիկաբնակ, արեւելա բնակ և ոչ հիմնական բնակության վայր ունեցողներից:
Վերցնենք քննարկման համար հայաստանաբնակին և նույնպես կատարենք սոցիալա կան դասակարգում, ավելի ճիշտ պատասխանելու համար:
Այստեղ դասակարգմնան համար կիրառելի է կենդանական աշխարհի հիմնական օրենքը, կերից առաջինը օգտվում է ամենա հզորը և այսպես հաջորդաբար, մինչև այն մտնում է ընտանիք: Իրավունքի առումով այն հանդես է գալիս որպես ավանդույթ առա ջին պատառը ընտանիքի հորը (կամ ուժեղին) և այսպես հաջորդաբար:
Հայաստանում խնդիրը հասկանալի պարզ է, հասարակությունը կազմված է երկու խմբերից «ուտում են ապրելու համար» և «ապրում են ուտելու համար»:
Ազգաբնակչության հիմնական մասը «ապրում է ուտելու համար» նրա գլխավոր դրույթն է «էթանք մի կտոր հաց ուտենք» : Սա մի խորը և շատ հիրարխիկ արարողութ յուն է որ մեջ ամփոփված են «ապրում է ուտելու համար» սոցիալական տեսակի ողջ պատկե րացումները կյանքի մասին:
Սա մի արարողությունը որտեղ ընդգծված հանդես է գալիս այն անհատը որի շուջ ձևավորվում է ուտելու ծիսական արարողությունը, արարողության մեջ հիմնասյուն են հանդիսանում մի քանի ամփոփ և հղկված մտքեր, որոնք ուղղված են «ապրում է ուտե լու համար» վայրենի ծիսական արարողության կենտրոնին՝ հզորին:
Ինչքան ել ցավալի լինի փաստելը, բոլորը ձգտում են դառնալ այս համակարգի մասը, սա մի խայտառակ կառույց է որտեղ գլխավոր ոչ թե մտավոր կարողությունն է այլ բիրտ ուժը որը տվյալ պահին կենտրոնացել է մեկի կամ խմբի ձեռքերում:
Այս կառույցը հայ մարդու համար , բնության միջից պատճենահանված ամենա վատագույն համակարգն է որի արդյունքում հարաբերությունները ամբողջությամբ կառուցվում են կեղծիքի և կախվածության վրա:
Մեր պետությունը իր կառավարման համակարգով խթանում է այս գաղափարա խոսության առավելագույն պահպանմանը որը բնականաբար հասրակությանը մղում է դեպի անսասնական կյանք, որտեղ սոցիումի մի մասը միշտ զոհ է:
Այս մետաստազի դեմ պետք է պայքարեն բոլորը սակայն հիմնական խոսքը պատկա նում է երիտասարդներին իսկ գլխավոր առաջամարտիկները պետք է հանդես գան կանայք քանի որ բոլոր ժամանակներում կայնաք եղել են ավելի բարեպաշտ ավելի պատասխանատու , ցավոք սրտի հարկավոր է շեշտել որ հայ տղամարդը բավականին հետընթաց է ապրել , սա այլ քննարկման թեմա է:
Էջանիշներ