1. Համաձայն էս աղյուսակի. http://www.eds-perm.ru/vibor-moschno...dov-i-kabeley/
2.5 լարը դիմանում ա մինչև 27 ամպեր, այսինքն 20 ամպերանոց ավտոմատը լրիվ կպաշտպանի էդ լարը, ավելի քիչ դնելու դեպքում հնարավոր ա կեղծ անջատումներ։
1.5 լարը դիմանում ա մինչև 19 ամպեր, 16 ավտոմատն էլ էս լարը նորմալ կպաշտպանի, չնայած լույսերի դեպքում կարելի ա մտածել 10Ա դնել 16-ի փոխարեն, մեկ ա էդքան հոսանք չի գնալու էդ ավտոմատով։

2. Օդափոխիչը խոհանոցային вытяжка-ն ա, շատ քիչ ա հզորությունը՝ 0.2կՎտ մոտավոր։

3. Ես 3.5 եմ հաշվել, սառնարանն ու կաթսան էլ իրար հետ 0.5՝ ընդհանուր 4կՎտ։ 20 ամպերը 4.4կՎտ ա։ Այսինքն պիտի որ նորմալ լինի։ Եթե 25Ա դնեմ, ուրեմն լարն էլ 4մմ պիտի դնեմ, դեռ չեմ կողմնորոշվում էս մի հարցում։
Համարյա նույնքան էլ սպասք լվացող մեքենայի, գազի պլիտայի ու օդափոխիչի խումբն ա կազմում։

4. Հիմնականում 30մԱ ու 10մԱ ա լինում, թաց տեղերում 10մԱ են խորհուրդ տալիս, բայց ես խանութներում 10մԱ չգտա։ Էս հարցն էլ ա բաց մնում։ Լվացքի մեքենան բաղնիքում ա լինելու, բաղնիք զուգարանի լույսի, վարդակների ու լվացքի մեքենայի համար առանձին ուզո եմ դրել, 30մԱ, պիտի որ նորմալ աշխատի իմ կարծիքով։

Միացումները՝ կոմբինացված։ Ամեն սենյակի մուտքում մի հատ տուփ, սենյակի մեջ միացումները հենց վարդակների ներսում եմ անելու։
Այսինքն բաժանարար տուփից 2.5 լարը կիջնի ամենամոտ վարդակի մոտ, կմիանա դրան ու հենց նույն տեղից ճյուղավորվելով, հաջորդաբար կգնա մյուս վարդակների մոտ։