Ով ո՞ր սկզբունքն է ընտրել իր համար:
Ես կարծիքս այժմ չեմ հայտնի, որպեսզի չազդեմ ձեր տեսակետի վրա…
Ով ո՞ր սկզբունքն է ընտրել իր համար:
Ես կարծիքս այժմ չեմ հայտնի, որպեսզի չազդեմ ձեր տեսակետի վրա…
Իհարկե ապրել ուտելու համար![]()
Ապրել այնպես, որ միակ մտածմունքիդ առարկան ուտելիքը չլինի և ապրել այնպես, որ ապրելու իմաստը բացահայտման համար քո առջև դրված հարցը այսպիսին չլինի՝ Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
aragats (11.02.2011)
սխալվում ես որ կարող ես այդ առումով ազդել գրառմանս վրա, քանի որ ունեմ իմ սկուզբունքը: այն կայանում է հետևյալում. միայն կենդանին է որ ապրում է ուտելու և սերունդ թողնելու նպատակով, այն էլ ինքն էլ չի գիտակցում այդ մասինMALU-ի խոսքերից
![]()
մարդ ապրում է մի շարք նպատակների ու երազաների իրականացման հույսով /նպատակով/, և ուտելը հանդիսանում է նրա կենսագործունեությունը ապահովելու միակ միջոց, ուստի մարդ ուտում է ապրելու համար, իսկ եթե հակառակ երևույթն է նկատվում, ապա մարդ անցում է կատարում դեպի իր նախնիներին, նմանվեկով կենդանուն:
համել էս ինչ անկապ թեմա է, պարզ է որ ոչ ոք էլ չի ասի ապրում եմ ուտելու համար![]()
...ներկերս վերջացել են...
Ուտել չաղանալու համար և չուտել նիհարելու համար…![]()
Մի րոպե, սխալ մի հասկացեք… ուտել ասելով մի հասկացեք հենց բուն այդ ֆիզիոլոգիական գործողությունը: Ուտել ասելով նկատի եմ ունեցել ասենք գոյաթևել, աշխատել:
Ուղղակի տարացված խոսքը չուզեցի փոխել: Հարցս հետևյալն է. դուք աշխատում եք, որպեսզի ապրելը ավելի հեշտ լինի՞, կարողանաք ձեր նպատակները իրականացնել, թե ապրում եք աշխատելու (ուտելու), մյուսներին օգնելու համար:
Իրականում հարցը շատ ավելի լուրջ է, քան առաջին հայացքից թեթևամտորեն դրան մոտենում եք: Փորձեք ավելի խորը նայել հարցին:
ապրել ապրելու, ուտել ուտելու համար![]()
սենց պատասխան չէիք սպասի չէ՞![]()
ուտում եմ, որ ապրեմ ու կարողանամ ուտեմ… իսկ իրականում սենց հարցադրումը չեմ ընդունում…
եթե խորն էլ նայեմ հարցադրմանդ, մեկա կասեմ որ ուտում եմ ապրելու համար: Ուղղակի են որ ասում ես թե աշխատել որպեսզի լավ ապրել / ուտել/, չեմ ընդունում, աշխատել որպեսզի կարողանալ լավ ապրել այն առումով, որ հոգաս քո հոգեկան պահանջմունքները, օր. լավ տուն ունենաս, շատ երկրներ գնաս ու շատ բան տենաս, նոր բաներ սովորես, տենց էլիMALU-ի խոսքերից
հուսով եմ պարզ արտահայտվեցի
![]()
...ներկերս վերջացել են...
Ուտել ապրելու համար թե չէ կհիվանդանամ ու կմեռնեմ![]()
![]()
Եթե ուտում ես ապրելու համար, նշանակում ա՝ ուտում ես, որ չմեռնես: Բայց ո՞վ ա ուտում միայն նրա համար, որ չմեռնի: Ես սկզբից ուտում եմ, որովհետև սոված եմ, հետո էլ ուտում եմ, որովհետև համով ա: Բայց որ չուտեմ էդ «հետո»-ն, չեմ մեռնի: Բայց ոչ էլ ապրում եմ, որ ուտեմ. ուրիշ լիքը հետարքիր ու հաճելի բաներ էլ կան
:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ